Back

ⓘ Վահրամ Փափազեան




Վահրամ Փափազեան
                                     

ⓘ Վահրամ Փափազեան

Վահրամ Գամեր Փափազեան Յունուար 1888, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 5 Յունիս 1968, Լենինկրատ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն), հայ նշանաւոր դերասան, գրող։

                                     

1. Կենսագրութիւն

Վահրամ Փափազեանը ծնած է Կ.Պոլիս 1888 թուականին, միջին խաւի ընտանիքին մէջ։ Հայրը՝ Գամերը, որ այդ ատենը հեռագրատան պաշտօնեայ եղած էր, ունեցած է զաւակին անկարիք մանկութիւնը եւ ուսումն ապահովելու հնարաւորութիւն։ Սորված է Մխիթարեան վարժարան, Վենետիկի Մուրատ-Ռափայէլեան Վարժարան, ապա՝ Միլանի գեղարուեստի ակադեմիա։ Ուսումնառութեան տարիներուն 1908-1911, ան, ուսումնական ծրագրի շրջանակներուն շփումներ կունենայ իտալական թատրոնի յայտնի դերասաններու հետ՝ Ցակոնի, Նովելլի, հանդէս է կուգայ անոնց խումբերուն։

Մինչ այդ Փափազեանը թեթեւակի շփուած էր կովկասահայ թատրոնի հետ։ 1907-ին ան կը յայտնուէ Փարիզ եւ, Շիրվանզատէի ու Աբէլեանի խորհուրդով, կը մեկնի Պաքու։

1913-ին Փափազեանը հրաւերք ստացաւ Թիֆլիսի հայ դրամատիկական ընկերութենէն։ Համարելով, որ Կ.Պոլսոյ մէջ գործիլն անհեռանկար է, ան հեռացաւ հայրենի քաղաքէն դէպի իր դերասանական ապագան։

Այսպէս բոլորեց Փափազեանի դերասանական կեանքի առաջին շրջանը։ 1913-1922 թուականները կարելի է համարել Փափազեանի դերասանական կեանքի երկրորդ շրջանը։

Փափազեանը խաղցած է Ռոմեոյի դերը։ Ինչպէս հայկական խաղացանկի բուռն սիրահարի՝ Սեյրանի դերը, շեքսպիրեան սիրահարի դերով եւս Փափազեանը չէ ապաւինած իր շնորհներուն, այլ արտայայտած է կերպարներու դրամատիկական բովանդակութիւնը։

1920-ին Փափազեանը վերջին անգամ մը կը յայտնուի իր ծննդավայրին մէջ եւ այնուհետեւ ան կը մեկնի Խորհրդային Հայաստան։

1922-ին Երեւանի նորաստեղծ պետական թատրոնին մէջ Փափազեանը կը խաղայ Քարլոսի "Աւազակներ", Պրինչիւալէի "Մոննա Վաննա" եւ Հայնրիխի "Ջրասոյզ զանգ" դերերը, կը բեմադրէ քանի մը փիէս ։ Բայց յաջորդ տարուընէ հանդէս կու գայ Թիֆլիսի եւ Պաքուի հայկական թատրոններուն մէջ։ Արուեստագետի գործունէութիւնը աւելի արդիւնաւետ կ՚ըլլայ Թիֆլիսի Հայ դրամային մէջ, ուր ան կը գլխաւորէ թատրոնը 1926-1927։ Այս թատերաշրջանին ան կը խաղայ ոչ միայն իր աւանդական դերերը, այլեւ, իբրեւ "սովորական" դերասան մը, հանդէս կու գայ "հերթական" ներկայացումներու մէջ. Ղարա "Կապկազ թամաշա", Վլադիմիր "Բուքը", Ճորճ "Մորգանի խնամին"։ Ոչ միայն կը խաղայ, այլեւ կը բեմադրէ. "Մակբէթ", "Կապկազ-թամաշա", "Դիմակահանդէս" ։

