Back

ⓘ Պլէյք Կրիֆն




Պլէյք Կրիֆն
                                     

ⓘ Պլէյք Կրիֆն

Կաղապար:Տեղեկաքարտ ԱԲԱ բասկետբոլիստ2 Պլէյք Օսդն Կրիֆն, ամերիկացի արհեստավարժ պասքեթպոլիստ, որ հանդէս կուգայ Բասկետբոլի ազգային ասոցացիաի "Լոս Անճելըս Քլիպերս" ակումբէն՝ որպէս ծանր հարձակող։ Պլէյք Կրիֆնը ունեցած է յաջողակ ասպարէզ, որպէս դպրոցական պասքեթպոլիստ՝ հանդէս եկած է Օկլահոմայի Կաթոլիկ դպրոցի հաւաքականէն, որուն մարզիչը հայրն էր՝ Թոմի Կրիֆն։ Ատկէց ետք խաղացած է համալսարանային առաջնութեան մէջ՝ որպէս Օկլահոմայի համալսարանի ուսանող։

Պլէյք Կրիֆն կը ձգէ համալսարանը, երկու խաղաշրջանէ ետք մուտք կը գործէ 2009 թ ի NBA դրաֆթ, որտէղ անոր կընտրէն "Լոս Անջելես Կլիպերսի" ղեկաւարութիւնը՝ առաջին round-ի առաջին ընտրութեամբ։ Պլէյք Կրիֆնը ոտքի լուրջ վնասւածքի եւ անոր հետագայ ապաքինման պատճառով գրեթէ ամբողջովին բաց կը ձգէ NBA-ի 2009–10 մրցաշրջանը, որ պէտք էր ըլլար առաջին տարին ասոցացիային մէջ։ Սակայն անոր մեկնարկը որպես նորէկ տեղի կունենայ յաջորդ մրցաշրջանին, որուն ընթացքին ան կընտրուի որպէս աստղ, կը յաղթէ 2011 թ ի "սլեմ Տանկ առաջնութիւնը" Slam Dunk Contest եւ ի վերջո հռչակուի "Տարվա նորեկ" -ը Rookie of the Year։ Sports Illustrated մարզական հանդէսը Կրիֆնին հռչակած է որպէս "Բոլոր ժամանակներու 15 լաւագոյն նորեկներէն մեկը" ։

                                     

1.1. Կենսագրութիւն Մանկութիւնը

Պլէյք Կրիֆն ծնած է 1989 թուականի Մարտ 16-ին, Օկլահոմա Սիթի-ի մէջ։ Անոր հայրը եղած է կենտրոնական խաղացող բասկետբոլում։ Պլէյք Կրիֆնը եւ անոր մեծ եղբայրը՝ Թեյլոր Կրիֆնը առաջին իսկ դասարանից զբաղուած են ինքնակրթութեամբ իրենց մօր օգնութեամբ, մինչեւ Թեյլորը դարձավ 10-րդ դասարան, իսկ Կրիֆնը՝ 8-րդ դասարան։ Պլէյք Կրիֆնը եւ Սեմ Բրեդֆորդը եղած են մանկութեան ընկերներ, որ կը խաղար Ֆիլադելֆիա Իգլսէն. Բրեդֆորդի հայրը ունէր մարզասրահ, որտէղ Պլէյք եւ Թեյլորը Կրիֆները կը մարզուէին։ Նախքան որոշելը որ պէտքէ կենդրոնանայ պասկետպոլով, Կրիֆնը նոյնպէս կը խաղար բեյսբոլ, որպէս առաջին բեյսման եւ ֆուտբոլ։

                                     

