Back

ⓘ Համաշխարհային Ովկիանոս




Համաշխարհային Ովկիանոս
                                     

ⓘ Համաշխարհային Ովկիանոս

Համաշխարհային ովկիանոս, ջրոլորտի հիմնական մասը, որ կը կազմէ 94.2%-ը՝ 1338 միլիոն Քմ²։ Կը շրջապատոէ բոլոր մայրցամաքներն ու աշխարհամասերը, թերակղզիներն ու կղզիները։ Բնորոշ հատկանիշներէն մէկը աղի առկայութիւնն է ողջ ջրային տարածքին մէջ։ Եթէ Համաշխարհային ովկիանոսին մէջ լուծուած աղի ամբողջ պաշարը նստուածքի ձեւով սփռոուեր, ապա ովկիանոսի հատակին կար 57 մ հաստութեամբ աղի շերտ։

Մայրցամաքներն ու խոշոր արշիպելագները կը բաժանում են Համաշխարհային ովկիանոսը մի քանի մասերի՝ ովկիանոսներու՝

  • Խաղաղ ովկիանոս
  • Ատլանտեան Ովկիանոս
  • Հնդկական ովկիանոս
  • Հիւսիսային սառուցեալ ովկիանոս

Երբեմն սրանցից տարանջատում են նաև մեկ այլ ովկիանոս՝

  • Հարավային ովկիանոս

Ոկիանոսներու հատուածները կը կազմեն ծովերը, նեղուցները, ծովածոցերը։

                                     

1. Հետազոտութիւններու պատմութիւն

Համաշխարհային ովկիանոսի առաջին հետազոտողները եղած են ծովագնացները։ Շուրջերկրեայ ճանապարհորդութեան ժամանակաշրջանին ուսումնասիրած են մայրցամաքներ, ովկիանոսներ եւ կղզիներ։ Ֆեռնան Մագելանի 1519 - 1522, ապա նաեւ Ջեյմս Կուկի 1768 - 1780 ղեկավարած արշավախումբերը եւրոպացիներուն հնարավորութիւն տուին պատկերացում կազմել Երկիր մոլորակի ցամաքները շրջապատող ջրային գոտիներու եւ առհասարակ մայրցամաքներու ուրվագծերու մասին։ Կազմուեցաւ առաջին քարտեսները։ 17-18-րդ դարերուն գծագրուեցաւ ծովափնյա շրջանները, եւ համաշխարհային քարտեսը ստացաւ ժամանակակից տեսք։ 17-րդ դարի կեսին հոլանդացի աշխարհագրագետ Բերնխարդ Վարենը առաջարկեց օգտագործել "Համաշխարհային ովկիանոս" տերմինը՝ նկատի ունենալով Երկրի ջրային մակերեսը։

1872 թուականին դեկտեմբերի 22-ին Պորտսմուտ անգլիական նաւահանգիստը ճամբայ կելլէ "Չելենջեր" անգլերէն՝ HMS Challenger առագաստանաւը՝ հատուկ նախատեսուած առաջին ուկիանոսահետազոտութեան աշրավախմբի համար։

Համաշխարհային ովկիանոսի ժամանակակից հասկացութիւնը 20-րդ դարի սկզբին կազմած է ռուս-խորհրդային աշխարհագրագետ, ովկիանոսագետ եւ քարտեսագետ Յուլի Շոկալսկին 1856-1940։ Առաջինն է, որ գիտութեան գործածած է "Համաշխարհային օվկիանոս" բառը՝ համարելով բոլոր ովկիանոսները վերջինիս մաս։

20-րդ դարի երկրորդ կեսին սկսուած է ովկիանոսներու հատակի մշտաան եւ խորը ուսումնասիրութիւն։ Ձայնախորաչափի մեթոդով կարողացան աւելի լաւ հասկնալ օվկիանոսներու հատակի ռելիեֆը, խորութիւնը։

                                     

2. Ովկիանոսներու աշխարհագրութիւն

Ընդհանուր ֆիզիկաաշխարհագրական տուեալներ՝

  • ընդհանուր զանգուած - 1.4 1021 կգ
  • միջին խտութիւն - 1.024 գ/սմ³
  • ջրածնային ցուցիչ - 8.1±0.2։
  • Միջին ջերմաստիճան - 5 °C
  • ընդհանուր ծավալ - 1370 միլիոն կմ³
  • միջին ճնշումը - 20 ՄՊա
  • միջին խորութիւն - 3730 մ

Համաշխարհային ովկիանոսի հատակին կ՛առանձնացնեն հետեւեալ մասերը՝

  • մայրցամաքային ծանծաղուտ - մինչեւ 200 մ խորութեամբ տարածքներ, որտեղ լոյսը կը թափանցէ եւ կարելի է նպաստել բոյսերի աճին
  • ովկիանոսի հատակ - ամենաընդարձակ տարածքն է՝ 4-5 հզ մ խորութեամբ։
  • մայրցամաքային լանջ - մինչեւ 2500 մ խորութիւնը՝ ծանծաղուտից մինչեւ ովկիանոսի հատակ իջնող հատուած

