Back

ⓘ Պտոյտ մը Պոլսոյ թաղերու մէջ




                                     

ⓘ Պտոյտ մը Պոլսոյ թաղերու մէջ

"Պտոյտ մը Պոլսոյ թաղերու մէջ", Յակոբ Պարոնեանի գլխավոր արձակ ստեղծագործություններից մեկն է, որը ներկայացնում է Պոլսահայերի կյանքն կենցաղը միջին 19-րդ դարում, Ստամբուլի հայաբնակ թաղամասերում։ Պարունակում է 34 գլուխ, որոնք և՛։ ռեալիստ և՛ երգիծական ձևով ցույց են տալիս այն ժամանակի և այնտեղի հայի ամենօրյա դեպքերը, հետաքրքությունները, վեճերը, կեղծավորթյուններն ու մանավանդ անտրամաբանական մտածելակերպը։

Բովանդակությունը ընդգրկում է հետևյալ գլուխերը՝

Միջագիւղ, Գում-Գաբու, Գասըմ փաշա, Պէշիկթաշ, Քարակէոմրիւք և Սալամաթոմրուք, Էյուպ, Գատը Գիւղ, Րումելի Հիսար, Սելամսըզ, Թոփ Գաբու, Կէտիկ Փաշա, Սկիւտար Ենի Մահալէ, Բերա, Պալատ, Իճատիէ, Սամաթիա, Քուզկոնճուք, Արտաքին Գում-Գաբու, Խաս Գիւղ, Գընալը Կղզի, Պօյաճի Գիւղ, Ղալաթիա, Գուրու Չիշմէ, Էյուպ Սուրբ Աստուածածին, Պէօյուք Տէրէ, Ենի Գաբու, Քարթալ, Գանտիլլի, Ենի Մահալէ Սամաթիոյ, Նարլը Գաբու, Պէյքոզ, Մաքրի Գիւղ, Ֆերի Գիւղ, և Ենի Գիւղ։

Միջագիւղ

  • "Իսկ ինծի համար հոն մտնելու ամենեն ապահով ճամբան հոն բնավ չմտնելն է" ։
  • "Շատերը կզարմանան թե ասանկ հարուստ թաղի մը վարժարանն ինչո՞ւ աղքատ մնա։ Ես չեմ զարմանար։ Վարժարանն անոր համար աղքատ է, որովհետև թաղին մեջ հարուստներ կան" ։
  • "Պարոն Շաղյան, որ Հայաստանի մեջ սովու պատճառած աղետներուն վրա ժողովրդյան գութը շարժելու և անկե նվեր հավաքելու նպատակավ նամակներ կհրատարակե լրագիրներու մեջ, հասարակության անհասկնալի լեզվով կխմբագրե յուր սավառնաթև նամակները, որպեսզի մեր ազգայիններն իրենց եղբայրներուն տառապանքներն իմանալով չտխրին ու չլան։ Այս տեսակով պարոն ատենադպիրն ազատ էր լատիներեն ալ խոսիլ ժողովրդյան." ։
  • "Ներքին բերքն է ելակ, և բամբասանք։ Ելակն ամեն տարի առատ չըլլար. իսկ բամբասանքն վախ չունի, ամեն տարի առատ հունձքի կուտա։ Շատ տեղերեն հոս կուգան՝ այս ապրանքեն դնելու համար։ Արտաքին բերքն է գողեր և ծովեզերքին վրա շուներո դիակներ" ։

Քարակէոմրյուք և Սալամաթոմրուք

  • "Շուտ ըրե, բարեկամ, բարեկամներուդ "ես քեզ մեղա" ըսե, գնա՝ խոստովանանք եղիր, հաղորդվե՝, ու ծնողներուդ վերջին ողջույնդ տուր. եթէ ողջ առողջ դառնանք՝ բան մը կորսնցուցած չենք ըլլար, իսկ եթէ մեռնինք՝ չենք տանջվիր թե ինչու չկատարեցինք մեր քրիստոնեական, ընտանեկան և բարեկամական պարտավորությունները.բարեկամներու մնաք բարով չըսած մեռնիլը մեծ անքաղաքավարություն է։ Թերևս հարցունես ինձ, թե ինչ հարկ կա այս պատրաստություններն ընելու, պատերա՞զմ պիտի երթանք. ոչ, բարեկամ, պատերազմ չպիտի երթանք, այլ Խաս-Գյուղ բնակող շոգենավներեն մեկու մեջ պիտի մտնենք։"

Արդի ժամանակներում, մի քանի հրատարակություններ լույս են տեսել, ինչպես՝

  • "Երկեր, Ա. հատոր" ։ Պարոնեան, Յակոբ։ Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ - Անթիլիաս։ 1995։
  • "Պտոյտ մը Պոլսոյ թաղերու մէջ" ։ Պարոնեան, Յակոբ։ Կիլիկիա Գրատուն, Հրատարակչատուն, Տպարան - Պատկերազարդում։ Վրէժ ՔԱՍՈՒՆԻ Հալէպ։ 2002։