Back

ⓘ Ճէյսըն Տերուլօ




Ճէյսըն Տերուլօ
                                     

ⓘ Ճէյսըն Տերուլօ

Ճէյսըն Ճոէլ Տեսրուլօ, աւելի յայտնի է որպէս Ճէյսըն Տերուլօ, ամերիկացի երգիչ, երգերու հեղինակ եւ պարող: 2009 թուականին իր անհատական երաժշտական ասպարէզը սկսելէն ի վեր ամբողջ աշխարհին մէջ վաճառած է աւելի քան 30 միլիոն մեներգ: Մարտ 2010-ին հրատարակած է իր դեգնածութեան արուեստային ալպումը` "Jason Derulo", որուն կը յաջորդէ "Future History" անուանումը կրող երկրորդ ալպումը Սեպտեմբեր 2011-ին: Անոր երրորդ արուեստային ալպումը, որ "Tattoos" կը կոչուի, հրատարակուծ է Սեպտեմբեր 2013 -ին: Ճէյսընի "Everything Is 4" կոչուող չորրորդ ալպումը հրատարակուած է Մայիս 2015-ին:

                                     

1.1. Ասպարէզ 2006-12: "Jason Derulo" եւ "Future History"

Ճէյսըն Տերուլօ իր երաժշտական ասպարէզը սկսած է երգեր գրելով այնպիսի կատարողներու համար, ինչպիսիք են`Լիլ Ուէյն, Շոն Քինկսթըն, Ճէսի Վենթուրա եւ այլ երգիչներ: 2006 թուականին ան կը յաղթէ Showtime at the Apollo հեռուստային յայտագրին մէջ, իսկ աւելի ուշ երաժշտական արտադրող Ճէյ Ար Ռոթըմի հետ ծանօթանալէ ետք, ան պայմանագիր կը ստորագրէ Beluga Heights Records եւ Warner Bros. Records ձայնագրման ընկերութիւններու հետ: Ճէյ Ար Ռոթըմը, HitQuarters հրատարակչութեան հետ հարցազրոյցի մէջ խօսելով Ճէյսընի մասին, ըսած է․ "Ճէյսըն Տերուլօ ունի ամենատպաւորիչ աշխատանքային բարոյագիտութիւններէն մէկը, որ ես հանդիպած եմ":

Օգոստոս 4 2009 -ին կը հրատարակուի Ճէյսընի դեգնածութեան` "Whatcha Say" մեներգը, որ կը գլխաւորէ Billboard Hot 100 հիթ շքերթը: Դեկտեմբեր 8 2009-ին ան կը հրատարակէ "In My Head" երգը, որ Billboard Hot 100-ի մէջ կը գրաւէ 5-րդ հորիզոնականը: Նոյն տարուայ Դեկտեմբերէն մինչեւ Յունուար 2010 ան նաեւ ելոյթներ կունենար երգչուհի Լէյտի Կակաի շրջագայութեան ժամանակ: Փետրուար 24 2010-ին կը հրատարակուի "Ridin Solo" երգը, որ Billboard Hot 100-ին մէջ 9-րդ հորիզոնականը կը գրաւէ:

Փետրուարի 26 2010-ին Ճէյսըն կը հրատարակէ իր դեգնածութեան արուեստային ալպումը` "Jason Derulo": Այդ Billboard 200 ալպումներու հիթ շքերթին մէջ կը գրաւէ 11-րդ հորիզոնականը: Ալպումը ծանուցելու համար ան նաեւ կը սկսի իր համերգային շրջագայութիւններու շարքը, որ կը սկսի Օգոստոս 2010-ին եւ կաւարտի Մարտ2011-ին:

Սեպտեմբեր 16 2011-ին կը հրատարակուի Ճէյսընի երկրորդ` "Future History" կոչուող արուեստային ալպումը: Այդ Billboard 200-ին մէջ կը գրաւէր 29-րդ հորիզոնականը, իսկ ալպումի "Dont Wanna Go Home", "It Girl" եւ "Breathing" երգերը կը գրաւեն հորիզոնականներ միջազգային շարք մը հիթ շքերթներու մէջ։ 2012-ի ամրան Ճէյսըն ամերիկացի երգչուհի Քելլի Ռոուլընտի հետ միասին եղած են աւստրալական "Everybody Dance Now" պարային հեռուստածրագրի դատական կազմի անդամներէն:
                                     

1.2. Ասպարէզ 2013-2015: "Tattoos" եւ "Everything Is 4"

Սեպտեմբեր 20 2013-ին հրատարակուած Տերուլօ-ի "Tattoos" անուանումը կրող երրորդ արուեստային ալպումը: Ալպումի "Talk Dirty" մեներգը, որ համագործակցութիւն է Թու Չէյնզի հետ, Billboard Hot 100 հիթ շքերթին մէջ գրաւեց երրորդ հորիզոնականը եւ դարձաւ հիթ: Այդ նաեւ գրաւեց առաջին հորիզոնականը Աւստրալիոյ, Գերմանիոյ, Իսրայէլի, Մեծ Բրիտանիոյ եւ քանի մը այլ երկիրներու հիթ շքերթներուն մէջ: Ալպումի "Wiggle" մեներգը, որու մէջ իր մասնակցութիւնը ունի նաեւ Սնուփ Տօկը, գրաւեց հինգերորդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթ եւ նոյնպէս դարձաւ հիթ: Հիթ շքերթներուն մէջ նաեւ յաջողութիւն ունեցան ալպումի "The Other Side", "Marry Me" եւ "Trumpets" երգերը: Ալպումը ծանուցելու նպատակով Տերուլօն Փետրուար 2014 -էն սկսաւ իր համերգային շրջագայութիւններու շարքը: Նոյն տարուայ ապրիլին "Tattoos" ալպւմը վերահրատարակուեցաւ "Talk Dirty" անուամբ:

Մայիս 29 2015 -ին վաճառքի դրուեցաւ Տերուլօ-ի "Everything Is 4" կոչուող չորրորդ արուեստային ալպումը: Ալպումի "Want to Want Me" երգը Billboard Hot 100-ին մէջ գրաւեց հինգերորդ հորիզոնականը, սակայն գլխաւորեց Աւստրիոյ, Իսրայէլի, Մեծ Բրիտանիոյ եւ քանի մը այլ երկիրներու հիթ շքերթներ: Յունիս 2015-ին սկսաւ ամերիկեան "պարէ, եթէ կրնաս" անգլերէն՝ So You Think You Can Dance նախագիծի 12-րդ եթերաշրջանը, ուր Տերուլօ ընդգրկուած էր ժիւրիի կազմին մէջ:

Users also searched:

...
...
...