Back

ⓘ Լեւոն Հախվերդեան




                                     

ⓘ Լեւոն Հախվերդեան

Լեւոն Յովհաննէսի Հախվերդեան, Վանաձոր, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, ԱԽՖՍՀ, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն - 6 Փետրուար 2003, Երեւան, Հայաստան), հայ գրականագէտ, թատերագէտ, թարգմանիչ, հրապարակախօս։ Բանասիրական գիտութիւններու դոկտոր, փրոֆէսոր ։ ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1952-էն: ԽՄԿԿ անդամ 1955-էն: ՀԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ ։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս ։

                                     

1. Կենսագրութիւն

Լեւոն Հախվերդեանը ծնած է Ղարաքիլիսա: Ուսանած է Երեւանի Խաչատուր Աբովեանի անուան միջնակարգ դպրոցը: 1949-ին աւարտած է Երեւանի գեղարուեստա-թատերական ուսումնարանի թատերագիտութեան բաժինը։ 1955-1959-ականներուն եղած է "Խորհրդային արուեստ" ամսագիրի քարտուղար, 1956-էն՝ ՀՀ ԳԱԱ արուեստի ուսումնարրանի աշխատակից 1965-1987-ականներուն՝ թատրոնի եւ պատկերասրահի բաժինի վարիչ, 1987-2003-ականներու՝ նոյն ուսումնրանի տնօրէն: 1956-ին "Մեր օրերի հայ դրամատուրգիան" թեմայով քննախօսութիւն պաշտպանած եւ ստացած բանասիրական գիտութիւններու թեկնածուի աստիճան: 1967-ին "Թումանեանի աշխարհը" թեմայով քննախօսութիւն պաշտպանած եւ ստացած բանասիրական գիտութիւններու դոկտորի աստիճան: Հախվերդեանի "Թումանեան" գիրքը 1969-ին Երեւանի մէջ լոյս տեսած է ռուսերէն, անգլերէն, ֆրանսերէն եւ գերմաներէն: 1980-2001-ականներուն դասաւանդած է Երեւանի գեղարուեստա-թատերական ուսումնարանէն ներս:

Հախվերդեանի յօդուածներն ու գիրքերը կը վերաբերին լեզուի, հայ դասական եւ ժամանակակից գրականութեան, թատրոնի հարցերուն, ուր հեղինակի վառ արտայայտուած անհատականութիւնը կը համադրուի գիտական ստոյգ իմացութեան։ Թարգմանած է Ն. Կունի, Անտօն Չեխովի, Ստեփան Ցուայգի, Իոսիֆ Եուզովսկու եւ ուրիշներու երկերէն։

                                     

2. Երկեր

  • Թումանեանի աշխարհը, Ե., "Հայաստան", 1966, 500 էջ
  • Թումանեան, Ե., "Հայաստան", 1969, 102 էջ
  • Ժամանակի հետ յօդուածներ, Ե., "Հայաստան", 1976, 355 էջ
  • Ինչպէս դիտել ներկայացումը, Ե., "Հայաստան", 1972, 31 էջ
  • Իսահակեանի կեանքն ու գործը, Ե., "Հայաստան", 1974
  • Սունդուկեանի անուան թատրոնը, Ե., "Հայաստան", 1972, 27 էջ
  • Հայ խորհրդային թատրոնի պատմութիւն հատորի դերասանական արուեստին վերաբերող գլուխները գրած է Լեւոն Հախվերդեանը, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1967, 648 էջ
  • Մեր օրերի հայ դրամատուրգիան 1945-1955, Ե., Հայպետհրատ, 1955, 198 էջ
  • Սուրէն Քոչարեանի արուեստը, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1959, 220 էջ
  • Դերեր եւ դերասաններ, Ե., Հայկական թատերական ընկերութիւն, 1977, 272 էջ
  • Հայ թատրոնի պատմութիւն 1901-1920, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1980, 378 էջ
  • Թումանեանի կեանքը, Ե., "Հայաստան", 1969, 92 էջ
  • Երկեր եւ կերպարներ, Ե., Հայպետհրատ, 1964, 254 էջ
  • Կլասիկան եւ մեր օրերը Վարդան Աճեմեանի արուեստը, Ե., ՀԽՍՀ ԳԱ 1962, 192 էջ
                                     

2.1. Երկեր Թարգմանութիւններ ռուսերէնէն

  • Հին Հռոմ, Ե., Հայպետհրատ, 1958, 384 էջ
  • Կոկլէն-Աւագ, Դերասանի արուեստը, Ե., Հայկական թատերական ընկերութիւն, 1978, 66 էջ
  • Ցուայգ Ստեփան, Մարդկութեան աստեղային ժամերը պատմական մանրապատումներ, Ե., "Հայաստան", 1974, 184 էջ
  • Կուն Ն., Հին Յունաստանի լեգենդներն ու առասպելները, Ե., "Սովետական գրող", 1979, 591 էջ
  • Կուն Ն., Հին Յունաստանի լեգենդներն ու առասպելները, Ե., Հայպետհրատ, 1956, 624 էջ
  • Եուզովսկի Եուրի, Դարն ու կերպարը, Ե., Հայկական թատերական ընկերութիւն, 1975, 204 էջ