Back

ⓘ Սերօ Խանզադեան




Սերօ Խանզադեան
                                     

ⓘ Սերօ Խանզադեան

Ծնած է Գորիս։ Աւարտած է տեղւոյն մանկավարժական ուսումնարանը։ Որոշ շրջան մը աշխատած է որպէս ուսուցիչ, ապա մասնակցած է Համաշխարհային երկրորդ պատերազմին։ Իր վէպերն ու պատմուածքները ամփոփուած են 40-է աւելի հատորներու մէջ։ Իր գործերը թարգմանուած են բազմաթիւ օտար լեզուներու, իսկ մի քանին վերածուած են ֆիլմերու։

                                     

1. Գլխաւոր Գործերը

Վէպեր՝ "Մեր Գնդի Մարտիկ" 1950, "Մխիթար Սպարապետ" 1978, "Մատեան Եղելութեանց", "Խօսէք Հայաստանի Լեռներ", "Թագուհին Հայոց" 1978, եւ այլն։

Պատմուածքներու ժողովածուներ՝ "Որոտանի կիրճում", "Կարմիր Շուշաններ", "Անձրեւից Յետոյ", եւ այլն։

Գրած է նաեւ "Երեք Տարի 291 Օր" պատերազմական յուշեր, "Հայրենապատում", ուր ամփոփուած են հայրենի բնակավայրերու մասին հարուստ տեղեկութիւններ։

Խանզադեանի "Մխիթար Սպարապետ" պատմավէպը՝ Աբովեանի, Րաֆֆիի, Ծերենցի եւ Ստեփան Զօրեանի պատմավէպերուն կողքին, ամբողջ սերունդներ դաստիարակած է հայրենասիրական ջերմ ոգիով։