Back

ⓘ Կէրի Քուփըր




Կէրի Քուփըր
                                     

ⓘ Կէրի Քուփըր

Կէրի Քուփըր, Պեվըրլի Հիլզ, Լոս Անճելըս շրջան, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), ամերիկացի դերասան։

Խաղացած է 110-էն աւելի ֆիլմեր, Օսքար մրցանակի եռակի դափնեկիր է՝ 2 անգամ Օսքար լաւագոյն դերասանի համար անուակարգին 1941, 1952 եւ մէկ Օսքար ստացած է շարժապատկերի մէջ ունեցած ներդրման համար 1961։ Ամերիկեան շարժապատկերի ակադեմիան իր կողմէ հրապարակած Ամերիկեան բոլոր ժամանակներու ֆիլմերու 100 մեծագոյն աստղերու ցանկին մէջ անոր ընդգրկած է 11-րդ տեղը։

                                     

1. Կենսագրութիւն

Ծնած է 1901-ին ԱՄՆ-ի Մոնթանա նահանգին մէջ։ Անոր հայրը բարձրաստիճան դատաւոր էր եւ որդին ուղարկած է կրթութիւն ստանալու Անգլիոյ մասնաւոր դպրոցին մէջ։ Վերադառնալով ԱՄՆ՝ ան կորոշէ դառնալ նկարիչ։ Ծանր ինքնաշարժի արկածի կենթարկուի եւ կը կորսնցնէ յիշողութիւնը եւ կը կարողանայ վերականգնիլ միայն բժշկական միջամտութենէն ետք։

1930-ական թուականներուն նկարահանուելով վեստեռններու եւ արկածային ֆիլմերու մէջ՝ "կը մրցի" Քլարք Կէյպըլի հետ Հոլիուուտի առաջին "սրտակեր" կոչման համար։ "Սերժանտ Եորք" եւ "Ուղիղ կէսօրին" ֆիլմերուն համար Օսքարի արժանացած է՝ Օսքար լաւագոյն դերասանի անուակարգին։

Ամուսնացած է Նիւ Եորքցի Պալֆի Վերոնիքայի հետ եւ ունեցած է մէկ դուստր։ Կէրի Քուփըրը եւ յայտնի գրող Էռնեսթ Հեմինկուէյը մտերիմ ընկերներ էին։

Կեանքի վերջին տարիները ան հիւանդացած էր քաղցկեղով եւ անոր հիւանդութիւնը գաղտնի կը պահուէր։ Մահէն մի քանի ամիս առաջ ստացած Օսքար մրցանակը իրեն փոխարէն ստացաւ իր ընկերը՝ նոյնպէս ամերիկացի յայտնի շարժապատկերի դերասան Ճեյմս Ստիուարտը, յայտարարելով, որ Կէրի Քուփըրը ծանր հիւանդ է։

Մահացած է 1961-ին եւ թաղուած է Նիւ Եորքի գերեզմանատուներէն մէկուն մէջ։

                                     

2. Ֆիլմագրութիւն

Շարժապատկերի մէջ նկարահանուիլ սկսած է 1925 թուականէն՝ խաղալով հիմնականին վեստեռն ժանրի համր ֆիլմեր։ Անոր մասնակցութեամբ առաջին ձայնային ֆիլմը 1929 թուականին նկարահանուած "Վիրճինիացին" ֆիլմն է։ Այս ֆիլմին մէջ առաջին անգամ իր արտասանած բառերը եւ դերասանական խաղաոճը կընգծուի իր հետագայ ֆիլմերուն մէջ։ Կէրի Քուփըրի հերոսները հիմնականին քաուպոյներ ու արկածախնդիրներ էին։

Խաղացած է ընդհանուր շուրջ 115 ֆիլմ, որոնցմէ ամենանշանաւորներն են.

