Back

ⓘ Պայքալ Լիճ




Պայքալ Լիճ
                                     

ⓘ Պայքալ Լիճ

Պայքալ լիճ, կերտուածական ծագման լիճ Ռուսիոյ մէջ` արեւելեան Սիպերիոյ հարաւին մէջ:

Պայքալ լիճը աշխարհի քաղցրահամ ջուրերու 20%-կը պարունակէ, որ 23615.39 քմ-ի կը հաւասարի 3, եւ այդ ցուցանիշով Պայքալ լիճը աշխարհին մէջ առաջինն է։

Պայքալը աշխարհի ամենամեծ լիճն է` 1 642 մ։ Պայքալէն զատ, աշխարհի մէջ կայ 1000 մ-էն աւելի խորութիւն ունեցող երկու լիճ միայն՝ Թանկաիքան 1470 մ եւ Կասպից ծովը 1025 մ։

Պայքալ լիճի մէջ կը թափին 336 գետ եւ առու։ Անոնցմէ ամենամեծերն են Սելենկան, Վերին Անգարան, Պարկուզինը։ Այս լիճէն սկիզբ կ՛առնէ գետ մը՝ Անգարան։ Լիճն ու անոր շրջակայ տարածքները բուսական ու կենդանական աշխարհի հարստութեամբ կ՛առանձնանան: Տեղի բնակիչներն ու Ռուսաստանի մէջ ապրող ժողովուրդի մեծամասնութիւնը լիճը աւանդաբար Պայքալ ծով կ՛անուանեն:

Պայքալ լիճի ափին կը գտնուի Իրքուցք քաղաքը։ Այս քաղաքը հրաշալի է զբօսաշրջիկներու համար։

                                     

1.1. Աշխարհագրութիւն Աշխարհագրական դիրք

Պայքալ կը գտնուի Ասիոյ կեդրոնը՝ Իրքուցք շրջանի եւ Պուրիաթիոյ սահմանին։ Լիճը հիւսիս-արեւելքէն հարաւ-արեւմուտք կ՛երկարի 620 քմ-ով. ունի հսկայ կիսալուսինի ձեւ։ Պայքալի լայնութիւնը 24-79 քմ է։ Պայքալի հատակը, ամենէն խոր բաժինը կայ համաշխարհային ովկիանոսի մակարդակէն ցած 1167 մ է, իսկ ջուրի մակարդակի ամենաբարձր դիրքը 456-457 մ է: Պայքալի իսկական մակարդակը փաստօրէն անյայտ է:

Լիճի մակերեսը 31 722 քմ² է առանց կղզիներու, որ մօտաւորապէս հաւասար է այնպիսի երկիրներու մակերեսին, որոնցմէ են Պելճիգան կամ Հոլանտան: Ջուրի հայելիի մակերեսը նկատի ունենալով, աշխարհի ամենամեծ լիճերու մէջ Պայքալ եօթերորդ դիրքը կը գրաւէ: Ջրահավաք ավազանի մակերեսը 570.000 կմ² է, ափագծի երկարությունը` 2.000 կմ:

Լիճը իւրատեսակ ստուերի մէջ կը գտնուի, որ պոլորեքեան շրջապատուած է լեռնազանգուածներով ու եղչերափուշերով: Ըստ որուն, լիճի արեւմտեան ափը ժայռոտ է ու զառիթափ, արեւելեան ափի փոխանորդութիւնը` թեթեւ զառիվար ունի որոշ տեղեր լեռները լճէն տասնեակ քիլոմեթրով հեռու են:

                                     

1.2. Աշխարհագրութիւն Խորութիւններ

Պայքալ Երկրի ամենախոր լիճն է: Առաւելագոյն խորութիւնը 1642 մ է, որ 1983-ին փաստուած է Լ. Կոլոտիլոյի եւ Ի. Սուլիմովի կողմէ գիտարշաւի մը ընթացքին։ Առաւելագոյն խորութիւնը քարտէսներուն մէջ նշուած է 1992-էն սկսեալ եւ հաստատուած է 2002-ին ռուս-սպանա-պելճիգական համատեղ ծրագիրի ժամանակ, որ Պայքալ լիճի քարտէս կազմելու նպատակը ունէր: Այդ ժամանակ համարակալուած են լիճի ջրատարածութեան 1.312.788 կէտեր:

