Back

ⓘ Պէպօ Սիմոնեան




                                     

ⓘ Պէպօ Սիմոնեան

Պէպօ Սիմոնեան, Ալեքսանտրեթ - 27 Մարտ 2015), լիբանանահայ անուանի գրող, գրականագէտ, բազմավաստակ կրթական մշակ, բանաստեղծ, արձակագիր,լրագրող, հասարակական գործիչ: Խիստ բարձր էր Պէպօ Սիմոնեանի գրական ու մշակութային ներդրումը Հայաստան-սփիւռք կապերու սերտացման ճիգերուն մէջ։ Աւելի քան յիսուն տարիներու ընթացքին հարստացուցած է սփիւռքահայ ժամանակակից հայ գրականութիւնը` գրական եւ հրապարակագրական բազում իրագործումներով:

                                     

1. Կենսագրութիւն

Պէպօ Սիմոնեան ծնած է Ալէքսանտրէթ, Կիլիկիա այժմ՝ Թուրքիա): Երկու տարի ետք ընտանիքը տեղափոխուած է Պէյրութ: Նախնական կրթութիւնը ստացած է Նշան Փալանճեան ճեմարանին եւ Անթիլիասի դպրեվանքին մէջ: Այնուհետեւ աւարտած է ֆրանսական "Սեն Ժոզէֆ" համալսարանի արեւելեան դպրութեան կաճառի հայագիտական ճիւղը:

Ասպարէզով մանկավարժ, վարած է՝ Պէյրութի Սահակեան-Լեւոն Մկրտիչեան Քոլէճի տնօրէնութիւնը, եղած է "Արարատ" օրաթերթի մշակութային էջի խմբագիր եւ Սփիւռքահայ գրականութեան դասախօս՝ Հիւսիսեան Հայագիտական ամպիոնին:

Գրական ասպարէզ մտած է 1960-ական թուականներուն։ Աշխատակցած է "Նայիրի" երկշաբաթաթերթին, "Արարատ" եւ "Զարթօնք" օրաթերթերուն, "Շիրակ" ամսագիրն, "Ահեկան" եռամսեային, "Էջեր Գրականութեան եւ Արուեստի" պարբերաթերթին, "Նայիրի" եւ "Հայրենիքի ձայն" շաբաթաթերթերուն, "Սովետական Հայաստան" ամսագրին։

1980-ական թուականներուն Լիբանանի ժողովուրդը կ՛ապրէր քաղաքացիական պատերազմի դժոխային մթնոլորտին մէջ։ Այս իրողութեամբ, հակառակ մայրաքաղաքը երկփեղկող վտանգաւոր սահմանագիծերու եւ անցարգելներու գոյութեան, Պէպօ Սիմոնեան կը յանդգնէր անցնիլ քաղաքին մէկ շրջանէն միւս շրջանը` գրական եւ մշակութային հանդիսութիւններու ներկայ ըլլալու կամ հրապարակային դասախօսութիւններ տալու առաքելութեամբ, արհամարհելով ամէնուրեք տիրապետող մահուան սարսափն ու անդոհանքը:

                                     

2. Գրականագիտութեան բնոյթով

Պէպօ Սիմոնեան հեղինակ էր բազմաթիւ չափածոյ, արձակ, գրաքննադատական եւ հրապարակախօսական ժողովածուներու:

  • "Խորհրդածութիւններ Հայաստանի Գրողներու Ե. Համագումարի Սեմին",Պէյրութ 1969,
  • "Վերլուծումի եւ Գնահատանքի Փորձ՝ Հայաստանի Երիտասարդական Բանաստեղծութեան մասին", Պէյրութ 1971, առանձնատիպ "Հայկազեան Հայագիտական Հանդէսի",
  • "Հայաստանի Գրողներու Զ. Համագումարը", Պէյրութ 1971, առանձնատիպ "Արարատ" օրաթերթի յօդուածաշարքէն,
  • "Արուեստագէտը՝ Թլկատինցի" Պէյրութ 1982, առանձնատիպ "Հասկ ամսագիր" Հայագիտական Տարեգիրքի, Տպարան, Անթիլիասի Կիլիկիոյ Կաթողիկոսարան

