Back

ⓘ Քինկսլի Քոմէն




Քինկսլի Քոմէն
                                     

ⓘ Քինկսլի Քոմէն

Կաղապար:Ֆուտբոլիստ Քինկսլի Քոմէն, Փարիզ), ֆրանսացի ֆութպոլիստ, իտալական Իւուենտուսի կիսապաշտպան, որ հիմա այս պահին հանդէս կու գայ "Պայրն Միւնիխ" էն:

                                     

1.1. Ակումբային ասպարէզ "ՊՍԺ"

2005-էն 2013 թուականներուն Քոմէնը իր ասպարէզը անցուցած է ՊՍԺ ֆութպոլային ակումբին մէջ։ Իր նորամուտը տեղի ունեցած է 2013 թուականի փետրուար 17-ին Սոշո-ի դէմ խաղին ան 87-րդ րոպէին փոխարինեց Մարքօ Վերաթթիին հետ: Ան դարձաւ ամենաերիտասարդ նորամուտը նշող ֆութպոլիստը ՊՍԺ-ի պատմութեան մէջ 16 տարի,8 ամիս եւ 4 օր: Իր միւս մրցաշրջանին Քոմէնը անցուց միայն երկու խաղ առաջնութեան մէջ:

                                     

1.2. Ակումբային ասպարէզ "Իւուենտուս"

2014 թուականին Քոմէնը Իւուենտուսի հետ ստորագրեց 5 տարուայ պայմանագիր, ազատ գործակալի իրաւունքներով: Ան ըսաւ, որ իրմով նոյնպէս հետաքրքրուած էին Արսենալը, Լիւերպուլը, Նիւքասլը, Տոտտենհեմը, Բայեր Լեւերկուզենը, Բավարիայն եւ Փորդոն: Փորդոյ Քոմէնին հրաւիրած էր գլխաւոր մարզիչ Վիլլի Սանեօլը, որուն ֆութպոլիստը կը ճանչնար դեռ Ֆրանսայյի երիտասարդական հաւաքականէն: Քոմէնի խօսքերով այդ տարբերակը անոր լուրջ մտածելու առիթ տուաւ: Բայց այդ ժամանակ ան արդէն կը մտածէր Իւուենտուսի մասին: Օգոստոս 30-ին Քոմէնը անցկացրեց իր առաջին հանդիպումը թուրինեան ակումբին հետ յարձակողի դիրքին վրայ, հիմնական կազմին հետ սկսաւ եւ անցկացնելով դաշտին մէջ ընդամէնը 68 րոպէ դուրս եկաւ խաղէն: Իւուենտուսի գլխաւոր մարզիչ Մասիմիլիանոյ Ալեգրին նշեց, որ երիտասարդ Քոմէնը կը խաղայ ինչպէս վետերանը: Ան կը տիրապետէր բարձր մակարդակի եւ լուրջ բնաւորութեան: Ան դեռ փոքր երիտասարդ է, եւ մենք պէտք է անոր հնարաւորութիւն տանք աճելու, բայց հիմա արդէն կերեւի, որ ան իսկական տաղանդ է:

                                     

1.3. Ակումբային ասպարէզ "Բավարիայ"

2015 թուականի օգոստոս 30-ին Քոմէնը վարձավճարով եկաւ Բավարիայ 2 տարի ժամկէտով մինչեւ 2017 թուականի մայիս 30-ը, յետագային երդալու հնարաւորութեամբ: Ան իր նորամուտը նշեց 2015 թուականի սեպտեմբեր 12-ին Աուգսբուրգ-ի դէմ խաղին, Քոմէնը մտաւ 56-րդ րոպէին, փոխարինելով Արթուրոյ Վիդալ-ին: Իր առաջին կոլը Բավարիայ-յի կազմին մէջ Քոմէնը խփեց 2015 թ․ Սեպտեմբեր 19-ին, Դարմշտադտ-ի հետ խաղին 63-րդ րոպէին:

                                     

2. Ձեռքբերումներ

ՊՍԺ

  • Ֆրանսիայի Սուպերգաւաթի յաղթող 1: 2013
  • ֆրանսիայի Չեմպիոն 2: 2012/13, 2013/14
  • Ֆրանսիական Լիգայի Գաւաթի յաղթող 1: 2013/14

Իւուենտուս

  • Իտալիայի Սուպերգաւաթ 1: 2015
  • Իտալիայի Գաւաթ 1: 2014/15
  • իտալիայի Չեմպիոն 1: 2014/15

Բավարիայ

  • Գերմանիայի Գաւաթ 1: 2015/16
  • գերմանիայի Չեմպիոն 1: 2015/16