Back

ⓘ Սարի Աղջիկ




                                     

ⓘ Սարի Աղջիկ

"Դեղին հարսնացու" - ադրբեջանական ժողովրդական երգ: Այն երգ է, որը տարածված է Ադրբեջանի Հանրապետությունում, Իրանում, Իրաքում և Թուրքիայում ապրող թուրքերի շրջանում: Այն առաջին անգամ կազմվել է Ասաֆ Զեյնալիի կողմից 1930-ականների սկզբին դաշնամուրի համար:

                                     

1. Կատարումներ

Բացի անոնցմէ, որ երգը երգեածեն Հայոց Ցեղասպանութենէն փրկուածներու սերունդները Վրաստանի, Ֆրանսայի, ԱՄՆ-ի, Լատինական Ամերիկայի երկրներուն, Սուրիոյ, Լիոանանի, Իրանի, Աուստրալիոյմէջ, երգը բաւական յայտնի եղած է Խորհրդային Հայաստանի մէջ։

Հաշուի առնելով երգի տարածուածութիւնը ժողովրդական լայն զանգուածներու շրջանին մէջ՝ հայ անուանի երգիչ-երաժիշտները խորհրդային տարիներուն ստանձնած են ատոր ձայնագրութիւնը քանի մը հայերէն տարբերակներով։ Մեզի հասած ձայնագրութիւնները ստեղծուած են 1930-70-ականներու ընթացքին. առաւել ճանաչուած ու սիրուած են Շարա Տալեանի, Ֆլորա Մարտիրոսեանի, Պաւել Լիսիցեանի, Ռուբէն Մաթեւոսեանի կատարումները։ Մեր ժամանակներուն, երգը ողջ մնացած է մարդոց յիշողութեան մէջ Ֆլորա Մարտիրոսյանի, Արտօ Թունջպոյաճեանի կատարումներով, Ճիվան Գասպարեանի, Գէորգ Դաբաղեանի դուդուկային մեղեդային մատուցմամբ։

Թուրքիոյ մէջ, բնակող՝ Արամ Տիգրան անունը կրող հայ երգիչը մշակած է երգի քրտերէն տարբերակը, ուր սական պահպանուած է "Սարի Աղջիկ" արտայայտութիւնը։ Ընդ որուն մէջ, երգը հայերէն կատարած են նաեւ՝ քիւրտ երգչուհի՝ Նիլիֆեր Աքբարը, թուրք ճանաչուած երգիչ՝ Յաւուզ Պինկոլը։ Վերջին շրջանին, Ազրպէյճանը կրկին աղմուկ բարձրացուց. "The Voice" երաժշտական լայնամասշտաբ նախագիծի թրքական՝ "Թուրքիոյ ձայնը" տարբերակին մէջ, երգը յաճախ կը կատարեն՝ զայն նշելով իբրեւ "ժողովրդական" կամ "անյայտ հեղինակի", սակայն ոչ իբրեւ՝ "ազրպէյճանական" ։