1.2. Կենսագրութիւն Աւագ Դպրոց

2003 թուականին Պլէյք Կրիֆնը հետեւեցաւ իր եղբորը եւ գնաց Օկլահոմա Կաթոլիկների անուան դպրոցը, որտէղ անոնք կը խաղային իրենց հօր խումբէն գլխավոր մարզիչ Թոմի Գրիֆին։ Անոնք միասին կը խաղային մինչեւ 2003–04 եւ 2004–05 աւագ դպրոցի մրցաշրջաներուն՝ յաղթելով երկու պասկետպոլային առաջնութիւն։ Իր առաջին տարուան Օկլահոմա Կաթոլիկների անուան դպրոցին սաները հիանալի կը վերջացնէն մրցաշրջանը, 29 յաղթանակ եւ ոչ մէկ պարտութիւն ու յաղթած են պատանիների 3A կարգի առաջնութիւնը, եզրափակիչ խաղին յաղթած են Րիվերսայդ Իդիանայի դպրոցին՝ 55–50 առթիւնքով, Սթեյթ Ֆեյր Արենա-ի մէջ։ Երկրորդ տարին սաները կրկին դարձան 3A կարգի առաջնութեան յաղթողներ պարտութեան մատնելով Սեքուոյա ավագ դպրոցին՝ 51–34 առթիւնքով, որտեղ ան վաստակած էր 12 Միավոր բասկետբոլ։ խումբը վերջացուց մրցաշրջանը 24–2 առթիւնքով, իսկ Պլէյք Կրիֆնի միջինը 13.6 միավոր էր ամեն խաղին։ Թեյլորը կը դիմէ Օկլահոմայի համալսարան, եւ կը սկսուի խաղալ Օկլահոմա Սունես խումբէն։ 2005 թուականի ամառան ընթացքին Պլէյք Կրիֆն դարձավ ատլետներու առաջին ՍԱՄ խումբի անդամ, որտէղ ան կը խաղար Քևին Դյուրանտի եւ Թայ Լոուսոնի ՍԱՄ խումբէն՝ DC Բլու Դեվլսների դէմ։

Պլէյք Կրիֆնի պատանեկան մրցաշրջանի ընթացքին Օկլահոմա Կաթոլիկների պասկետպոլային խումբը կը տեղափոխուի 3A կարգի առաջնութիւնէն 2A կարգի առաջնութիւն։ Երբ Պլէյք Կրիֆն սկսաւ իր երրորդ մրցաշրջանը, ան արագ զարգացավ եւ անոր օգնութեամբ Կաթոլիկներըը երեք անգամ անընդմեջ խաղացին ազգային առաջնութեան եզրափակիչ խաղը։ Ան վաստակէց 22 միաւոր, կատարեց 9 անդրադարձ եւ 6 պլոք եզրափակիչ խաղին, որտէղ իրենք յաղթեցին Վաշինգտոնի Աւագ դպոցին 57–40 առթիւնքով։ Պլէյք Կրիֆնը անուանվեցաւ ազգային մրցաշարի MVP, եւ իրենք վերջացրեցին առաջնութիւնը 27–1 առթիւնքով, եւ Պլէյք Կրիֆնի միջինը 21.7 միաւոր, 12.5 անդրադարձ, եւ 4.9 փոխանցում։ Անոր ջանքերի արդիւնքով իրեն անուանեցին "Oklahoman" Տարուան խաղցողը։ Պլէյք Կրիֆնի խաղը Օկլահոմայի նոր պասկետպոլի գլխաւոր մարզչի՝ Ջեֆ Քեյփելիի, ուշադրութեան առաջ էր, որի մասին ան առաջին անգամ լսած էր Կրիֆնի եղբոր Թեյլորի կողմէն։ Այդ գարնանը Քեյփելը տեսավ անոր խաղը եւ շատ տպաւորուեցաւ։ Քեյթլին դուր եկաւ այն փաստը, որ Կրիֆնը դէռ ճանաչցուած չէր իր մրցակիցներուն մեջ, եւ ան ինքներ, որ հարկաւոր էր, որպէսզի վերսկսէր "Օկլահոմայի տղամարդկանց բասկետբոլ" ծրագիրը։ Կրիֆնը կանգնած էր ընտրութեան առաջ հետեւյալ խումբերու միջեւ Դյուք, Կանզաս, Հյուսիսային Կարոլինա եւ Տեխաս, բայց անոր եղբայրը իրեն վաճառում է Օկլահոմայի հաւաքականին, երբ ան մտածում էր Սունրս տեղափողվելու մասին եւ հնարաւորութեան եւս մէկ անգամ խաղալ իր նահանգի կողմէ։

