Back

ⓘ Կոստանդնուպոլսոյ Սփիւռքահայ Երաժշտութիւն




Կոստանդնուպոլսոյ Սփիւռքահայ Երաժշտութիւն
                                     

ⓘ Կոստանդնուպոլսոյ Սփիւռքահայ Երաժշտութիւն

Կոսդանդնուպոլիսը, հայկական ազգային երաժշտական արուեստի զարգացման, միջնադարեան նշանակալի ձեռքբերումներուն վերածնման եւ պահպանման ինքնատիպ կեդրոններուն էր։ 1850-1860-ական թուականներուն հայկական երաժշտութեան առաջընթացին կը նպաստեն "Քնար արեւելեան" եւ "Քնար հայկական" երաժշտական ընկերութիւնները։

Երգահան եւ ղեկավար Տիգրան Չուխաճեան հայ դասական երաժշտական արուեստի ամենախոշոր ներկայացուցիչներէն էր, հայ օփերային արուեստի հիմնադիրը գրուած է "Արշակ Բ" հայկական առաջին օփերան, "Զեմիրէ", "Ինտիանա" օփերաները, "Արիֆի խարդախութիւնը", "Քէօսէ Քեհեա", "Լեպլեպիճի Հօր-հօր աղա" եւ այլ օփերեթներ։

Սինանեաններու տոհմը նշանակալի աւանդ ունի սփիւռքահայ երաժշտութեան մեջ, իսկ տոհմի նահապետը՝ Գրիգոր Սինանեանը, արեւմտահայ Երաժշտական մշակոյթի հիմնադիրներէն մէկըն էր։ երգահան էդգար Մանասի ստեղծագործութեան մեջ կերգէն "Պատարագը", հեղինակ է նաև սիմֆոնիայի, օրատորիայի, դաշնամուրային բիեսներուն եւ այլ գործերուն։ Պոլսահայ երաժշտական մշակույթի երևելի դեմքերից էր երգահան եւ դաշնակահար Գոհարիկ Ղազարոսեան կը ստեղծէ մեներգներ, խմբերգներ, դաշնամուրային պրելիւդներ և բիեսներ, բալետ և այլն։ Սիրավարդ Գարամանուկեանի արժեքավոր գործերեն են "Ընտիր երգերը" և "Մանկական Երգերը" ։ Հայկ Կոյտենեանի ստեղծագործութեան մեջ կուշագրեն ջութակի, ալտի, ձայնի, դաշնամուրի եւ սիմֆոնիկ նուագախումբի համար գրուած երկերը, այդ նաեւ վիրտուոզ ջութակահար էր։ Հայտնի են նաեւ երգահաններ Հարութիււնը, Տիրան Ալեքսանեանը, Արա Բոյաջեանը և ուրիշներ։ Յովհաննէս Աճեմեան Կոստանդնուպոլսոյ առաջին արհեստավարժ երգիչներեն էր, գլխաւորապէս երգած է Տիգրան Չուխաճեանի օփերաներուն մէջ։ Երգչուհի Մարի Լուիզ Գարագաշը հանդէս եկաւ նաեւ Միլանի "Լա Սկալա" եւ Փարիզի օփերային թատրոններուն մէջ։ Կոստանդնուպոլսոյ պետական օփերային թատրոնի մեներգչուհի Ալիս Քիթապճեանը բազմաթիւ ելոյթներ ունեցած է նաեւ Վիեննայի մէջ, Ցյուրիխի մէջ, Փարիզի մէջ, Երուսաղեմի մէջ եւ այլըն։ Հայտնի են դաշնակահարներ Վալանթին Մազլումեանը, Մարի Ոսկանը, Աշխեն Գավաֆեանը, երգեհոնահար Արշամ Գավաֆեանը, ջութակահարներ Հարութիւն Հանեսեանը, Բարսեղ Աթմաճեանը, Պերճ Սինանեանը և ուրիշներ։

                                     
  • պարողներէն Վարգասը, Թարոնը, Մոմճեանը, Աւետիսեանը, Բոլիկեանը եւ ուրիշներ Կոստանդնուպոլսոյ հայկական ազգային երաժշտարուեստի զարգացման, միջնադարեան նշանակալի ձեռքբերումներու

Users also searched:

...
...
...