Ովկիանոսի ամենախոր հատուածները կը կոչուին փողրակներ, անդունդներ կամ իջվածքներ։ Ամենախորը Մարիանեան իջվածքն է՝ Խաղաղ ովկիանոսին 1022 մ խորութեամբ։ Այս մէկը կը հայտնաբերուի 1951 թուականին բրիտանական "Չելենջեր II" սուզանաւով, որ պատուին անդունդի մի մասը անվանակոչուած է "Չելենջերի անդունդ" ։ Ատլանտյան ովկիանոսն է գտնուած Պուերտո Ռիկոյի, իսկ Հնդկական ովկիանոսին՝ Ճավայան անդունդները։

                                     

3.1. Համաշխարհային ովկիանոսի ջուր Ջրի ֆիզիկական հատկութիւն

Ովկիանոսի ջուրը դանդաղ կը տաքանայ եւ կը սառի, որ կը մեղմացնէ երկրագնդի կլիման։ Եթէ չորային երկրներին մէջ Արեգակների ճառագայթներու տակ գետինը կը տաքանայ 70-80 °C, ապա ովկիանոսի ջրի մակերեսային շերտը՝ 28-30 °C։ Մերձբեւեռային շրջանների մէջ ջուրը սառն է, բայց աղիութեան պատճառով կը սառցակալէ ոչ թէ 0 °C-ի պայմաններում, այլ -1 °C - -2 °C-ում։ Այնուամենայնիվ Հիւսիսային սառուցեալ ովկիանոսին կ՛առաջանայ 1-3 մ հաստութեան սառցաշերտ։

Արեգակից ստացած ջերմութիւնը ջրային հոսքերի միջոցով անընդհատ կը վերաբաշխուի։ Հասարակածային շրջաններուն տաք ջրերը կը տեղափոխուին դէպի բեւեռային սառը շրջաններ, եւ հակառակը։ Բայց Արեգակի ճառագայթների անհավասարաչափ բաշխման պատճառով բեւեռային ջրերը միեւնունն է աւելի սառն են՝ ջրի շրջապտոյտը հաշվի չառնելով։

                                     

3.2. Համաշխարհային ովկիանոսի ջուր Ջուրի աղիութիւն

Ովկիանոսի ջուրը աղի է։ Մէկ լիդրը կը պարունակէ 35 գ աղ։ Ովկիանոսի տարբեր մասերին մէջ ջրի աղիութեան միջին ցուցանիշը տարբեր է։ Կիսափակ ծովերուն աղիութեան տարբերութիւնը մեծ է։ Օրինակ՝ Բալթիկ ծովի արեւելյան մասին մէջ՝ 3-5 գ/լ, արեւմուտքում՝ 20-25 գ/լ, Սեւ ծովը՝ 18-22 գ/լ, Կարմիր ծովը՝ 40 գ/լ։

                                     

4. Հետաքրքիր փաստեր

  • Ամենաթափանցիկ ովկիանոսային ջրերը կը համարուի Անտարկտիդայի ափերին Ուեդդելի ծովի ջրերը։
  • Ծովային ջրերը ոսկի ամէնամեծ պարունակութիւնը կը գրանցուի Բալթիկ ծովը։
  • Ամենաբարձր ցունամին եղած է մոտ 60 մ, այն դէպքին, երբ ովկիանոսի ընդերքում հաճախ գրանցվում են 100 մ եւ աւելի բարձրութեամբ ալիքներ։
  • Ներկայիս ովկիանոսի ջրերը կը բնակուին Երկրի վրայ գոյութիւն ունեցող բոլոր կենդանատեսակներու մոտ 70%-ը։
  • Ամենաբարձր մակընթացութիւնը կը հասնի մինչեւ 16 մետրի, իսկ հետեւել դրանց կարելի է ԱՄՆ-ի և Կանադայի լողափերին՝ Ֆանդի ծովածոցին։
  • Մոտ 3.5 միլիարդ մարդու համար ովկիանոսը սննդի հիմնական աղբոյրն է։
  • Հնդկական ովկիանոսը Երկրի՝ մեծութեամբ 3-րդ ովկիանոսն է, որ կը ծածկէ մոլորակի ջրային մակերեւոյթի մոտ 20%-ը։
  • Հրաբխային ակտիվութիւնն ովկիանոսի ընդերքում բավական հաճախ հանդիպող երեւոյթ է։ Շատ "ցամաքային" հրաբուխներ ժամանակին եղած են ջրի տակ։