1928-ին Փափազեանի Օթելլոյի հոյակապ կերպարը երեւաց Մոսկուայի Մեծ թատրոնին մէջ՝ Փոքր թատրոնի դերասաններու խաղընկերութեամբ, ապա եւ 1932-ին Փարիզի Օդէոն թատրոնին մէջ՝ Ատելիյէ թատրոնի դերասաններու խաղընկերութեամբ։ Այն սակաւաթիւ իրողութիւններէն են անոնք, երբ հայ դերասանական արուեստը ստացած է միջազգային արձագանք։ Այս Փափազեանի եւ անոր Օթելլոյի ամենալաւ ժամանակն էր։

1932-1954-ականներուն բնակութիւն հաստատելով Սենթ Փեթերպուրկի մէջ՝ Փափազեանը իր նշանաւոր կերպարներով, ամէնէն յաճախ՝ Օթելլոէով, շրջած է Սովետական Միութեան մէջ։ Հայրենական մեծ պատերազմի տարիները Փափազեանը տարաւ պաշարուած Սենթ Փեթերսպուրկի մէջ՝ հանդէս բերելով ոչ միայն արտիստական, այլեւ քաղաքացիական եւ հայրենասիրական բարձր նկարագիր։ 12 Յունուար1948-էն հիւրախաղերով եղած է Երեւանի մէջ, Երաժշտական կատակերտգութեան թատրոնին մէջ գլխաւոր դերերով հանդէս կու գայ Շեյքսպիրի "Օթելօ", Ջիակոմէտտիի "Ոճրագործի ընտանիքը" եւ այլ ներկայացումներով:

Անոր աւանդական դերերէն մէկն ալ Կորրադոն էր՝ Ջիակոմէտիի "Ոճրագործի ընտանիքը" մելոտրամայի հերոսը։ Իբրեւ դասական դպրոցի ողբերգակ՝ Փափազեանը իր նախորդներու նման ունեցած է մելոտրամաներ խաղալու սովորութիւն։

Բազմաթիւ դերերով Փափազեանը քանի մը տարի շրջագայեց Անդրկովկասի մէջ, ապա եւ Միութեան մեծաթիւ քաղաքներուն՝ ամէնուրէք գտնելով իր արուեստը գնահատող հանդիսատես։ Վերջապէս, 1954-ին արուեստագէտը գտաւ իր հանգրուանը Երեւան քաղաքին մէջ, Սունդուկեանի անուան թատրոնին մէջ։ Ան փոքրացուց շրջագայութիւններու տեւողութիւնը եւ շառաւիղը միայն՝ իր թատերաբեմը Անդրկովկասը դարձնելով։ Իբրեւ Սունդուկեանի անուան թատրոնի դերասան Փափազեանը մասնակցեցաւ հայկական արուեստի 1956-ին մոսկովեան տասնօրեակին եւ արժանացաւ Սովետական Միութեան ժողովրդական արտիստի կոչման։ Յետագային խաղցաւ նաեւ Ուրիէլ Ակոստա, Արբենին:

Փափազեանը զբաղուած է նաեւ թատերավերլուծութեամբ եւ գրական գործունէութեամբ, յայտնի է անոր "Յետադարձ հայեացք" յուշագրութիւնը։

Մահացած է Լենինկրատի մէջ, թաղուած է Կոմիտասի անուան պանթէոնին մէջ։ Ստեփանակերտի պետական թատրոնը կը կրէ Փափազեանի անունը։

                                     

2. Ֆիլմագրութիւն

  • 1953 - Մեծն զօրաւար Սկանդերբերգը - սուլթան Մուրատ Բ.
  • 1917 - Երազ ու կեանք
  • 1918 - Клятвой спаянные - Ների
  • 1922 - Սիրային ողբերգութիւն Սթամպուլում
  • 1918 - Գարնանային քամու հեքիաթը - յայտնի աւիատոր
  • 1917 - Փառքի դարպասների մօտ - ջութակահար Վիքթոր Ստաւսկի
  • 1918 - Ստելլա Մարիս
  • 1917 - Մթնշաղ - երաժիշտ Զարեմբա
  • 1917 - Սաիդէ դեբիւտը կինոյին՝ Էռնեսթօ Վահրամ անունով
  • 1917 - Գայթակղութիւն - ֆրայ Ցիօ
  • 1922 - Պոսֆորի գաղտնիքը
  • 1964 - Մսէօ Ժակը եւ ուրիշները - Միհրան աղա
  • 1918 - Պոէտն ու ընկած հոգին - Կրասով, գրող
  • 1918 - Не та, так другая
  • 1917 - Սիրոյ երկրում - Ալպերթօ
  • 1918 - Բժիշկ Կատցել - բժիշկ Կատցել
  • 1955 - Ուրուականները հեռանում են լեռներից - Դանիէլ-բեկ
  • 1956 - Սիրտն է երգում - Գաբրիէլ աղա
  • 1918 - Երջանկութեան կողքով - Ալեքսէյ, Վանտայի եղբայրը
  • 1918 - Երկու մայր
  • 1923 - Աղջկայ աշտարակի գաղտնիքը - Սամէդ խան
  • 1917 - Այրին - Ռոպերթ Տոտուէն, Մորիսի ընկերը
                                     

