Back

ⓘ Քէշա




Քէշա
                                     

ⓘ Քէշա

Քէշա Ռոզ Սիպըրթ, ամերիկացի երգչուհի, երգերու հեղինակ եւ ռեփըր։ 2005-ին կը ստորագրէ պայմանագիր՝ արտադրող Dr. Luke-ի Kemosabe Records ձայնագրման պիտակի հետ եւ կը դառնայ անոր անդամ։ Ան մեծ ճանաչում ձեռք կը բերէ 2009-ին, երբ իր մասնակցութիւնը ունեցաւ ռեփըր Ֆլօ Ռայտայի "Right Round" երգին մէջ, որ Միացեալ Նահանգներու Billboard Hot 100 յաջողութիւն-շքերթին մէջ կը գրաւէ առաջին հորիզոնականը։ 2010-ի Յունուարին կը հրապարակուի երգչուհիին առաջին՝ "Animal" կոչուող աշխատանոցական ալպոմը, որ կը գլխաւորէ Billboard 200 յաջողութիւն շքերթը եւ կը վաճառուի միլիոնաւոր օրինակներով։ Այդ ալպոմին "Tik Tok" երգը կը գլխաւորէ միջազգային յաջողութիւն շքերթներ, որոնցմէ է Billboard Hot 100-ը։ 2010-ին կը հրապարակուի նաեւ "We R Who We R" երգը, որ նոյնպէս կը գլխաւորէ Billboard Hot 100-ը՝ դառնալով անոր երրորդ երգը, որ այդ շքերթին մէջ գրաւած է առաջին հորիզոնականը։

2012-ի Նոյեմբերին վաճառքի դուրս կու գայ Քէշայի երկրորդ աշխատանոցական ալպոմը, որ կը կրէ "Warrior" անուանումը։ 2013-ին երգչուհին իր մասնակցութիւնը ունեցաւ ռեփըր Փիթպուլի "Timber" երգին մէջ, որ Billboard Hot 100-ին մէջ եւ միջազգային շարք մը շքերթներու մէջ կը գրաւէ առաջին հորիզոնականը։

                                     

1. Սկաւառակագրութիւն

Աշխատանոցական ալպոմներ
  • "Warrior" 2012
  • "Rainbow" 2017
  • "Animal" 2010
Փոքր ալպոմներ
  • "Deconstructed" 2013
  • "Cannibal" 2010
Հաւաքածու ալպոմներ
  • "I Am the Dance Commander + I Command You to Dance: The Remix Album" 2011
                                     
  • դերասանուհի 24 Փետրուար Թինա Տէզայ Tina Desai hնդիկ դերասանուհի 01 Մարտ Քէշա Kesha Rose Sebert ամերիկացի երգչուհի, երգերու հեղինակ եւ ռեփըր 10 Ապրիլ Շէյ
  • արձակագիր 1922. Արշաւիր Գազանճեան, մ.2013 բեմադրիչ, դերասան եւ դերուսոյց 1987. Քէշա Ռոզ Սիպըրթ Kesha Rose Sebert ամերիկացի երգչուհի 1994. Ճասթին Պիպըր Justin