Back

ⓘ Վիկտոր Տոլիձէ




                                     

ⓘ Վիկտոր Տոլիձէ

Վիկտոր Իսիտորի Տոլիձէ Յուլիս, 1890, Օզուրգեթ, Վրաստան - 24 Մայիս, 1933, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի երգահան։

                                     

1. Կենսագրութիւն

Վիկտոր Տոլիձէ ծնած է Քութայիսի նահանգի Օզուրգեթ քաղաքին, աղքատ ընտանիքի մը մէջ։ Ուսանած է Թիֆլիսի առեւտրական ուսումնարանին մէջ։

1910-ին գրաւած է մանտոլինահարներու մրցոյթին առաջին դիրքը ։

Ուսումնարանը աւարտելէ ետք, ընդունուած է Քիեւի առեւտրական հիմնարկը, ուր ուսանելու զուգահեռ յաճախած է երաժշտական դպրոց եւ հետեւած՝ ջութակի եւ երգահանի դասարաններու։ 1917-ին աւարտած է ուսումնարանը եւ վերադարձած՝ Վրաստան, ուր սկսած է զբաղիլ երաժշտութեամբ։

Վիկտոր Տոլիձէ գրած է շարք մը օփերաներ, որոնցմէ են՝ վրացական առաջին կատակերգական օփերան՝ "Քեթօ եւ Կոտէ", զորս գրած է 1919-ին, "Աւքսենտի Ցագարելիի Խանումա" կատակերգութեան հիման վրայ։ Մասնագիտական գրականութեան մէջ այդ ստեղծագործութիւնը կը կոչուի "նաեւօպերետ" ։

1920-ական թուականներուն վերջը եւ 1930-ական թուականներուն սկիզբը զբաղած է օսեթական երաժշտական բանահիւսութեան նմուշներու հաւաքման ու ձայնագրման աշխատանքներով։ Գրած է նուագախմբային մանրակերտներ "Օսեթական լեզգինկա", "Հրաւէրի պար" ՝ "Խոնկա-կաֆթ" եւ այլն։ 1931-ին սկսած է աշխատիլ "Զամիրա" օփերային վրայ, զորս գրած է օսեթական "Չերմեն" ու "Զամիրա" ազգային բանահիւսութիւններու հիման վրայ օփերան մնացած է անաւարտ։

Մահացած է 24 Մայիս 1933-ին Թիֆլիսի մէջ։