  • Մարդը Արեւմուտքէն - 1940
  • Մարդը Հարթավայրերէն- 1936
  • Մարոքքօ - 1930
  • Ծանօթացէք Ճոն Տոուի Հետ - 1941
  • Ցանկութիւն - 1936
  • Մարդը Արեւմուտքէն - 1958
  • Վերա Քրուզ - 1954
  • Սա - 1927
  • Թեւեր - 1927
  • Եանքիներու Հպարտութիւնը - 1942
  • Մըսթըր Տիտսը Կը Տեղափոխուի Քաղաք - 1936
  • Սերժանտ Եորք - 1940
  • Ալիսը Հրաշքներու Աշխարհին Մէջ - 1933
  • Կեանքի Ծրագիրներ - 1933
  • Անոր կինը - 1931
  • Թիկնոց Եւ Դաշոյն - 1946
  • Ուղիղ կէսօրին - 1952
  • Սէր կէսօրէ Ետք - 1957
  • Որու՞ն Մահը Կը Գուժէ Զանգը - 1943
                                     

3.1. Մրցանակներ Եւ Փաստեր Մրցանակներ

Ընդհանուր թիւով ստացած է շարժապատկերի մրցանակ, ներկայացուած եղած է եւս, որոնցմէ 6 անգամ ներկայացուած է Օսքարի, ստացած 3-ը, 2-ը Օսքար լաւագոյն դերասանի համար անուանակարգին եւ 1 պատուաւոր Օսքար շարժապատկերի մէջ ունեցած աւանդին համար։ Ստացած է 1 Ոսկէ Կլոպուս, 1 Տաւիտ տի Տոնաթելլօ մրցանակ եւ այլն։ 1960 թուականին Հոլիուուտեան փառքի ծառուղիին վրայ բացուած է անոր աստղը։

                                     

3.2. Մրցանակներ Եւ Փաստեր Փաստեր

Ընդգրկուած է Ամերիկեան շարժապատկերի ակադեմիայի կողմէ կազմուած տարբեր վարկանշային ցանկերու մէջ հետեւալ տեղերու վրայ

  • Ամերիկեան բոլոր ժամանակներու ֆիլմերու 100 լաւագոյն դրական եւ բացասական հերոսներու ցանկին մէջ առկայ է Կէրի Քուփըրի 3 դրական հերոս
  • Ամերիկեան բոլոր ժամանակներու ֆիլմերու 100 մեծագոյն աստղեր - 11
  • Ուիլլ Քեյն "Ուղիղ կէսօրին" - 5
  • Էլուին Եորք, "Սերժանտ Եորք" -35
  • Լու Ճերիկ, "Եանքիներու Հպարտութիւնը" - 25
  • Ամերիկեան բոլոր ժամանակներու ֆիլմերու 100 լաւագոյն խօսքերու ցանկին մէջ "Եանքիներու Հպարտութիւնը" ֆիլմին մէջ իր հերոս Հենրի Լուիս Կերիկի "Այսօր Ես Ինծի Կը Համարեմ Աշխարհի Ամենայաջողակ Մարդը" խօսքը 38-րդն է։
                                     

4. Գրականութիւն

  • Selznick, David O. Memo from David O. Selznick. New York։ Modern Library, 2000. ISBN 0-375-75531-4.
  • Meyer, Jeffrey. Gary Cooper։ American Hero. New York։ William Morrow, 1998. ISBN 978-0-688-15494-3.
  • Janis, Maria Cooper. Gary Cooper Off Camera։ A Daughter Remembers. New York։ Harry N. Abrams, Inc., 1999. ISBN 978-0-8109-4130-4.
  • Benson, Nigel. Dunstable in Detail. Dunstable, UK։ The Book Castle, 1986. ISBN 978-0-950-97732-4.
  • Rogers, Ginger. Ginger։ My Story. New York։ Harper Collins, 1991. ISBN 978-0-06-156470-3.
  • Donnelley, Paul. Fade To Black։ A Book Of Movie Obituaries, 2nd Edition. London։ Omnibus Press, 2005, First edition 2003. ISBN 978-1-84449-430-9.
  • Shearer, Stephen Michael. Patricia Neal։ An Unquiet Life. Lexington, Kentucky։ The University Press of Kentucky, 2006. ISBN 978-0-8131-2391-2.
  • Arce, Hector. Gary Cooper։ An Intimate Biography. New York։ Bantam Books, 1980, First edition 1979. ISBN 978-0-553-14130-6.
  • Swindell, Larry. The Last Hero։ A Biography of Gary Cooper. New York։ Doubleday, 1980. ISBN 0-385-14316-8.