Back

ⓘ Պենֆիքա (Ֆութպոլային Ակումբ)




                                     

ⓘ Պենֆիքա (Ֆութպոլային Ակումբ)

Պենֆիքա, Փորթուգալական ֆութպոլային ակումբ Լիզապոն քաղաքէն։ Փորթուգալի ֆութպոլի առաջնութեան եւ բաժակի բազմակի յաղթող է, ՈՒԵՖԱ-ի Յաղթականներու Լիկայի կրկնակի բաժակակիր։ Ակումբը ստեղծուած է 1904 թուական Փետրուար 28-ին։ "Պենֆիքան" կը համարուի Փորթուգալի առաջնութեան հիմնադիր ակումբներէն մէկը։ Փորթուգալի ամենատիտղոսակիր ակումբներէն մէկն է. Փորթուգալի առաջնութեան 34-անգամեայ յաղթական, Փորթուգալի բաժակի 24-անգամեայ յաղթող եւ երկրի Սուբըրբաժակի 4-անգամեայ նուաճող։ Ակումբի տնային մարզադաշտը "Էշդատիու Տա Լուս" -ն է, որ կը տեղաւորուի 65 647 հանդիսական։

"Փորթօ ՖԱ" -ի եւ "Սպորտինգ ՖԱ" -ի հետ միասին՝ "Պենֆիքան" կը մտնէ Փորթուգալի ակումբներու "մեծ եռեակի" ն մէջ փորթ.՝ Os Três Grandes: Բացի այդ՝ ակումբը երբեք չէ լքած Փորթուգալի բարձրագոյն առաջնութիւնը։ "Պենֆիքան" դարձած է Փորթուգալի մէջ առաջին ակումբը, որ մէկ մրցաշրջանի ընթացքին ոչ մէկ պարտութիւն կրած է 1972/73, ինչպէս նաեւ Եւրոպայի միակ ակումբն է, որ կրկնած է այդ յաջողութիւնը 1977/78: "Պենֆիքան" միակ Փորթուգալական ակումբն է, որ մասնակցած է Եւրոպական ակումբային մրցութիւններու 10 եզրափակիչներուն։

Նշանակալի է, որ ի տարբերութիւն Եւրոպական ակումբներու մեծամասնութեան, "Պենֆիքայի" երկրպագուները իրենք կը պահեն ակումբը եւ կը կառավարեն այն՝ սկսած հիմնումէն։ "Պենֆիքան" 22-րդ տեղը կը գրաւէ երկրագունդի ամենահարուստ ակումբներուն մէջ՝ տարեկան €111.1 մլն շրջանառութեամբ:

"Պենֆիքայի" համար սկզբունքային են "Փորթոյի" դէմ խաղերը, որոնք մտած են Փորթուգալական ֆութպոլի պատմութեան մէջ որպէս Քլասիքօ փորթ.՝ O Clássico: Ակումբը շատ սկզբունքային հանդիպումներ կը տանին նաեւ ընդդէմ "Սպորտինգի". այս խաղերը Փորթուգալացի երկրպագուներուն յայտնի են որպէս "Լիզապոնի հակարակորդը" փորթ.՝ Derby de Lisboa:

"Պենֆիքայի" գլխաւոր մարզիչը Ռուի Վիթորիան է։

ՈՒԵՖԱ Յաղթականներու Լիկայի 2011/2012 խաղաշրջանի 1/8 եզրափակչին "Պենֆիքան" յաղթեց Պետերբուրգի "Զենիթին" 2-3; 2-0:

2013/14 մրցաշրջանին "Պենֆիքան" հասաւ Եւրոպայի Լիկայի եզրափակիչ։ Կիսաեզրափակչին "Արծիւները" յաղթեցին "Ժուվենդուսին" ընդհանուր 2-1 հաշիւով, իսկ 1/4 АЗ 3-0 1/8-ին "Թոթենհեմին" 5-3, 1/16-ին "Բաոկին" 4-0: Եզրափակչին անոնք պարտուեցան "Սեւիյային":

2014/15 մրցաշրջանին "Պենֆիքան" Յաղթականներու Լիկայի С խմբին մէջ՝ "Մոնաքոյի", "Պայերի" եւ "Զենիթի" հետ, գրաւելով 4-րդ հորիզոնականը 5 միաւորով։

                                     

1. Հակարակորդ

"Պենֆիքան" ունի երկու գլխաւոր հակառակորդներ։

Անոնցմէ մէկը լիզապոնեան հակարակորդ է՝ հակամարտութիւնը ընդդէմ "Սպորտինգ ՖԱ" -ի։ Միւսը Փորթուգալի Քլասիքոն է՝ հակամարտութիւնը ընդդէմ "Փորթօ ՖԱ" -ի։ Բացի այդ՝ "Պենֆիքայի" կարեւոր հակառակորդներն են "Պրական", "Բելենենսիշը", "Վիտորիան" եւ "Պասուշ Տէ Ֆեռերեան": Խումբին վաղեմի հակառակորդներէն է նաեւ Լիզապոնեան "Աթլեթիքոն":

                                     

2. Երկրպագուներ

"Պենֆիքան" Փորթուգալի ամենայայտնի ակումբն է։ Երկրպագուներու երկու ամենայայտնի խումբերը՝ "Diabos Vermelhos", "No Name Boys" բարդ հարաբերութիւններու մէջ են։ Երկրպագուները ընկերական հարաբերութիւններ ունին "Նաբոլիի" եւ "Հայդուկի" հետ։ Թշնամիներն են "Փորթոնն", "Սպորտինգը", "Պրական" եւ "Աթլեթիքոն":

