Back

ⓘ Ռուսթավելի Շարժանկարի Սրահ




Ռուսթավելի Շարժանկարի Սրահ
                                     

ⓘ Ռուսթավելի Շարժանկարի Սրահ

Ռուսթավելի Շարժանկարի Սրահ, շարժական սրահ Թիֆլիսի մէջ։ Կը գտնուի Ռուսթավելի պողոտային մէջ՝ Վրաստանի պառլամենտի դիմաց։ Սրահը բացուած է 1939 թուականին եւ նախապէս տեղաւորուած է 1200 մարդ։ Թատրոնի շէնքի ճարտարապետն է Նիքոլայ Սերովը։ Շէնքը նախագծուած է ստալինեան ոճով, քանդակներու հեղինակներն են Վալենտին Տոպուրիձէն եւ Շոթա Միկատաձէն։

Շէնքը ունի 4 յարկ, խորանարդաձեւ է։ 1999 թուականին Ռուսթավելի շարժական սրահը վերանորոգուած եւ վերաբացուած է 11 Յուլիս 1999-ին ՝ ունենալով 415 տեղ։ Այստեղ կը ցուցադրուին հիմնականին բլոկբաստերային ֆիլմեր եւ օրական ունի շուրջ 1000 այցելու։