Back

ⓘ Կոմիտասի Յուշարձան (Փարիզ)




Կոմիտասի Յուշարձան (Փարիզ)
                                     

ⓘ Կոմիտասի Յուշարձան (Փարիզ)

27 Յունուար 1978 թուականին Փարիզի հայ համայնքը՝ Էջմիածնի կաթողիկոսարանի Եւրոպայի պատուիրակ արքեպիսկոպոս Մանուկեանի գլխաւորութեամբ դիմած էր Փարիզի քաղաքապետ Ժակ Շիրակին` հայ երգահան Կոմիտասին եւ Եղեռնի զոհերու յիշատակին նուիրուած յուշարձան ստեղծելու թոյլտուութեան խնդրանքով։ Յուշարձանի կառուցման աշխատանքները երկար տարիներ ձգձգուած են` չնայած որ սեպտեմբեր 15 1978 թուականին արդէն կար նամակի դրական արձագանքը։ Յունուար 17 1997 թուականին, երբ կաթողիկոս Գարեգին Առաջինը գտնուած էր Փարիզի մէջ, յուշարձանի կառուցման երկրորդ նամակն է կազմուած։ Յուշարձանի տեղադրման աշխատանքներն սկսան 2001 թուականին, երբ Ֆրանսան պաշտօնապէս ճանաչեց 1915 թուականի Հայոց ցեղասպանութիւնը։ Յուշարձանի պաշտօնական բացումը եղած է 2003 թուականին։ Բացման արարողութեան ներկայ եղած են ՀՀ նախագահ Ռոպերդ Քոչարեանը, Ֆրանսայի նախագահ Ժակ Շիրակը, Ֆրանսայի ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էտուարդ Նալպանտեանը, բազմաթիւ ֆրանսահայեր ու ֆրանսացիներ

                                     

1. Տուեալներ

Յուշարձանը գտնուած է Ալբերի գետափի մօտ, Փարիզի հեղինակաւոր ութերորդ շրջանին մէջ, Ելիսեան պալատի եւ Ֆրանսայի Հանրապետութեան ներքին գործերու նախարարութեան հարեւանութեամբ` "Երեւան" պուրակին մէջ։ Յուշարձանի բարձրութիւնը 6 մեդր է, 2 մեդր պատուանդանն է, արձանը՝ 4 մեդր, նիւթը՝ պրոնզ։ Յուշարձանի ետեւի մասը խաչքար է, իսկ վարդապետի ձեռքին՝ գիրք, միւս կողքին նոր կեանք խորհրդանշող երեխայի գլուխ է քանդակուած։ Յուշարձանի վրայ գրուած է.

                                     

2. "Երեւան" պուրակ

Մարտ 12 2009 թուականին Կոմիտասի արձանին հարող փոքր պուրակը վերանուանուած է "Երեւան" ։ Պուրակի բացման արարողութեան ներկայ գտնուած են ֆրանսահայ շանսոնէ Շարլ Ազնաւուրը, Էտվարդ Նալպանտեանը, հայկական ծագումով երգչուհի Էլէն Սեգարան եւ այլք։

                                     
  • Փեթերսպուրկ Կոմիտասի Յուշարձան Վաղարշապատ Կոմիտասի Յուշարձան Տիթրոյթ Կոմիտասի Յուշարձան Փարիզ Երեւան պուրակին մէջ Կոմիտասի Կիսանդրի Փարիզ Վիլ - Ժուիֆ
  • Արտօ Չաքմաքչեան Կոմիտասի մահարձան Կոմիտասի Յուշարձան Երեւան Կոմիտասի Յուշարձան Փարիզ Կոմիտասի Յուշարձան Վաղարշապատ Կոմիտասի Յուշարձան Սանկտ Պետերբուրգ
  • տեքստը Կոմիտասի Մահարձան Կոմիտասի Յուշարձան Երեւան Կոմիտասի Յուշարձան Փարիզ Կոմիտասի Յուշարձան Պէթրոյթ Կոմիտասի Յուշարձան Վաղարշապատ Կոմիտասի Յուշարձան
  • Կոմիտասի մահարձան Կոմիտասի Յուշարձան Փարիզ Կոմիտասի Յուշարձան Տիթրոյիթ Կոմիտասի Յուշարձան Երեւան Կոմիտասի Յուշարձան Սենթ Փեթերսպուրկ Կոմիտասի
  • բնագիրը Կոմիտասի մահարձան Կոմիտասի յուշարձան Երեւան Կոմիտասի յուշարձան Փարիզ Կոմիտասի Յուշարձան Տիթրոյիթ Կոմիտասի յուշարձան Վաղարշապատ Կոմիտասի Յուշարձան
  • Ղազարեան Կոմիտասի Մահարձան Կոմիտասի Յուշարձան Երեւան Կոմիտասի Յուշարձան Փարիզ Կոմիտասի Յուշարձան Տիթրոյթ Կոմիտասի Յուշարձան Վաղարշապատ Կոմիտասի Յուշարձան
  • աշխատանքն է Կոմիտասի մահարձան Կոմիտասի Յուշարձան Փարիզ Կոմիտասի Յուշարձան Տիթրոյիթ Կոմիտասի Յուշարձան Վաղարշապատ Կոմիտասի Յուշարձան Սենթ Փեթերսպուրկ
  • Աթայեանց Կոմիտասի Մահարձան Կոմիտասի Յուշարձան Երեւան Կոմիտասի Յուշարձան Փարիզ Կոմիտասի Յուշարձան Տիթրոյիթ Կոմիտասի Յուշարձան Վաղարշապատ Կոմիտասի Կիսանդրի
  • թուականներուն Յովհաննէս Թումանեանի կիսանդրի 1982, Պաթում, Վրաստան Կոմիտասի յուշարձան 1988, պրոնզ, կրանիտ, Երեւան Վահագն Վիշապաքաղ 1965, տուֆ, պազալտ