Back

ⓘ Տերեփուկ




Տերեփուկ
                                     

ⓘ Տերեփուկ

Դասակարգուած է տերեփուկի շուրջ 550 տեսակ՝ տարածուած Եւրասիոյ, արեւադարձային Ափրիկէի, Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկայի տարածքն, ինչպէս նաեւ 1 տեսակ՝ Աւստրալիոյ մէջ։ Տեսակներով յատկապէս հարուստ են միջերկրածովամերձեան եւ Առաջաւոր Ասիոյ երկիրները։ Հայաստանի տարածքին կը գտնուի տերեփուկի մօտ 30 տեսակ, կան indimmic տեսակներ՝ Սեւանի եւ Երեւանի։

Յայտնի է մօտ 550, ՀՀ-ի մէջ՝ 46 տեսակ։ Անոնցմէ 13-ը՝

  • Տերեփուկ Շովիցի Centaurea szovitsianuen,
  • Տերեփուկ Թախտաջեանի Centaurea takhtajanii,
  • Տերեփուկ գեղեցիկ Centaurea bella եւ այլն, բնաշխարհիկ են։
  • Տերեփուկ Ալեքսանտրի Centaurea alexandri,
  • Տերեփուկ հայաստանեան Centaurea hajastana,
  • Տերեփուկ Ֆայ վուշի Centaurea fajvuschii,

Տարածուած է Արագածոտնի, Շիրակի, Լոռիի, Տաւուշի, Վայոց ձորի, Սիւնիքի եւ այլ մարզերու մէջ։ Կ՛աճի չոր, քարքարոտ լանջերու, ժայռերու ծերպերու, աղուտներու, գետափերու, կաղնիի եւ գիհիի նոսրանտառներու մէջ։

                                     

1. Կենսաբանական նկարագիր

Մինչեւ 60-80 սմ երկարութեամբ, կանգուն, երբեմն նաեւ պառկած ցօղուններով, ամբողջաեզրէն մինչեւ փետրաձեւ հատուած տերեւներով բոյսեր են։ Ծաղկաբոյլը զամբիւղ խոզանաձեւ ծաղկակալով է, բազմագոյն ՝ խողովակաձեւ կամ ձագարաձեւ ծաղիկներով։ Եզրային ծաղիկները անսեռ են եւ երբեմն աւելի մեծ, քան միջինները։ Սերմիկները փուփուլիկներով են։

Կը ծաղկի Մայիսէն Օգոստոս ամիսներուն։ Պտուղը փուփոզիկով սերմիկ է։

                                     

2. Նշանակութիւն եւ կիրառում

Տարածուած զարդային խոտաբոյս է՝ բազմաթիւ մեղրատու, ներկատու, մոլախոտային ձեւերով։ Դեղագործութեան մէջ կ՛օգտագործուին կապոյտ տերեփուկի C․ cyanus ծաղիկները։

Պատրաստուկները կ՛օգտագործեն որպէս հակաուռուցքային, հակաբորբոքային, լեղամուղ միջոց, նաեւ երիկամային քրոնիկ, ջղային համակարգի եւ այլ հիւանդութիւններու ժամանակ։ Որոշ տեսակներ կը պարունակեն ներկանիւթեր ։ Գեղազարդիչ է եւ մեղրատու։

  • Տերեփուկ ֆեոպապուսանմանը C. phaeopappoides - նոյն մարզին մէջ 1300-2300 մեթր բարձրութիւններու վրայ եւ այլն։
  • Տերեփուկ Արփիի C. arpensis - հազուագիւտ տեսակ է, կը հանդիպի Արարատի Վեդի եւ Վանեւան գիւղերու տարածք ու Վայոց ձորի Եղեգնաձորի տարածք մարզերուն մէջ 1100-1500 մ բարձրութիւններու վրայ,
  • Տերեփուկ լէվզէեանմանը C. leuzeoides - Վայոց ձորի մարզին մէջ Մարտիրոս գիւղի տարածք, 1600-2000 մեթր բարձրութիւններու վրայ,
  • Տերեփուկ հայաստանեանը C. hajastana - Շիրակի մարզին մէջ 1400-2000 մեթր բարձրութիւններու վրայ,

Այս տեսակները գրանցուած են Հայաստանի Կարմիր Գիրքին մէջ:

                                     

3. Խորհրդանիշներ

  • 1968-ին կապոյտ տերեփուկը Էսթոնիայի մէջ ընդունուած է իբրեւ ազգային ծաղիկ։
  • 1994-ին տերեփուկը կը հանդիսանայ Պէլքարթի БЕЛКАРТ խորհրդանիշ վճարային քարտ Պելառուսի Հանրապետութեան մէջ։
                                     

4. Գրականութիւն

  • Василёк - статья из Большой советской энциклопедии
  • Петунников А. О некоторых критических формах рода Centaurea L. // Известия Императорской академии наук. VI серия. - С Петербург, 1907. - Т. 11. - С. 353 - 368.
  • Черепанов С. К., Цвелёв Н. Н., Клоков М. В., Сосновский Д. И. Род 1624. Василёк - Centaurea // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Е. Г. Бобров и С. К. Черепанов. - М. - Л.: Изд-во АН СССР, 1963. - Т. XXVIII. - С. 370 - 579. - 653 с. - 2200 экз.
  • Василек // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах 82 т. и 4 доп. - СПб., 1890 - 1907.