Կրիֆնը մինչեւ աւագ մրցաշրջանը սկսիլը հաւատարիմ էր Օկլահոմային։ Անոր միջինը բարձրացաւ մինչեւ 26.8 միավոր, 15.1 անդրադարձները, 4.9 փոխանցումները եւ 2.9 պլոքները ամէն խաղի եւ իրենց խումբը առաջատարներ 26–3 առթիւնքով։ Ընդդեմ Օկլահոմա Սիթի Սաութիսթի Կրիֆնը խաղը վերջացուցած է՝ վաստակելով 41 միավոր՝ կատարելով 28 անդրադարձ եւ 10 փոխանցում։ Կաթոլիկները փլեյ-օֆֆ անցան, քառորդ եզրափակիչին յաղթեցին Քրեզնթին, իսկ կիսաեղրափակչին յաղթեցին Ֆոյիլին։ 2007 թուականի մարտ 10-ին ան խաղաց աւագ դպրոցի եզրափակիչը ընդդէմ Փոնիի Ավագ դպրոցի։ կրիֆնը վաստակել է 22 միաւոր, կատարել է 9 անդրադարձ, 6 փոխանցում եւ 2 պլոք։ Կաթոլիկները յաղթած են Փոնիին 81–50 առթիւնքով եւ վաստակած են իրեց չորրորդ անընդմեջ մրցանակը։ Ան երկրորդ անուանւեցաւ նահանգի 2A Կարգի առաջնութեան MVP, իսկ առաջնութիւնը անոր միջինը 26.6 միաւոր էր ամէն խաղի։ Կրիֆնի չորրորդ տարուայ ընթացքին Օկլահոմա Քրիտիանները ցուցաբերեցին 106–6 ընդհանուր առթիւնք։

Գրիֆինի ավագ տարեւց հետո, նա անվանվեց տարվա լավագույն խաղացող, ինչպես նաև "Oklahoman" ։ Բացի այդ Գրիֆինը Gatorade Օկլահոմա տարվա լավագույն խաղացող և ընտվել է McDonalds-ի All-America և Ջորդան բրենդ All-America-այի թմեր։ Լուիսվիլում տեղի ունեցող McDonalds All-American խաղին, նա հաղթեց Powerade Սլեմ դանկ մրցաշարը։

                                     

2. Դպրոցական Ասպարէզ

"Պատկեր:Blake Griffin.jpg|right|thumb|140px|upright|Գրիֆինը Օկլահոմայի կողմից խաղը Օկլահոմայի բարձր վարկանիշ ունեցող նորեկներից մէկն էր։ Ան տարին սկսած է վաստակելով 14.7 միաւոր և կատարելով՝ 9.1 անդրադարձ ու Սունեսը մրցաշրջանը աւարտէլու է 23–12։ Ան կը զբաղեցնէ իններորդը միաւորները, չորրորդը անդրադարձներով եւ երրորդը նետման ընգմելու հաւանականութեամբ Big 12 Կոնֆերեցիան։ Կանզաս Ջեյհոքսի դէմ խաղին Կրիֆնը կը վնասուի իր ձախ ծունկը։ Երկու ամիս ետք կը վնասուի իր աջ ծունկնալ։ Այս անգամ կը պատռւի անոր աճառը։ Ան բաց կը թողէ յաջորդ խաղը, որուն ժամանակ իրենք կը խաղան նահանգակիցներու դէմ՝ Օկլահոմա Սթեյթ Քովբոյների դէմ, բայց մէկ շաբաթ անց իր վնասուածքից ան կը վերադառնայ մէծ սպորտ։ Ան եղած է առաջին Սունեսների սանը, որ կատարած է նորեկներու խումբի կանֆերենցիան, քանի որ Wayman Tisdale 1983-ին կատարած է Big Eight Կոնֆերենցիան։ Ան պէտք է ըլլար 2008 թվականի NBA դրաֆթի վիճակախաղի ընտրութիւն, բայց Կրիֆնը որոշեց վերադառնալ քոլեճ ու աւելի ուժեղացնել իր խաղը եւ նաեւ օգնել Օկլահոմային հաղթելու NCAA առաջնութիւնը։