Եթէ հաշուի առնենք, որ լիճի բացարձակ բարձրութիւնը 456 մ է բարձր, ուրեմն անոր ամենէն խոր բաժինը համաշխարհային ովկիանոսէն ցած կ՛ըլլայ, ինչ որ Պայքալի գորգաւորութիւնը ցամաքի ամենամեծ փակ իջուածքներէն մէկը կը դարձնէ: Լիճի միջին խորութիւնը նոյնպէս մեծ է՝ 744.4 մ։ Անոր խորութիւնը կը գերազանցէ լիճերու առաւելագոյն խորութիւնը։ Պայքալէն զատ՝ Երկրին մէջ միայն երկու լիճեր կան, որոնք 1000 մ ունին եւ աւելի խոր է՝ Տանգանիկան 1470 մ եւ Կասպից ծովը 1025 մ։

                                     

1.3. Աշխարհագրութիւն Ջուրի ծաւալը

Պայքալի ջրային պաշարը հսկայական է՝ 23 615.39 քմ³, որ համաշխարհային քաղցրահամ ջուրերու պաշարի մօտ 19%-ն է։ Ջուրի ծաւալով լիճը աշխարհի լիճերուն մէջ երկրորդն է, որմէ աւելի մեծ է միայն Կասպից ծովը, բայց վերջինիս ջուրը աղի է։ Պայքալի ջուրը աւելի շատ է, քան 5 Մեծ լիճերը միասին եւ մօտ 25 անգամ աւելի, քան Լատոկա լիճի ջուրը:

                                     

1.4. Աշխարհագրութիւն Վտակներ ու հոսանքներ

ԺԹ դարու աշխարհագրագէտ, երկրաբան Իվան Ճերսկիի հետազօտութիւններու տուեալներով Պայքալի մէջ կը թափի 336 գետակ ու առուակ, ընդ որուն այդ թիւը միայն մշտական հոսանքները կը ներկայացնեն: Այս հարցի շուրջ ժամանակակից տուեալներ չկան, սակայն երբեմն կը նշուի 544 կամ 1123 որոնց մէջ կը հաշուին ոչ միայն մշտական հոսանքները, այլ նաեւ ցած վայրերու հոսանքները: Կարծիք կայ նաեւ, որ պայմանաւորուած մարդու ազդեցութեամբ եւ կլիմայի փոփոխութեամբ` ԺԹ դարէն մինչեւ ներկայիս ժամանակները կրնայ մօտ 150 հոսանք անհետացած ըլլալ:

Լիճին մէջ թափող ամենամեծ գետերն են Սելենկան, Վերին Անգարան, Պարկուզինը, Թուրքան, Սնեժնաեան, Կիչերան, Տիեան, Կոլոուսթնաեան, Պուկուլտեյկան: Լիճէն դուրս միայն մէկ գետ կը հոսի` Անգարան:

                                     

1.5. Աշխարհագրութիւն Ջուրի հատկութիւնը

Պայքալի ջուրը արտակարգ մաքուր է։ Ջուրը քիչ հանքայնացուած է, թթուածինը շատ է, մանրադիտակները քիչ են, իսկ գործնական բաղադրութեան քանակը չնչին է: Հանքային աղերու քանակութիւնը Պայքալի ջուրերուն մէջ 96.7 մգ/լ է:

Ջուրը հիմնականին մէջ մաքուր է մանրագոյն խեցգետիններու պատճառով, որոնք կ՛ըսպառեն գործնական բաղադրութիւնները՝ իրենց մարմինին մէջ կ՛անցնեն եւ կը մաքրեն ջուրը։

                                     

1.6. Աշխարհագրութիւն Անուան ստուգաբանութիւն

Լիճին անունը յստակ ձեւով չէ ստուգաբանուած։ Հետեւեալները տեղեկութիւնները կը բերուին "Պայքալ" անուան ծագումի քանի մը տարբերակներ.