Իր Կողմէ խմբագրուած հատորներ՝

  • "Վահան Տէրեանի Հատընտիրը", Պէյրութ 1985,
  • "Պարոյր Սեւակի Հատընտիրը", Պէյրութ 1972,
  • "Աշոտ Պատմագրեանի Յոբելեանը", Պէյրութ 1962,
  • "Թլկատինցի" Երկեր,կաթողիկոսարան 1993

Անոր գրականագիտական ուսումնասիրութիւնները ամփոփուած են 2012-ին լոյս ընծայուած "Էջեր եւ նիւթեր գրականութեան" երկու հատորներու մէջ:

                                     

3. Բանաստեղծական գիրքերէն յիշատակելի են

Բանաստեղծութիւններու շարքին կը դասուին հետեւեալ քերթողագիրքերը.

  • "Նախերգանք" 1968,
  • "Միջերկրականի լոյսերուն դիմաց" 2004 ժողովածուները, որ հրատարակուած է արժանանալով Գէորգ Մելիտինեցի գրական մրցանակի գնահատանքին
  • "Կանաչներու առասպելը" 1977,
  • "Մարդեղութիւն" 1981,
  • "Ծառին ճիչը" 1991,
                                     

4. Արձակ գործերէն յիշատակելի են

Իսկ արձակ էջերուն մաս կը կազմեն հետեւեալ երկերը.

  • "Ծուէն-ծուէն Երիզներ" 1981,
  • "Գմբէթ Արեգ" 2015
  • "Ակնթարթներ մարդու եւ կեանքի առօրեայէն" 2012 գիրքերը
  • "Մայրիներու Արմատները" 1986
  • "Հեքիաթ Հայաստանի Մասին" 1979,

2012-ին, Պէյրութ, Շիրակ հրատարակչատան մէջ լոյս տեսաւ լիբանանահայ բանաստեղծ, հրապարակագիր, խմբագիր եւ գրաքննադատ Պէպօ Սիմոնեանի "Ակնթարթներ մարդու եւ կեանքի առօրեայէն", խորագրեալ գործը` մեկենասութեամբ հեղինակի զաւակներուն` Տիգրան եւ Սիլվի Գալայճեաններուն եւ Ռազմիկ եւ Հերա Գալայճեաններուն:

Հատորը կը բաղկանայ 324 էջերէ եւ կ՛ընդգրկէ 40 արձակ գրութիւններ, որոնց արծարծած նիւթերը առհասարակ տոգորուած են ազգասիրական ապրումներով եւ ունին հայրենասիրական եւ համամարդկային բնոյթ:

                                     

5. Մրցանակ, Շքանշաններ եւ պարգեւներ

  • 2002-ին Պէպօ Սիմոնեան պարգեւատրուած էր Հայաստանի մշակոյթի նախարարութեան կողմէ
  • 2005-ին Պէպօ Սիմոնեան արժանացեր է Մեծի Տանն Կիլիկիոյ "Մեսրոպ Մաշտոց" շքանշանին
  • 2013-ին Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի կողմէ պարգեւատրուած է "Մովսէս Խորենացի" շքանշանով: Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աշոտ Քոչարեան ողջունեց ներկաները` յայտնելով, որ հրապարակախօս, մանկավարժ, Հայաստանի գրողներու միութեան անդամ Պէպօ Սիմոնեան կը պարգեւատրուի "Մովսէս Խորենացի" շքանշանով: Չորեքշաբթի, 6 նոյեմբեր 2013-ի երեկոյեան ժամը 7:00-ին, Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան մէջ, Ռապիէ
  • 1995-ին Ռուբէն Սեւակի մրցանակով կը պարգեւատրուի գրականագէտ, բանաստեղծ Պէպօ Սիմոնեանը
                                     