3. Երկեր

Գիրքեր

  • Անահիտ, Երեւան, 1969, 96 էջ
  • Համլետը ինչպէս տեսայ…, Երեւան, 1968, 436 էջ
  • Երկերի ժողովածու, հատ. 1. Յետադարձ հայեացք, գիրք 1, Երեւան, 1979, 460 էջ
  • Սրտիս պարտքը, Երեւան, 1959, 176 էջ
  • Երկերի ժողովածու, հատ. 3. Իմ Օթելլոն, Երեւան, 1982, 456 էջ
  • Յետադարձ հայեացք, գիրք 1, Երեւան, 1956, 464 էջ
  • Յետադարձ հայեացք, գիրք 2, Երեւան, 1957, 472 էջ
  • Լիր արքայ, Երեւան, 1971, 331 էջ
  • Թանձրացումներ, Երեւան, 1988, 136 էջ
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Յետադարձ հայեացք, գիրք 2, Երեւան, 1981, 464 էջ
  • Երկերի ժողովածու, հատ. 4. Համլետը ինչպէս տեսայ…, Երեւան, 1983, 408 էջ
  • Իմ Օթելլոն, Երեւան, 1964, 512 էջ
  • Երկերի ժողովածու, հատ. 5. Լիր արքայ, Երեւան, 1983, 384 էջ

Մամուլ

  • Թո՛ղ լինի, ողջունում եմ: "Գարուն", 1967, № 2, էջ 10։
                                     

4. Պարգեւներ, մրցանակներ

  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ 1956
  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ 1933
  • Լենինի շքանշան 27.10.1967
  • Ազրպէյճանական ԽՍՀ ժողովրդական արտիստ 1935
  • ԽՍՀՄ մետալներ
  • Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ 1933
                                     

5. Գրականութիւն

  • Գառնիկ Ստեփանեան, Ուրուագիծ արեւմտահայ թատրոնի պատմութեան, հատ. 3, Երեւան, 1975
  • Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 12, Երեւան, 1986, էջ 326-327
  • Գէորգ Աբաջեան, Վահրամ Փափազեան, Երեւան, 1988։
  • Հայկ Խաչատրեան, Գրական տեղեկատու, Երեւան, 1986, էջ 565
  • Վահրամ Փափազեան ժողովածու, Երեւան, 1959
  • Ռուբէն Զարեան, Էջեր հայկական շեքսպիրապատումից, գիրք 2, Երեւան, 1981, 326 էջ։
  • Գրիգորեան Վ., Մեր Փափազը, մեր Շեքսպիրը, մեր կռիւը, Երեւան, 2002
  • Շեքսպիրական, հատ. 4, Երեւան, 1974
  • Հայ սովետական թատրոնի պատմութիւն, Երեւան, 1967
  • Գառնիկ Ստեփանեան, Վահրամ Փափազեանի հետ յուշեր, Երեւան, 1979, 102 էջ
  • Գէորգ Աբաջեան, Վահրամ Փափազեանի գրչի սխրանքը, Ե., Մաշտոց, 2004, 46 էջ
  • Գէորգ Աբաջեան, Հայոց ցեղասպանութեան անդրադարձը Վահրամ Փափազեանի արուեստում, Ե., 1997, 52 էջ
  • Լեւոն Հախուերդեան, Հայ թատրոնի պատմութիւն 1901-1920, Երեւան, 1980
  • Ռուբէն Զարեան, Վահրամ Փափազեան, Երեւան, 1972, 158 էջ