Back

ⓘ Էրազմ Քարամեան




                                     

ⓘ Էրազմ Քարամեան

Էրազմ Ալեքսանդրի Քարամեան, խորհրդային հայ կինոբեմադրիչ, սենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արուեստագէտ, ՀԽՍՀ կինեմատոգրաֆիստներու միութեան անդամ։

                                     

1. Կենսագրութիւն

Էրազմ Քարամեան, ծնած է 1912 թուականին Փարիզի մէջ։ 1930 թուականէն աշխատած է Արեւմտեան Սիպիրի եւ Մոսկուայի թատրոններուն մէջ որպէս բեմադրիչ։ 1936 թուականին աւարտած է Խարկովի երաժշտա-տրամադիկական հիմնարկի բեմադրիչի եւ դերասանական բաժինը այժմ՝ Խարկովի Ի․ Կոտլեարեւվսկիի անուան արուեստներու ազգային հիմնարկ ։ 1937 թուականէն եղած է բեմադրիչի օգնական, այնուհետեւ Հայֆիլմ կինոստուդիայի բեմադրիչ 1947-1954 թուականներուն փաստագրական ֆիլմերու բեմադրիչ, 1954 թուականէն՝ գեղարուեստական ֆիլմի։ Շարք մը ֆիլմերու սենարներու համահեղինակն է։

Մահացած է 15 Յունիս 1985 թուականին Երեւանի մէջ։ Թաղուած է Թոխմախի գերեզմանոցը։

                                     

2. Մրցանակներ եւ պարգեւներ

  • ՀԽՍՀ պետական մրցանակ 1967
  • ՀԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ 1955
  • ՀԽՍՀ ժողովրդական արուեստագէտ 1966
  • ԽՍՀՄ մետալներ
  • ԽՍՀՄ ժողովրդական արուեստագէտ 1971