6. Գրողներու Միութիւն եւ գրական հանդէսներու անդամակցութիւն

  • Անդամ էր Լիբանանահայ գրողներու համախմբումին եւ քարտուղարութեան
  • Անդամ էր "Կամար" եւ "Շիրակ" գրական հանդէսներու խմբագրական կազմերուն
  • 2012-ին Պէպօ Սիմոնեան անդամակցած է Հայաստանի գրողներու միութեան
                                     

7. Աղբիւրներ

  • Սփիւռքահայ արդի գրականութիւն խմբ. խմբագրող և համադրող՝ Սեդա Ծաղիկեան-Տէմիրճեան, Միշիկըն էջ 763։
  • Պեպօ Սիմոնեանի "Գմբէթ Արեգ" Գիրքի Շնորհահանդէս Աւետիս Ռազմիկ
  • Հայաստանի Հանրապետութեան Նախագահին Հրամանագիրով Պարգեւատրում` Կրթական Մշակ Եւ Մտաւորական Պէպօ Սիմոնեանի
  • ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԻ ԳՐԱՏՈՒՆ ՊԷՊՕ ՍԻՄՈՆԵԱՆ
  • ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ
  • ՊԷՊՕ ՍԻՄՈՆԵԱՆ ՄԱՐԴԸ ԵՒ ՄՏԱՒՈՐԱԿԱՆԸ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ ԿՈՐՈՒՍՏՆ Է
  • Պէպօ Սիմոնեան "Գրականութեան Ճամբուն Վրայ" Գիրքին Շնորհահանդէսը: Մաս Գ. 3-րդ
  • ՀԱՅՐ ԵՄ ԵՍ ԱՐԴԷՆ … Պէպօ Սիմոնեան
  • ՊԷՊՕ ՍԻՄՈՆԵԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ-ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ-ՄՏԱՒՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ Պարոյր Յ. Աղպաշեան
  • Հեքիաթ Կաղանդ Պապուկի Մասին Պէպօ Սիմոնեան
  • "ՇԻՐԱԿ" ՀՐԱՏԱՐԱԿՉԱՏՈՒՆԸ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅԵԼ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՊԵՊՈ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՏՄԱՀՈՒ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ. "ԳՄԲԵԹ ԱՐԵԳ" ԽՈՐԱԳՐՈՎ Երվանդ Տեր-Խաչատրյան
  • Ապրիլ 5 2020 Պայքար Շաբաթաթերթ Պէպօ Սիմոնեանի Ազգային-Գաղափարական-Մտաւորական Աշխարհը Պարոյր Յ. Աղպաշեան
  • Մեր Կորուստները. Ոչ Եւս Է Գրող Եւ Մտաւորական Պէպօ Սիմոնեան
  • Պէպօ Սիմոնեան "Գրականութեան Ճամբուն Վրայ" Գիրքին Շնորհահանդէսը
  • Պէպօ Սիմոնեան
  • Պէպօ Սիմոնեանի "Գրականութեան Ճամբուն Վրայ" Գիրքին Շնորհահանդէսը: ՄԱՍ Դ. 4-րդ
  • Սիմոնեան "Գրականութեան Ճամբուն Վրայ" Գիրքին Շնորհահանդէսը: Մաս Բ.
  • ԱՆԱՆՈՒՆ ԾԱՌԻ ՁԱՅՆԸ. ՊԵՊՈ ՍԻՄՈՆԵԱՆ
  • "Ակնթարթներ Մարդու Եւ Կեանքի Առօրեայէն" Հեղինակ` Պէպօ Սիմոնեան
  • Պէպօ Սիմոնեան Մարդու Տեսակ
  • ՊԷՊՕ ՍԻՄՈՆԵԱՆ: ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԵՂԵԴԻՆԵՐ
  • Երեկոյ Նուիրուած Պէպօ Սիմոնեանի