Back

ⓘ Ֆալաֆել




Ֆալաֆել
                                     

ⓘ Ֆալաֆել

Ֆալաֆել, արաբական կերակրատեսակ, տապկուած գունդեր պատրաստուած սիսեռով։ Տարածուած է մասնաւորաբար Յունաստանի, Եգիպտոսի, Լիբանանի, Սուրիոյ, Իրաքի, Սէուտական Արաբիոյ մէջ եւ այլն։

Ֆալաֆելը ծագումով ղպտիերէն բառ է Φα Λα Φελ, որ կը նշանակէ "շատ լոբիներ" ։

                                     

1. Պատմութիւն

Ֆալաֆելի ծագումը անյայտ է։ Կայ ընդհանուր տեսութիւն մը, որ առաջին անգամ ֆալաֆել պատրաստած են ղպտիները, իբրեւ միսին փոխարինող ուտեստ՝ պահքի ժամանակ օգտագործելու նպատակով։ Քանի որ Ալեքսանտրիան նաւահանգիստ քաղաք է, ճաշատեսակը արագօրէն տարածուած է Մերձաւոր Արեւելեան այլ երկրներ։

Մերձաւոր Արեւելք

Մերձաւոր Արեւելքի մէջ ֆալաֆելը տարածուեցաւ իբրեւ արագ սնունդ։ Ռամատանի ընթացքին ֆալաֆելը կը կազմէր իֆթարի մաս։ Ֆալաֆելը այնքան տարածուած էր որոշ երկիրներու մէջ, որ ՄըքՏոնըլտզի փոխարէն կ՛անուանէին "McFalafel"։ Մեր ժամանակներուն ֆալաֆելը կը համարուի ազգային ուտեստ Եգիպտոսի, Պաղեստինի եւ Իսրայէլի մէջ։

Հիւսիսային Ամերիկա

Հիւսիսային Ամերիկայի մէջ, մինչեւ 1970-ականներուն, ֆալաֆել կար միայն հրէայական թաղամասերու եւ ճաշարաններու մէջ։ Այսօր ուտեստը տարածուած է ամբողջ Հիւսիսային Ամերիկայի տարածքին։

                                     

2. Սննդային արժէքը 100 կ

  • ճարպեր 17.80 կ
  • կրածին calcium 5% 54 մկ
  • կալիոն 12% 585 մկ
  • Արժէքը՝ 333 քալորի
  • նատրոն 20% 294 մկ
  • երկաթ 26% 3.42 մկ
  • մակնիզիում 23%, 82 մկ
  • ածխաջուրեր 31.84 կ
  • Manganum 33% 0.691 մկ
  • Zincum 16% 1.50 մկ
  • փոսփոր 27% 192 մկ

Users also searched:

սիսեռով բաղադրատոմսեր, սիսեռով ուտեստ, ֆալաֆել բաղադրատոմս, ֆալաֆել, ֆալաֆեյ,

...
...
...