Back

ⓘ Սեդրակ Առաքելեան




                                     

ⓘ Սեդրակ Առաքելեան

Առաքելեան Սեդրակ, ծնած է 17 Դեկտեմբեր 1884, Խ. Հայաստանի նշանաւոր նկարիչներէն մին, աշակերտած Մոսկուայի Ակադեմիայի մէջ 1908-1917 շրջանին իրեն վարպետ ունենալով Կոստանդին Կորովին, Արխիպով եւ Սերգէ Իվանով: 1921-ին Առաքելեան իր նկարները կը ցուցադրէ Կ. Պոլսոյ մէջ:

"Առաքելեանի գործերն ընդգրկում են երկու շրջան, կը գրէ Ա. Երեմեան: "Առաջին շրջանում նա վրձինել է գլխաւորապէս գիւղացիական կեանքից: Այդ է պատճառը, որ նրա նկարների գրայ դուք չէք տեսնում կարմիր կտուր: Այդպէս է. օրինակ "Ցորեն եւ ծեծում": Ջահակ գիւղի պատկերն է դա, ուր արտայայտուած է ցորեն ծեծելու պրօցէսը. "Հին Նախիջեւանի շուկան": Լուրջ կօմպօզիցիա է դա, ուր ցոլանում է արեւելքի փոշոտ շուկայի կօլօթիտը: Ունի նաեւ մի շարք էգիւտներ "Ձորագէսից", ուր արտայայտել է աների խմբաւորումները, որոնք մեծ քաղաքի գծերի տպաւորութիւնն են թողում: Կամ "Նախիջեւանի օձի սար": Եգիպտական բուրգերի նման ցցուել է սարը եւ մի ամբողջական կապոյտ թանկագին հսկայ քարի տպաւորութիւնն է թողնում:

"Երկրորդ շրջանում Առաքելեանն իր սիւժէտը վերցրել է գլխաւորապէս Երեւանի եւ առանձնապէս Սեւանի տեսարաններից: Այդ տպաւորութիւնների մէջ արտայայտել է նա Երեւանի հին եւ նոր կեանքը եւ Սեւանի խորհրդաւոր լռութիւնն ու վսեմութիւնը: Այդ նկարներից յիշատակենք "Աստղալի գիշեր Երեւանում", "Երեւանի ուրախ աշնանային առաւօտը", "Գարունը Երեւանում", "Սեւանայ լճի ափին", "Գիշերը Սեւանում" եւլն.:

Առաքելեանը վարպետ է նաեւ գլուխներ նկարելու մէջ, որոնցմէ տալիս է նա ո՛չ թէ բնականը, այլ իր տպաւորութիւնը, այն է անհատի յատկանշական բնորոշ ապրումները: Այդպէս է օրինակ, "Տպաւորութիւնը թատրոնում" նկարը. Առհասարակ, Առաքելեանը պօէտ նկարիչ է: Ունի համարձակ վրձին եւ ինքնուրոյն ոճ:

Հայաստանի տաղանդաւոր նկաիրչների շարքում նա անպայման ունի իր առանձնայատուկ էջը":

                                     
  • ստեղծուած մականուն Սեդրակեան Սեդրակ Աբդալեան ծն.1894 Սեբաստիա փրոֆեսոր, երկրբան, հանքաբան Սեդրակ Առաքելեան ծն.1884 նկարիչ Սեդրակ Մարմարեան 1880 Տրապիզոն - 1951
  • ազատամարտիկ Սեդրակ Առաքելեան Սեդրակ Առաքելի Առաքելեան 1884 - 1942 հայ նկարիչ: Սեդրակ Թովմասի Առաքելեան 1896 - 1957 անասնաբոյժ, դերասան: Սենեքերիմ Առաքելեան 1902 - 2000
  • Անդրանիկեան Սերոբ Անճարակեան Միքայել Անտոնեան Առաքել Առաքելեան Գէորգ Առաքելեան Էտուարտ Առաքելեան Սեդրակ Առաքելեան Ասիլւա Տիգրան Ասատուրեան նկարիչ Գեղամ Ասատուրեան
  • Հայ մօր կամքը հեղինակ Սեդրակ Էսմերեան, բեմադրիչ Յովհաննէս Հելվաճեան, 1979 եւ 1988 - Պատերազմը Վերջացա ւ հեղինակ Սեդրակ Էսմերեան, բեմադրիչ Յովհաննէս
  • Մասնագիտութնիւն գեղանկարիչ Ժանր բնանկար? Աշակերտներ Երուանդ Քոչար, Սեդրակ Առաքելեան Ռուբէն Շահվերդեան եւ Արտաւազդ Թումանեան Պարգեւներ Հայկական ԽՍՀ արուեստի

Users also searched:

...
...
...