                                     

3.1. Տիտղոսներ Ազգային տիտղոսներ

  • Յաղթական 34: 1935/36, 1936/37, 1937/38, 1941/42, 1942/43, 1944/45, 1949/50, 1954/55, 1956/57, 1959/60, 1960/61, 1962/63, 1963/64, 1964/65, 1966/67, 1967/68, 1968/69, 1970/71, 1971/72, 1972/73, 1974/75, 1975/76, 1976/77, 1980/81, 1982/83, 1983/84, 1986/87, 1988/89, 1990/91, 1993/94, 2004/05, 2009/10, 2013/14, 2014/15
  • Փորթուգալի Յաղթական Մրցանիշ
  • Արծաթե մրցանակակիր 27: 1943/44, 1945/46, 1946/47, 1947/48, 1948/49, 1951/52, 1952/53, 1955/56, 1958/59, 1965/66, 1969/70, 1973/74, 1977/78, 1978/79, 1981/82, 1985/86, 1987/88, 1989/90, 1991/92, 1992/93, 1995/96, 1997/98, 2002/03, 2003/04, 2010/11, 2011/12, 2012/13
  • Պրոնզէ մրցանակակիր 15: 1934/35, 1938/39, 1950/51, 1953/54, 1957/58, 1961/62, 1979/80, 1984/1985, 1994/95, 1996/97, 1998/99, 1999/00, 2005/06, 2006/07, 2008/09
  • Եզրափակչի մասնակից 10: 1938, 1939, 1958, 1965, 1971, 1974, 1975, 1989, 1997, 2005, 2013
  • Փորթուգալի ֆութպոլի Բաժակ Մրցանիշ
  • Բաժակակիր 28: 1930, 1931, 1935, 1940, 1943, 1944, 1949, 1951, 1952, 1953, 1955, 1957, 1959, 1962, 1964, 1969, 1970, 1972, 1980, 1981, 1983, 1985, 1986, 1987, 1993, 1996, 2004, 2014
  • Բաժակակիր 6: 2009, 2010, 2011, 2012, 2014, 2015
  • Փորթուգալական Լիկայի Բաժակ Մրցանիշ
  • Փորթուգալի Սուբըրբժակ
  • Բաժակակիր 5: 1980, 1985, 1989, 2005, 2014
  • Եզրափակչի մասնակից 11: 1981, 1983, 1984, 1986, 1987, 1991, 1993, 1994, 1996, 2004, 2010


                                     

3.2. Տիտղոսներ Միջազգային տիտղոսներ

  • Կաղապար:ՈՒԵՖԱ Յաղթականներու Լիկայի Բաժակ Եւրոպական Յաղթականներու Բաժակ / ՈՒԵՖԱ Յաղթականներու Լիկա
  • Յաղթող 2: 1961, 1962
  • Եզրափակչի մասնակից 5: 1963, 1965, 1968, 1988, 1990
  • ՈՒԵՖԱ Բաժակ / Եւրոպայի Լիկա
  • Եզրափակչի մասնակից 3: 1983, 2013, 2014
  • Եզրափակչի մասնակից 2: 1961, 1962
  • Միջմայրցամաքային Բաժակ
  • Աշխարհի Փոքր Բաժակ
  • Յաղթող 1: 1965
                                     

3.3. Տիտղոսներ Այլ տիտղոսներ

  • Լատինական Բաժակ
  • Բաժակակիր 1: 1950
  • Բաժակակիր 1: 1984
  • Եզրափակչի մասնակից 3: 1991
  • Իբերիական Բաժակ Մրցանիշ
  • Եզրափակչի մասնակից 3: 2008, 2010, 2013
  • Բաժակակիր 3: 2009, 2011, 2012
  • Էսեբիոյի Բաժակ Մրցանիշ
                                     

4. Յայտնի մարզիչներ

  • Իտալիա Ճովանի Տրապատոնի. 2004 - 2005
  • Կաղապար:Country data Շվեդիա Սւեն-Յորան Էրիքսոն. 1982 - 1984, 1989 - 1992
  • Կաղապար:Country data Հունգարիա Պելա Գուտման. 1959 - 1962, 1965 - 1966
  • Կաղապար:Country data Պորտուգալիա Ժորժի Ժեզուշ. 2009 - 2015
  • Կաղապար:Country data Պորտուգալիա Կոսմէ Դամիան. 1908 - 1926
  • Իսպանիա Ժոզէ Անթոնիո Կամաչօ. 2002 - 2004, 2007 - 2008
  • Իսպանիա Ժոզէ Փետրօ Մուտինէզ. 2002 - 2004, 2007 - 2008
  • Կաղապար:Country data Պորտուգալիա Ժոզէ Մոուրինիո". 2000
  • Կաղապար:Country data Պորտուգալիա Ռույ Վիտորիա. 2015-այժմ։
  • Կաղապար:Country data Նիդեռլանդներ Ռոնալտ Կուման. 2005 - 2006
  • Բրազիլիա Օդօ Կլորիա. 1954 - 1959, 1968 - 1970
                                     

5. Արտաքին Յղումներ

Կաղապար:Commons category

  • Բենֆիկա ՖԱ-ն Փորթուգալի ֆութպոլի ֆեդերացիոյ պաշտոնական կայքին մէջ Կաղապար:Pt icon
  • Ակումբի պաշտօնական կայք փորթ.
  • Բենֆիկա ՖԱ-ն ՈՒԵՖԱ-ի պաշտօնական կայքին մէջ