Back

ⓘ Էլէն Սեկարա




Էլէն Սեկարա
                                     

ⓘ Էլէն Սեկարա

Էլէն Սեկարա, ֆրանսացի երգչուհի, երգահան, որ յայտնի է "Փարիզի Աստուածամօր տաճարը" երաժշտական թատերգութեան մարմնաւորած Էսմերալտայի դերով, "Անասթասիա" ֆիլմի շարքերուն կատարած է "Loin du froid de decembre" երգը։

                                     

1.1. Կենսագրութիւն Մանկութիւն

Էլէն Սեկարան ծնած է 1971 թուականին, Ֆրանսայի հարաւ-արեւելքի Վան արուարձանի Սի-Ֆուր-Լէ-Փլաժ բնակավայրին մէջ։ Հայրը՝ Պերնար Ռիցցոն, իտալացի է, մայրը՝ Թերեզա Գասպարեանը՝ հայուհի: Հելէնի հայազգի մեծ մայրը Մուշէն փախած եւ ապաստան գտած է Ֆրանսայի որբանոցներէն մէկուն մէջ։ Աղջկան հիմնական դաստիարակութեամբ կը զբաղէին հայազգի մեծ մայրն ու մեծ հայրը։ 11 տարեկան հասակին կատարած է Lamour en heritage Սիրոյ ժառանգութիւն երգը եւ ստացած է առաջին մրցանակը։ 15 տարեկանին ձգած է ուսումը եւ շարունակած է երգել ֆրանսական ակումբներու, ճաշարաններու մէջ։

                                     

1.2. Կենսագրութիւն Կեանքը Փարիզի Մէջ

1993 թուականին թողարկած է առաջին "Լօին" ալպոմը, որ յաջողություն չէ ունեցած։ 1996 թուականին որդիի՝ Ռաֆայէլի հետ տեղափոխուած է Փարիզ, ուր ծանօթացած է արտադրող Օրլանտօ Ճիլիոթթիի հետ երգչուհի Տալիտայի եղբայրը, որ դարձած է իր արտադրողը։ Նոր "Je vous aime adieu" մեներգութիւնը իրեն յաջողութիւն բերած է եւ արժանացած է շարք մը մրցանակներու։ Այդ եւ մի քանի այլ երգեր տեղ գտած են իր "Ապակիէ Սիրտ" 1999 ալպոմին մէջ, որուն երգերէն մէկուն հանդէս եկած է Անտրէա Պոչելլիի հետ։ Ձայներիզէն վաճառուած է ավելի քան 600.000 օրինակ։ 1997 թուականին իրեն մեծ յաջողութիւն եւ փառք բերած է Էսմերալտայի դերը "Փարիզի աստուածամօր տաճարը" երաժշտական ֆիլմին մէջ, որմէ ետք երգած է "Անասթասիա" ֆիլմի շարքերուն երգը։ 1999 թուականին ստիպուած եղած է լքել երաժշտական ֆիլմը՝ Քէպէքի շրջագայութեան ընթացքին ձայնի կորուստի պատճառով։

                                     

1.3. Կենսագրութիւն Նոր սկիզբ

Ձայնի վերականգնումէն ետք, թողարկել է ավելի քան 10 ձայնասկաւառակ և շուրջ 25 մեներգութիւն։ 2000 թուականին Սեկարան արժանացած է Victoires de la Musique "Տարուն արուեստագէտ" և NRJ "Տարուան ֆրանսալեզու բացահայտում" մրցանակներուն։

Իր երգերը տարբեր տարիներու գլխավորած են Ֆրանսայի, Զուիցերիոյ, Պելճիքայի երաժշտական հիթ-շքերթները։ 2011 թուականին ձայնագրած է հայկական "Տլէ Եաման" երգը, չնայած չի տիրապետեր հայերէնին: Quand léternité ալպոմը թողարկուած է 2006 թուականին։ Ալպոմը իր ոճով կը տարբերի միւսներէն ռոք երաժշտությամբ Սեկարայի խօսքերով։ Թողարկուելէն ետք վաճառուած է ալպոմի 200 000 օրինակ։ 2014 թուականին "Իլ Տիւօ" քառեակի հետ "Կատուներ" երաժշտական ֆիլմին մէջ կատարած է "Յիշողութիւն" երգը։

                                     

2. Ընտանիք

18 տարեկանին լոյս աշխարհ բերած է որդին՝ Ռաֆայէլը։ 2003 թուականին ամուսնացած է երաժիշտ Մաթիօ Լըքայի հետ, որ իր միւս երկու զաւակներուն Մաթիոյի ծնած՝ 2003 և Մայայի Հոկտեմբեր, 2004 հայրն է։

                                     

3. Մեներգութիւններ

  • 1993: "Loin"
  • 2011: "la renverse"
  • 1997: "Auprès de ceux que jaimais"
  • 2007: "Father"
  • 2004: "On ne dit pas"
  • 2006: "Méfie-toi de moi"
  • 2003: "Encore une fois"
  • 2002: "Donner tout"
  • 1998: "Vivre" "Փարիզի Աստուածամօր տաճարը" երաժշտական ֆիլմին երգը
  • 2001: "Au nom dune femme" ռեմիքս
  • 1996: "Je vous aime adieu"
  • 1997: "Vivo per lei je vis pour elle" զուգերգ Անտրէա Պոչելլիի հետ
  • 2008: "Quest-ce quon faire avec ce monde Sodad"
  • 1996: "Une voix dans la nuit"
  • 2004: "Ailleurs comme ici"
  • 2003: "LAmour est un soleil"
  • 2007: "Rien nest comme avant"
  • 2013: "Et si tu nexistais pas" զուգերգ Ժօ Տասենի հետ
  • 2003: "On noublie jamais rien, on vit avec" զուգերգ Լաուրա Փաուսինի հետ
  • 2000: "Elle, tu laimes."
  • 2004: "Humaine"
  • 1997: "Les Larmes" ռեմիքս
  • 2011: "La vie avec toi"
  • 1998: "Loin du froid de Décembre" Անասթասիա ֆիլմի շարքերուն երգը
  • 1999: "Il y a trop de gens qui taiment"
  • 2009: "Danse à Nouveau"
  • 2008: "La Moitié de nous" զուգերգ Պրունօ Փելետիերի հետ
  • 1999: "Les Vallées dIrlande"
  • 2001: "Mrs Jones" 2000
  • 2000: "Parlez-moi de nous"
  • 2007: "Tu ne seras jamais libre"
  • 2001: "Tu vas me quitter"
  • 2014: "Memory" զուգերգ Իլ Տիւօ խումբին հետ


                                     
  • Pep Guardiola i Sola սպանացի մարզիչ եւ նախկին ֆութպոլիստ 26 Փետրուար Էլէն Սեկարա Hélène Ségara ֆրանսացի երգչուհի 18 Ապրիլ Տէյվիտ Թէնընթ David Tennant

Users also searched:

...
...
...