Back

ⓘ Վանական Վարդապետ (արևմտահայերեն)




                                     

ⓘ Վանական Վարդապետ (արևմտահայերեն)

Իր անունը վիճելի կը մնայ։ Ըստ ոմանց անիկա պարզապէս կը կոչուէր վանական վարդապետ տե՛ս ասօր մասին՝ Վանական Վարդապետ, իսկ ըստ այլոց՝ Յովհաննէս Վանական վարդապետ։ Ծնած է 1181-ին Աղուանից երկրի Տաւրուշ գաւառին մէջ, որուն համար կոչուած է Տաւրուշեցի։ Նախ կաշակերտէ իր Պողոս եղբօր և ապա Մխիթար Գօշի՝ Գետիք վանքին մէջ, ուրկէ կը ստանայ վարդապետական գաւազան։ Վանական վարդապետ յայտնի է իբրև շինարար, ներհուն ուսուցիչ և ուսեալ սերունդ պատրաստող անձնաւորութիւն մը։ Անիկա իր հայրենի գաւառին Տաւրուշի մէջ հիմնադիրը կըլլայ Խորանաշատ վանքին, ուր սեփական մեծ դպրոց մը կը հիմնէ և իբրև մեծ ուսուցիչ կը հասցնէ աշակերտներ, որոնց մէջ նշանաւոր են Կիրակոս Գանձակեցի, Վարդան Պատմիչ, և Մաղաքիա Աբեղա պատմիչները։ Խորանաշատի վանքը 1125-ին կաւերուի Խորազմներու Շահ Չալալէտտինի կողմէ, ապա՝ 1236-ին թաթարական արշաւանքներու հետևանքով։ Վանական վարդապետ նոյն թուին թաթարներու ձեռքը գերի կիյնայ իր աշակերտ Գանձակեցիի հետ։ Ինքը կազատի և կանցնի Տփղիս 1236-ին։ Կը վերադառնայ և կը նորոգէ Խորանաշատի վանքը միշտ շարունակելով իր ուսուցչապետական գործը։ Իր մահը տեղի կունենայ 1251-ին, 70-ամեայ հասակին մէջ։

                                     

1. Գործերը

Թէպէտ Վանական վարդապետ զբաղած է ուսուցչական և գրողներ պատրաստելու գործով, նաև ատեն ունեցած է գրելու գործեր, որոնք եթէ իր ուսուցչութեան չափ կարևոր չեն, այնուամենայնի արժանի են յիշատակուելու։ Ձեռագրած մատենադարաններէն յատկապէս Երևանի՝ հետզհետէ երևան կելլեն իր անունով մանր գործեր, որոնց ամբողջական ցուցակը տեսնել Աճառեանի անձնանուններու բառարանի մէջ, Գ. հատոր էջ 588-589։ Դժբախտաբար ցարդ չէ գտնուած իր մէկ կարևոր գործը, "Պատմուտիւն Թաթարաց", որ կորսուած է և որ յատուկ կերպով կը յիշուի Կիրակոս Գանձակեցիի կողմէ։ Մեզի հասած յիշատակելի գործերը հետևեալներն են.

  • Յաղագս Տարեմտին, կարևոր տոմարական աշխատութիւն մը, որ հրատարակուած է "գիտական նիւթերու ժողովածու" ի թիւ մէկին մէջ։
  • Վասն անքուն որդանց
  • Բացայայտութիւն Աբբակումայ
  • Մեկնութիւն Յոբայ, Զաքարիա և Եզեկիէլի