  • Արաբերէն՝ "պախր ալ պակա" շատ արցունք ծնող ծով, սարսափի ծով
  • Յակուտերէն՝ "պայխալ", "մեծ, խոր լիճ"
  • Պուրեաթերէն "հզօր կանգած ջուր"
  • Իւկագիրի լեզուով` "լողաթեւ, ջուրէ ցամաք անտառին մէջ մղուած"
  • Պուրյաթերէն՝ "հարուստ կրակ"
  • Պուրեաթերէն "բայ" կանգնիլ եւ "գալ" կրակ բառերէն եկած աւանդավէպի համաձայն` Պայքալն առաջացած է կրակ շնչող լերան` հրաբուխի մէջէն)
  • Պուրեաթերէն պայկալ-տալայ` "ընդարձակ, մեծ, ծովու նման աւազան", ուր տալայ -ը նաեւ "տիեզերական" եւ "գերագոյն" կը նշանակէ
  • Պուրեաթերէն պայխաա ` "բնական", "գոյութիւն ունեցող" բառէն եկած
  • Յակուտերէն "բաայ" հարուստ եւ "կիւյոլ" լիճ բառերէն եկած
  • Պայիրկու երկրի եւ ժողովուրդի անունէն եկած

Ռուս առաջին ճամբորդները էվենկներու լամու ծով բառը օգտագործած են: ԺԷ դարի երկրորդ կիսուն, ռուսերը այս լիճը պուրեաթներու ձեւով անուանած են Պայկալ: Ըստ որուն, անոնք իրենց լեզուին կը հարմարեցնեն` կ հնչիւնը ռուսերէն հնչողութեանը հարմար գ վերածելով, եւ այսպիսով ձեւաւորուած է լիճին ներկայիս անունը:

Լիճին տրուած ռուսական նախնական անուանումը Սուրբ ծով եղծա է ռուս.՝ Святое море:

Չինական քարտէսներուն մէջ լիճը Պայխէ, Հիւսիսային ծով, Սնեժնաեայ գետը անուանուած է` Ուդուլխէ, որ Ձկան գետ կը նշանակէ, իսկ Լենա գետը` Զուլխէ վերջին երկուքը տեղանուններու բուրյաթական անուանման կը համապատասխանեն:



                                     

1.7. Աշխարհագրութիւն "Միրերը" Պայքալի մէջ

2008-ի ամրան "Պայքալ լիճի պահպանման համագործակցութեան հիմնադրամը" գիտահետազօտական գիտարշաւ կազմակերպած է` "Միրերը Պայքալի մէջ": 52 սուզում կատարուած է լիճին հատակ խորջրեայ ուսումնասիրման համար նախատեսուած "Միր" սարքերով Գիտարշավը շարունակվել է 2009-2010 թվականներին:

                                     

1.8. Աշխարհագրութիւն Դիտարկումներու արդիւնքներ

2002-2007 թուականներուն բազմաթիւ անգամներ սահմանային թոյլատրելի կեդրոնացման գերազանցումներ արձանագրուած են տարբեր ցուցանիշներով: Հետեւեալ տոկոսները սահմանային թոյլատրելի կեդրոնացման գերազանցման յաճախականութիւնը կը ներկայացնեն:

                                     

2. Փաստեր

  • 1996-ին, Պայքալ լիճը ԻՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային ժառանգութեան անդամ ընդունուած է
  • Եթէ Պայքալի ամբողջ ջուրը 23 615.390 քմ³ ՌԴ բնակիչներու վրայ բաժնուի 141 927 297 մարդ, իւրաքանչիւր բնակչի 166.4 հազար մ² ջուր բաժին կը հասնի։
  • Լիճը հետազօտող Լ. Կոլոտիլոյի` "Պայքալի արժէքը" յօդուածին մէջ լիճի ջուրի արժէքը 236 թրիլիոն տոլար գնահատուած է։ անոր յօդուածը որոշակի հետաքրքրութիւն առաջացուցած է, որոնցմէ են՝ "Ռուսաստանի Կրինփիս" կազմակերպութեան մօտ, իսկ անոր հիմնական դրոյթները բարձրաձայնուած են 27 Նոյեմբեր 2017-ին Վլատիմիր Ժիրինովսկիի` "Վեստի 24" հեռուստաալիքէն տրուած հարցազրոյցին մէջ
                                     

