Back

ⓘ Ռոպեր Կետիկեան




Ռոպեր Կետիկեան
                                     

ⓘ Ռոպեր Կետիկեան

Ռոպեր Կետիկեան ծնած է Մարսէյ։ Հայրը հայ է, մայրը՝ գերմանուհի։ Փարիզի համալսարանի ընկերային գիտութիւններու բաժինը ուսանած է։ Սինեմին մէջ կաշխատէ 1979 թուականէն։ 2005 թուականին Հայաստանին մէջ նկարահանած է "Ճամփորդութիւն Հայաստանին Մէջ ֆիլմը" ։

2015 թուականին Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին ընդհառաջ Կետիկեանը նկարահանած է "Խենթ պատմութիւն մը" ֆիլմը

2015-ին Երեւանին մէջ Ռոպեր Կետիկեանը գլխաւորած է "Ոսկեայ ծիրան" միջազգային ֆիլմերու փառատոնի "Խաղարկային ֆիլմերու միջազգային մրցոյթի" ժիւրին։ 2018-ին ընդգրկուած է Քաննի փառատօնի հիմնական մրցոյթի ժիւրիի կազմին մէջ: Իսկ 2018-ին տեղի ունեցած "Ոսկէ ծիրան 15" փառատօնը բացուած է Կետիկեանի "Առանձնատունը" La villa, 2017, 107վ. ժապաւէնով:

                                     

1. Հանրային Դիրքորոշում

2011 Հոկտեմբերին մշակոյթի եւ գիտութեան նշանաւոր գործիչներու խումբի մը կազմին մէջ յայտարարած է. 2012 թուականի նախագահի ընտրութիւններուն Ձախ ճակատի թեկնածուի օգտին քուէարկելու մասին: 2017 թուականի Փետրուար 22-ին Le Monde թերթին մէջ հրապարակած է Ժան-Լիւք Մելանշոնին եւ Պէնուա Համոնին միւորուելու ուղղուած կոչ մը:

                                     

2. "Քիլիմանժարոյի Ձիւները" շարժապատկերը - 2011ի "Լիւքս" Մրցանակ

Ռոպեր Կետիկեանի "Քիլիմանժարոյի Ձիւները" շարժապատկերը արժանացաւ 2011ի "Լիւքս" շարժապատկերի մրցանակին: Եւրոպական խորհրդարանի նախագահ Ժերզի Պիւզեք, Սթրազպուրկի մէջ տեղի ունեցած պաշտօնական արարողութեան ընթացքին մրցանակը յանձնեց վերոյիշեալ ժապաւէնի ֆրանսացի արտադրիչին: Շարժապատկերը հարցականի տակ կ՛առնէ այսօրուան ընկերութիւններուն մէջ տիրող անարդարութիւնները, ինչպէս նաեւ այդ ընկերութեանց քաղաքական տագնապներն ու աշխատաւորական համադաշնակցութեանց տագնապները, նաեւ կոչ կ՛ուղղէ հանդուրժողականութիւն ցուցաբերելու:

                                     
  • 23 Հոկտեմբեր Թաներ Աքչամ Taner Akçam թուրք պատմաբան 03 Դեկտեմբեր Ռոպեր Կետիկեան Robert Guédiguian ֆրանսահայ ֆիլմեր ստեղծող եւ դերասան Արշակ Մուրատեան