Back

ⓘ Արամայիս Պարոն–Վարդեան




                                     

ⓘ Արամայիս Պարոն–Վարդեան

Ծնած է 1880 թուականին Տրապիզոնի նահանգի, Կիրասոնի գաւառի՝ Կիրասոն քաղաքին մէջ։ Դեղագործ Եղիա Պարոն-Վարդեան ի եղբայրնը։ Աւարտած է Պէյ­րութի Սեն Ժոզեֆ ֆրանսական համալսարանի բժշկական բաժինի դեղագործական ճիւղը։ Կիրասոնի մէջ եղբայրներով սեփական դեղատուն ունեցած են եւ դեղագործ աշխատած։ 1915 թուականին թուրքերը կողոպտած են դեղատունը, իսկ եղբայրներուն՝ սրախողխողի ենթարկած, Կիրասոնէն դուրս։

                                     

1. Գրականութիւն

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Հայրապետեան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործութեան պատմութիւնից, Երեւ­ան, 1990։
                                     

2. Աղբիւր

  • Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, "Լուսաբաց", 2014 - 520 էջ։