Back

ⓘ Սալման Խան




Սալման Խան
                                     

ⓘ Սալման Խան

Սալման Խան ծնած է 27 Դեկտեմբեր 1965-ին, Իտաուր, Մատհիա Պրադեշ, Հնդկաստան: Պոլիվուտի ամենանշանաւոր դերասաններէն մէկն է: Արժանացած է Filmfare եւ բազմաթիւ այլ մրցանակներու:

                                     

1. Կենսագրութիւն

Սալման Խան ծնած է 27 Դեկտեմբեր 1965-ին, Իտաուր, Մատհիա Պրադեշ, Հնդկաստան:

Անոր հայրն է բեմադրիչ եւ գրող Սալիմ Խանը, իսկ մայրը՝ Սալմա Խանը: Ան ունի երկու դերասան եղբայրներ բեմադրիչ Արպազ Խանը եւ դերասան ու ղեկավար Սուհէլ Խան, ինչպէս նաեւ՝ երկու քոյր Ալուիրա եւ որդեգրուած Արփիտա: Յետագային, անոր հայրը կը վերամուսնանայ Հնդկաստանի նշանաւոր դերասանուհիներէն Հելենի հետ: Կըսուի, թէ Սալման եւ իր եղբայրներն ու քոյրերը ընդունած են Հելենին, իբրեւ իրենց երկրորդ մայրը:

Սալման Խանի հայրը իսլամ էր, մայրը իսլամ-հինտուսի, իսկ Հելենը՝ քրիստոնեայ կաթոլիկ, եւ այդ պատճառով ալ անոնց ընտանիքին մէջ կը պահպանուէր երեք կրօններուն աւանդութիւններն ու սովորութիւնները՝ իսլամականը, հինտուսին եւ քրիստոնեականը:

Որոշ ժամանակ ետք անոնք ընտանիօք կը տեղափոխուին Մոմպէյ:

                                     

2.1. Դերասանական Ասպարեզ 1988-էն մինչեւ 1994

Ան հանդէս եկաւ "Biwi Ho To Aisi" ֆիլմով 1988-ին, որ կը նկատուի իր դերասանական ասպարեզին սկիզբը, թէեւ ֆիլմին մէջ անոր կընկերակցէր Ռեքքան, այսուհանդերձ ֆիլմը չյաջողեցաւ:

1989-ին անոր ունեցաւ մեծ յաջողութիւն "Maine Pyar Kiya" ֆիլմով, որուն պաճառով ալ անունը առաջարկուեցաւ շատ մը մրցանակներու եւ շահեցաւ Ամենալաւ Դերասանի մրցանակը: 1991-ին ան նկարահանեց շարք մը ֆիլմեր, որոնք էին "Sanam Bewafa", "Kurbaan", "Patthar Ke Phool", "Love": 1992-ին ան նկարահանաեց ուրիշ ֆիլմերու շարքը որուն մէջ կային "Suryavanshi", "Ek Ladka Ek Ladki", "Nishchaiy" "Jaagruti": 1993-ին ան հանդես եկաւ հետեւեալ ֆիլմերով՝ "Dil Tera Aashiq", "Chandra Mukhi", իսկ 1994-ին ան հռչակ առաւ "Hum Aapke Hain Koun.!" ֆիլմով, անոր հետ կընկերակցէր դերակատրման Մատհուրի Տիքսիդը, եւ հետեւեալ ֆիլմը մինչեւ օրս կը նկատուի Պոլիվուտի պատմութեան ամենաշատ վաստակած ֆիլմերէն մէկը: Այս ֆիլմէն զատ ան ունեցաւ ուրիշ ֆիլմեր որոնք էին "Chaand Kaa Tukdaa", "Andaz Apna Apna", "Sangdil Sanam":

                                     

2.2. Դերասանական Ասպարեզ 2001-էն մինչեւ 2005

2001-ին ան հանդէս եկաւ "Chori Chupke Chupke" ֆիլմով, անոր ընկերակցեցան Ռանի Մուքերճի եւ Փրիթի Զինդան։ Ֆիլմը յաջողութիւն գտաւ եւ Սալման Խան արժանացաւ Լաւագոյն Դերասանի մրցանակին: 2002-ին ան հանդէս եկաւ "Tumko Na Bhool Paayenge", "Hum Tumhare Hain Sanam", "Yeh Hai Jalwa" ֆիլմերով:

2003-ին ան հանդէս եկաւ իր կատարած լաւագոյն դերերէն մէկով՝ "Tere Naam" ֆիլմին մէջ։ Նոյն տարին ան ունեցաւ ուրիշ ֆիլմ մը եւս՝ "Baghban" -ը:

2004-ին ան հանդէս եկաւ ՁԻԱՀ հիւանդութիւնէ տառապող տղու մը դերակատրութեամբ։ Ֆիլմը ցոյց կւ տար այս հիւանդութեամբ տառապող անձերուն հանդէպ հանրութեան ունեցած կեցուածքը: Նոյն տարին ան նկարահանեց "Mujhse Shaadi Karogi" ֆիլմը, որ շատ մեծ ընդունելիութիւն գտաւ: Նոյն տարին ան ունեցաւ ուրիշ երկու ֆիլմեր եւս՝ "Garv: Pride and Honour", "Dil Ne Jise Apna Kaha":

2005-ին ան հանդէս եկաւ չորս ֆիլմերով որոնք էին՝ "Lucky: No Time for Love", "Maine Pyaar Kyun Kiya", "No Entry", "Kyon Ki":

                                     

2.3. Դերասանական Ասպարեզ 2006-էն մինչեւ 2010

2006-ին ան հանդէս եկաւ չորս ֆիլմով՝ "Saawan. The Love Season", "Jaan-E-Mann: Lets Fall in Love. Again", "Baabul", "Shaadi Karke Phas Gaya Yaar":

                                     
  • 2009 որոնց դերակատրաներն էին Սալման Խան Այշա Թաքիա եւ Վինոտ Խաննա: Իր այս աշխատանքին շնորհիւ Արճուն մտերմացաւ Սալման Խանի հետ: Այդ ժամանակ Արճուն կը
  • Շահ Ռոխ Խան 2 Նոյեմբեր 1965 1965 - 11 - 02 Նիւ Տելհի, Հնդկաստան քաղաքին մէջ Շատ անգամներ անոր անունը կը կրճատեն իր անուան առաջին 3 տառերով SRK ան
  • Հուսէյն, որ կը սիրահարուի ֆիլմի հերոսին Սուլթանին, րուն դերը կը կատարէր Սալման Խան իրեն ընբշամարտիկ սորվեցուցած ժամանակ: Արֆայի դերը Անուշքայի համար շատ
  • Award for Best Supporting Actress մրցանակը: Անոր յաջորդ ֆիլմը կ ըլլայ Սալման խանի հետ խաղարկած Kick 2014 ֆիլմը, որու կը յաջորդեն Housefull 3 2016