Back

ⓘ Պիսմութ




Պիսմութ
                                     

ⓘ Պիսմութ

Պիսմութ, քիմիական տարր է որուն նշանն է Bi, տարրերու պարբերական համակարգի 5 րդ խումբի քիմիական տարր, կարգահամարը՝ 83, հիւլէական զանգուածը՝ 208.980։ Պիսմութը p տարր է, որունհիւլէի ելեկտրոնային թաղանթների կառուցուածքն է՝ 5s 2 5p 6 5d 10 6s 2 6p 3, K-, L-, M-, N- թաղանթները լրացուած են։ Պիսմութը փայլուն, վարդագոյն երանգով արծաթափայլ մետաղ է։

                                     

1. Պատմութիւն

Պիսմութը յայտնի եղած էրտակաւին ԺԵ-ԺԶ դարերէն, սակայն կը դիտուէր իբրեւ կապարի, անագի, ծարիրի տարատեսակը։ Միայն 18 րդ դարու կեսերուն ճանչցաւ իբրեւ ինքնուրոյն մետաղ։

Առաջին յիշատակումը պիսմութի մասին եղած է 1546 թուականին, գերմանացի հանքաբան եւ մետաղագէտ Կեորկիւս Ակրիքոլի լատ.՝ Georgius Agricola մալակասի՝ Georgius Agricola, 1494-1555 աշխատանքներուն մէջ։

1739 թուականին գերմանացի քիմիագէտ Ի. Գ. Փոթոմը յայտնաբերած է, որ պիսմութը այնուամենայնիւ կը հանդիսանայ առանձին քիմիական տարր։ 80 տարի անց շուէտացի քիմիագէտ Պերզելիւսը առաջինը քիմիական դասակարգումին մէջ տուաւ տարրին Bi բանաձեւը:

Կը ենթադրուի, որ տարրի bismuthum կամ bisemutum անուանումը ծագած է գերմաներէն՝ weisse Masse ՝ "ճերմակ զանգուած բառերէն":

                                     

2. Բնութեան Մէջ

Պիսմութը կը կազմէ երկրակեղեւի զանգուածի 2 10 −5 %-ը։ Բնութեան մեջ կը հանդիպէ ինչպէս ազատ վիճակին բնածին պիսմութ, անանկ ալ միացութիւններու ձեւով՝ յառաջացնելով միներալներ, որոնցմէ կարեւորներն են՝

  • պիսմութիտը՝ Вi 2 СО 3 ОН 4,
  • պիսմիթը՝ Вi 2 О 3,
  • քառատիմիթը՝ Bi 2 Te 2 S։
  • պիսմութինը՝ Bi 2 S 3,

Հանքավայրերը կը պարունակեն մինչեւ 1% պիսմութ։

                                     

3. Արդիւնահանում

2015-ին ամբողջ աշխարհին մէջ արդիւնահանուած է 13600 թօն պիսմութ: Ըստ երկիրներու արդիւնահանումը կազմած է՝

  • Ռուսաստան Ռուսիոյ դաշնութիւն՝ 40 թօն
  • Չինաստան Չինաստան՝ 7500 թօն
  • Կանադա Քանատա՝ 3 թօն
  • Կաղապար:Country data Վիետնամ Վիէթնամ՝ 5000 թօն
  • Կաղապար:Country data Բոլիվիա Պոլիվիա՝ 10 թօն
  • Կաղապար:Country data Մեքսիկա Մեքսիքոյ՝ 700 թօն
                                     

4. Բնագիտական Յատկութիւններ

Պիսմութը գորշ-արծաթափայլ, վարդագոյն երանգով մետաղ է, խտութիւնը՝ 9800 քկ/մ 3, հալման ջերմաստիճանը՝ 271.3 °C, եռմանը՝ 1560 °C։ Ջերմութեան վատ հաղորդիչ է։ Սենեակային ջերմաստիճանին փխրուն է, 120-150 °C-ին՝ կռելի, 240-250 °C-ին կը մամլուէ՝ առաջացնելով մինչեւ 0.1 մմ տրամագծով լարեր եւ 0.2-0.3 մմ հաստութեան թիթեղներ։ Բիւրեղացանցի կառուցուածքը՝ շեղանկիւնային, տուեալները՝ a = 0.6674 նմ, b = 0.6117 նմ, c = 0.3304 նմ, β = 110.33°:

Ջերմային ընդլայնման ջերմաստիճանային գործակիցը 13.4կ10 −6 К −1 է, 293 К 20 °C։

Պիսմութի ելեկտրահաղորդականութիւնը մակնիսական դաշտին մէջ աւելի շատ կը նուազէ, քան այլ մետաղներինը այդ յատկությունը կօգտագործուէ մակնիսական դաշտի ինտուքցիան չափելու համար։ Պիսմութը այն փոքրաթիւ նիւթերէն է, որ պինդ վիճակին խտութիւնն աւելի փոքր է, քան հեղուկ վիճակինը հալելիս ծաւալը կը փոքրանայ 3.27 %-ով։

Առաձգականության մոտուլը՝ 32-34 կՓա է։

Տեղաշարժման մոդուլը՝ 12.4 կՓա։

                                     

5. Կիրառութիւն

Պիսմութը կօգտագործուէ դիւրահալ համաձուլուածքներ, կաղապարներ պատրաստելու համար, ինքնաշխատ հակահրդեհային սարքերուն մէջ, ցածր ջերմաստիճանային զոդումներու համար։ Անոր հիմնական սպառողը դեղագործական արդիւնաբերութիւնն է։

Միացութիւններն կօգտագործեն վարակազերծման, վերքի չորացման, այրուածքներու, տերմաթիթներու, սիֆիլիսի բուժման համար ։

Պիսմութի յառաջացած հալքոկենիտներէն կիրառական նշանակութիւն ունեն թելուրիտները։ Անոնցմէ կը պատրաստեն մեծ օգտակար գործողութեան գործակից մոտ 7 % ունեցող ջերմաելեկտրական գեներատորներ։

Պիսմութի պրոմօքսիտը՝ BiOBr, եւ եոտօքսիտը՝ ВiJ, կօգտագործուեն բժշկութեան մեջ։ Պիսմութաթները, որպես ուժեղ օքսիտիչներ կը կիրառուեն վերլուծական քիմիային մէջ։ Պիսմութի նիթրաթը կօգտագործուէ բժշկութեան մէջ եւ ճենապակիին նկարազարդման համար։

                                     
  • նրբափոշի բնածին ոսկիով Բնածին ոսկին արծաթ մինչեւ 43  երբեմն նաեւ պիսմութ սնդիկ, պլատին, մանգան մինչեւ 0, 9  պարունակող պինդ լուծոյթ է Ան, կախուած
  • 5 Կալիում 1.5 Անագ 1.5 Կապար 1.5 Սնդիկ 1.75 Կալցիում 2.0 Քատմիում 2.25 Պիսմութ 2.5 Մակնեզիում 2.5 Ցինկ 2.5 Լանթան 2.5 Արծաթ 2.5 Ոսկի 2.59 Իտրիում 2.75

Users also searched:

...
...
...