Կրիֆնին քոլէճի երկրորդ տարուայ Սոնեսները կը սկսուի մրցաշրջանը՝ յաղթելով առաջին 12 խաղերը։ Մրցաշրջանին երրորդ խաղին ընդդէմ Դեվիդսոն Վայլդքեթսի, Կրիֆնը նշանակած է 25 միաւոր, կատարած է 21 անդրադարձ։ Իր յաջորդ խաղին ընդդէմ Գարդեր Վեբի ան ունեցած է 35 միաւոր եւ 21 անդրադարձ՝ դառնալով Big 12 ի պատմութեան մէջ առաջին խաղացողը, որ յաջորդակի վաստակած է 20-էն աւելի միաւոր եւ կատարած է 20-էն աւելի անդրադարձ։ Տեխաս Տեք Ռեդ Ռեյդրսի դէմ խաղին Կրիֆնը սահմանած է իր ասպարէզի րէքորդը վաստակելով 40 միաւոր եւ կատարելով 23 անդրադարձ՝ դառնալով Big 12-ի պատմութեան մեջ միակ խաղոցողը եւ երրորդը Օկլահոմայի համալսարանի պատմութեան մէջ, որ մէկ խաղի ընթացքին վաստակած է 40-էն աւելի միաւոր եւ կատարած է 20-էն աւելի անդրադարձ՝ հաւասարուելով Wayman Tisdaleին 61 միավոր եւ 22 անդրադարձ 1983-ին ու Alvan Adamsին 43 միաւոր եւ 25 անդրադարձ 1975-ին։

Փետրուար 21-ին, Կրիֆնը ուղէղային ցնցում մը կը ստանայ Տեխաս լնհոնսի դէմ խաղին։ Ան արիւնոտ քիթով նստած անցուց երկրորդ խաղակէսը, երբ Սունեսը կը պարտուէր։ Այդ Սունեսներուն առաջին պարտութիւններ այդ մրցաշրջանի ընթացքին։ Մէկ շաբաթէն բժշկական օգնութիւն ստանալէ ետք ան կը վերադառնայ, եւ Տեխաս Տեքի դէմ խաղին ան կը վաստակէ 20 եւ կատարում է 19 անդրադարձ։ Օկլահոման վերջացնում է իր երկրորդ կոնֆերենցիան 13–3 առթիւնքով, բայց իրենց չարդարացուցին Big 12 Մրցաշարում։ NCAA Մրցաշարին Օկլահոման կը գրաւէ երկրորդ հորիզոնը հարաւային շրջանին մէջ՝ 27–5 առթիւնքով։ Երկրորդ round-ի Միչիգան Վոլվրինի դէմ խաղին ան կը վաստակէ 33 միաւոր եւ կը կատարէ 17 անդրադարձ, Կրիֆնը կը դառնայ 2000ականներու երկրորդ խաղացողը, որ NCAA մրցաշարի խաղերուն վաստակած է ամենաքիչը 30 միաւոր եւ կատարած է ամէնաքիչը 15 անդրադարձ։ Սունեսը վերջացնում է՝ հարաւային շրջանի եզրափակչին մէջ պատւելով հիւսիւսային Կարոլինա Թար Հելսին։

Իր երկրորդ տարուայ ընթացքին ան վաստակած է բոլոր վէց ազգային տարվա խաղացողի մրցանակները։ Անոր ընտրած են միազայն Օսկար Ռորբերսոնի անվան մրցանակի համար 71 բորդի անդամներէն Կրիֆնին քուէյարկած են 66ը։ Կրիֆնը Դետրոյթ-ի մէջ ապրիլ 5-ին անուանւած է, որպէս Նեյմսմիթի անվան քոլեջի տարվա լավագույն խաղացողի մրցանակ։ Երեք օր ետք ան ստացավ Ջոն Վուդենի անվան մրցանակը, որպէս քոլեջի լաւագիւյն խաղաող։ Ան եղած է Օկլահոմայի դպրոցի պատմութեան մէջ առաջին խաղցողը, որ ստացած է Նեյմսմիթի, Օսկար Ռոբետսոնի, Ջոն Վուդենի անուան մրցանակները։ Անոր նաեւ անուանած են տարուայ լաւագույն խաղցող Big 12ը, Sports Illustratedը, Sporting Newsը եւ FoxSports.comը։



                                     
  • գերման հայագէտ, արեւելագէտ 1913 Էտուարտ Աղաեան մ.1991 լեզուաբան 1989 Պլէյք Կրիֆն անգլերէն Blake Austin Griffin ամերիկացի արհեստավարժ պասքեթպոլիստ
  • ֆութպոլիստ 20 Փետրուար Ճէք Ֆալահի Jack Ryan Falahee ամերիկացի դերասան 16 Մարտ Պլէյք Կրիֆն Blake Austin Griffin ամերիկացի պասքէթպոլիստ 21 Մարտ Ճորտի Ալպա Jordi

Users also searched:

...