Back

ⓘ Ալեքսանդր Սարգիսեան




                                     

ⓘ Ալեքսանդր Սարգիսեան

Ալեքսանդր Ազատի Սարգիսեան, հայ գործարար, սակաւապէտ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամաւոր, ՀՀ Նախագահ Սերժ Սարգիսեանի փոքր եղբայրը։

                                     

1. Կենսագրութիւն

Ալեքսանդր Սարգիսեանը ծնած է 10 Յունուար 1956 թուականին ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքին մէջ։

  • 2007 - 2011 թուականներուն մեծամասնական ընտրակարգով եղած է Ազգային ժողովի պատգամաւոր՝ թիւ 37 ընտրատարածքէն։
  • 1982 - 1987 թուականներուն սորված է Երևանի Ա. Թամանեանի անուան շինարարական տեխնիկումը։
  • 1976 - 1990 թուականներուն եղած է "Պազ" Паз մակնիշի ավտոբուսի վարորդ։
  • 1987 թուականին ստացած է գազային տնտեսատեխնիկի որակաւորում։
  • 1999 - 2003 թուականներուն եղած է Երևանի "Ավտոգազ" ընկերութեան Ջրվեժի ԱԳԼՃԿ-ի ղեկավար։
  • 2003 - 2007 թուականներուն ՀՀԿ համամասնական ընտրակարգով եղած է Ազգային ժողովի պատգամաւոր, Ազգային ժողովի գիտութեան, կրթութեան, մշակոյթի և երիտասարդութեան հարցերու մշտական յանձնաժողովի անդամ։
  • 1996 - 1998 թուականներուն եղած է Երևանի "Սիրիուս" գործարանի փոխտնօրէնը։
  • 1974 - 1976 թուականներուն ծառայած է խորհրդային բանակին մէջ։
                                     

2. Առեւտրական գործունէութիւն

Ինչպէս խոստովանած է Ալեքսանդր Սարգիսեանը, իրեն կը պատկանի "ՄուլտիԼիոն" ընկերութեան բաժնետոմսերու 50 %-ը։

Անշարժ գոյք ԱՄՆ-ի մէջ Համաձայն մամուլի մէջ շրջանառուող լուրերուն, Սաշիկ Սարգիսեանը 2005 թուականին 2.8 միլիոն տոլլարով ԱՄՆ-ի Տարզանա քաղաքի 4935 Avenida Oriente, Tarzana, գնած է առանձնատուն, որուն վերանորոգման վրայ ծախսած է 300 հզր. տոլլար։

Գազալցակայաններ

Ալեքսանդր Սարգիսանի անունը գազալցակայաններու համակարգի հետ կապուած է 1998 թուականէն։ Համաձայն քաղաքական վերլուծաբան Արտաշէս Գեղամեանի, Սաշիկը գազալցակայանները, ինչպէս նաև ԱՄՆ-ի եւ Եւրոպայի մէջ գտնուող անշարժ գոյքը և շինարարական ընկերութիւնը ստացած է այն ժամանակուայ նախագահ Ռոբերտ Քոչարեանէն։

Գլենդել Հիլզ Ալեքսանդր Սարգիսեանին կը պատկանի շինարարական "Գլենդել Հիլզ" ընկերութիւնը, որուն գործունէութիւնը 2011 թուականին յայտնոած էր ԱՄՆ իրաւապահ մարմիններու ուշադրութեան կենտրոնին մէջ։

"Parking City Service"

2013 թուականի Օգոստոս 1-էն Երեւանի մէջ կը գործէ ավտոկայանման վճարովի համակարգ, որ կը սպասարկուի 74 Սաշիկ Սարգիսեանին պատկանող "Parking City Service" ընկերութիւնը։ Ավտոկայանման վճարներու 70 %-կը մնայ "Parking City Service" ընկերութեանը և միայն 30 %-կը փոխանցուի քաղաքային ելեւմտացոյց։

Ամասիայի կարի գործարան

Որոշ աղբիւրներու համաձայն, Սաշիկ Սարգիսեանը փայատեր է հայ-գերմանական "ՎԿՍ Արմենիա" ընկերութեան կառուցած Ամասիայի կարի գործարանին։

                                     

3. Սաշիկի կերպարը ժողովուրդի շրջանին մէջ

Ալեքսանդր Սարգիսեան իր առեւտրական գործունէութեան շնորհիւ ժողովուրդի շրջանին վաստակած է "փայ մտնողի" համբաւ։ Որոշ լուրերու համաձայն, ան սեփականատէր դառցած է առանց սեփականատէրերու որոշման և ցանկութեան։ Ան դարձած է ժողովուրդի շրջանին մէջ ամենէն քննարկուող պետական գործիչներէն, որուն անուան հետկը կապեն երկրի գործարար դաշտի անարդարութիւնները։ Ժողովուրդը ոչ միայն կը քննարկէ, այլ նաև կերգիծէ է անոր անձը՝ վեր հանելով մարդկային բնաւորութեան վատ գծերը։

                                     

4. Արտաքին յղումներ

  • Ալեքսանդր Սարգիսանը ԱԺ պաշտօնական կայքին մէջ հայ.
  • Սաշիկ Սարգիսեանը ծեծի ենթարկուած է ու տեղափոխուած է հիւանդանոց հայ.
  • Պատգամաւոր Ալեքսանդր Սարգիսեանը կը հայհոյէ հայ.
  • Կարո՞ղ ա գիտեք՝ գալիվուդյան աստղ եմ հայ.
  • Գիտելիքո՞վ են հարստացել Լֆիկ Սամոն ու Սաշիկը հայ.