3. Աւանդավէպեր

  • Աւանդավէպեր կան, ըստ որուն հայր Պայքալ 336 գետ-տղայ եւ մէկ աղջիկ ունէր՝ Անգարան։ Անոնք բոլորը "հօր գիրկը" կը թափէին՝ բարձրացնելով անոր մակարդակը։ Բայց աղջիկը Ենիսէյին հետ կը սիրահարումի եւ կը սկսի հօր չուրերը տանիլ իր գովէն։ Որպէս պատասխան՝ հայրը մեծ ժայռաբեկոր կը նետէ աղջկան վրայ եւ կ՛անիծէ անոր։ Այդ ժայռաբեկորը Շամանի քար կը կոչուի եւ Անգարայի ակունքին մօտ կը գտնուի։
  • Աւանդավէպերու միւս տարբերակին համաձայն՝ Պայքալ մէկ աղջիկ ունէր՝ Անգարան։ Ան Ենիսէյին կի սիրահարուի եւ կը փորձէ փախչիլ անոր մօտ։ Լսելով այս մէկը՝ հայրը կը փորձէ խոչընդոտել՝ գետի ակունքին վրայ Շամանի քարը նետելով, բայց Անգարան կը փախչի։ Այս բոլորէն ետք, հայրը կը հետապնդէ զարմիկին՝ Իրկուտին, բայց կը խղճայ Անգարային, կը թոխէ ուղին՝ թոյլ տալով, որ աղջիկը հասնի Ենիսէյին, միանայ անոր, եւ միասին հոսին
                                     

4. Ֆիլմագրութիւն

  • 2011 - գեղարուեստական կատակերգական ֆիլմ "Դէպի Պայքալ"
  • 1992 - գիտահանրամատչելի ֆիլմ "Պայքալեան հաւատալիքներ", "Լեննաուչֆիլմ" արուեստանոց տնօրէն-գործարկու` Վիքթոր Փետրով: Ֆիլմը կը պատմէ լիճի աշխարհագրական ու բնական առանձնահատկութիւնները, ինչպէս նաեւ անոր ափերը բնակեցնելու մասին
  • 1965 - կինոկատակերգութիւն "Եկէք Պայքալ", Մ. Կորքիի անուան արուեստանոց
  • 2011 - գեղարուեստական ֆիլմ "գոհացուցիչ" Եվգէնի Կրիշկովեցի մասնակցութեամբ: Ֆիլմի գործողութիւնները Պայքալի ափին կ՛ընդանային` Լիստվեանկայ գիւղին մէջ"Մայաք" հիւրանոց
  • 2017 - վաւերագրական ֆիլմ "Առանց Պայքալի"
  • 2012 - կատակերգութիւն "Դէպի Պայքալ 2"
  • 2015 - գեղարուեստական ֆիլմ "Ծիր կաթին": Նկարահանուած է Օլխոն կղզիին մէջ: Գլխաւոր դերերը նկարահանուած են Սերկէյ Պեզռուկովը եւ Մարինա Ալեքսանտրովան: Ֆիլմը որպէս ամանորեայ կատակերգութիւն ներկայացուած է, որուն մէջ ընտանեկան արժէքների բարդ հարցեր շոշափուած են
  • 1969 - գեղարուեստական ֆիլմ "Լիճի մօտ", Մ. Կորքիի անուան արուեստանոց


                                     

5. Արտաքին Յղումներ

  • Կաղապար:БРЭ
  • Объект Всемирного наследия ЮНЕСКО "Озеро Байкал" на сайте Фонда "Охрана природного наследия"
  • озеро Байкал.инфо - информационный сайт о Байкале
  • Природа Байкала
  • Озеро Байкал физическая карта, масштаб 1:1 250 000 // Национальный атлас России. - М.: Роскартография, 2004. - Т. 1. - С. 248 - 249. - 496 с. - 3000 экз. - ISBN 5-85120-217-3
  • Проект "Озеро Байкал" // Гринпис
  • Байкал на сервисе Яндекс.Панорамы