Back

ⓘ Վահրամ Փափազեան Թատերախումբ




                                     

ⓘ Վահրամ Փափազեան Թատերախումբ

"Վահրամ Փափազեան թատերախումբ", ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցութեան թատերախումբ։ Կազմաւորուած է 1959-ին, Պէյրութ, Վ. Փափազեանի անունով կոչուած է 1960-ին։

                                     

1. Պատմութիւն

Թատերախումբի գործունէութեան առաջին շրջանը կապուած է դերասան եւ բեմադրիչ Պերճ Ֆազլեանի հետ, ով 1959-ին բեմադրած է Լեւոն Շանթի "Հին Աստուածներ", Մ. Քոչարեանի "Մուսայ Լերան Քառասուն Օրերը", Մոլիերի "Ժորժ Դանդէն", "Տարտիւֆ", Շէյքսփիրի "Ամառային Գիշերուան Երազ" եւ այլ թատերախաղեր։

Աւելի ուշ, թատրոնը ղեկավարած է դերասան եւ բեմադրիչ Գրիգոր Սաթամեան։ Անոր բեմադրութիւններէն են Ժ. Ֆէյտոյի "Կասկածը Կնոջ Մտքին Մէջ", Պարոնեանի "Մեծապատիւ Մուրացկաններ", Կամսարականի "Վարժապետին Աղջիկը", Շէյքսփիրի "Բազում Աղմուկ Վասն Ոչինչի", եւ այլն։

1972-ին թատերախումբը ելոյթներ ունեցած է Հայաստանի մէջ։ Մինչեւ Լիբանանի քաղաքացիական պատերազմի սկիզբը 1975, թատերախումբը իր ներկայացումները կազմակերպած է Յովակիմեան-Մանուկեան վարժարանի "Գալուստ Կիւլպէնկեան" 650-տեղանոց հանդիսասրահին մէջ։ 1975-ին, Սաթամեանի ԱՄՆ գաղթելէն ետք, թատրոնի բեմադրիչներ եղած են Վաչէ Ավորունին բեմադրած է Գ. Պսաֆասի "Ստախօս Կ՛ուզուի", 1978, Թորոս Սարգիսեան եւ Զաւէն Գալուստեան բեմադրած են Կ. Գոլդոնիի "Ստախօսը", 1986, Վաչէ Տոնէրեան 1988-1990-ականներուն, բեմադրած է Պ. Շենոնի "Ժառանգորդը" եւ Ժ. Ֆէյտոյի "Հաւատարմութիւն" թատրերգութիւնները, Յարութիւն Գնդունին 1991-1992-ականերուն բեմադրած է Պրիսալիի "Ակամայ Խոստովանութիւն", Մոլիերի "Երեւակայական Հիւանդը" եւ Նիլ Սայմոնի "Տարօրինակ Ժամադրութիւններ" թատերախաղերը), Վիգէն Ստեփանեան 1994-1995-ականներուն բեմադրած է Լա Մարէի "Ա֊խ Կիներ, Կիներ" եւ իր հեղինակած "Պարոն Լրտեսին Վերջին Գործը" թատրերգութիւնները, Պ. Ֆազլեան բեմադրած է Մոլիերի "Ագահը", 1996, Արտաշես Յովհաննիսեան բեմադրած է Յակոբ Աթալեանի "Աղուէսն ու Աղասին", 1998 եւ Գրիգոր Տեկիրմէնճեան բեմադրած է Մ. Յեննըքէնի "Կիները Բնաւ Սուտ Չեն Խօսիր", 1999։ Ե. Ղազանչեան 2001-2003-ականներուն բեմադրած է Թոմըսի Ուիլեըմսի "Մենակութեան Վերջին Կանգառը", է. դէ Ֆիլիփոյի "Երեխաները Կը Մնան Երեխաներ" եւ Յակոբ Պարոնեանի "Պաղտասար Աղբար" թատերախաղները։

Թատերախումբին գործունէութեան իրենց երկարամեայ ու բեղմնաւոր աշխատանքով նպաստած են Լ. Գույումճեան, Զ. Ներսէսեան, Զ. Գալուստեան, Թ. Սարգիսեան, Գ. Սողոմոնեան, Յ. Տավուրեան, Յ. Թումեան, Վ. Իւրնէշլեան, Հ. Վարդիվառեան, Լ. Մելքոնեան, Պ. Տէր-Սահակեան։