Back

ⓘ Փիթըր Պալաքեան




Փիթըր Պալաքեան
                                     

ⓘ Փիթըր Պալաքեան

Ուսումը ստացած է Պաքնըլ, Պրաուն եւ Նիւ Եորքի համալսարաններուն մէջ: 1980 թուականէն կը դասաւանդէ Քոլկէյթ համալսարանը Նիւ Եորք, Համիլթոն: Աշխատակցած է "Նէյշըն", "Վերճինիա Քուուրթըրլի", "Ռեւիու" եւ այլն պարբերականներու: Հրատարակած է բանաստեղծական բազմաթիւ ժողովածուներ, որոնց շարքին՝ "Ֆիշէյ հայրը" 1979, "Պայծառութեան տխուր օրեր" 1983:

1998-ին "Ճակատագրի սեւ շունը" Black Dog of Fate, A Memoir յուշագրութիւնը հայերէնի թարգմանուած Արտեմ Յարութիւնեանի կողմէ 2004ին ճանչցուած է իբրեւ "Տարուան լաւագոյն գիրք", իսկ 2003ին լոյս տեսած "Այրող Տիգրիս. Հայոց ցեղասպանութիւնը եւ Ամերիկայի հակազդեցութիւնը" The Burning Tigris։ The Armenian Genocide and America’s Response, 2003 ծաւալուն փաստա-վաւերագրական աշխատութիւնը "Նիւ Եորք Թայմզ" թերթին կողմէ ճանչցուած է իբրեւ "Տարուան նշանակալից գիրք": 2010-ին հայերէն թարգմանութեամբ լոյս տեսած է Պալաքեանի "Լոյսի տխուր օրերը" բանաստեղծութիւններու ժողովածուն:

Պալաքեան, գործակցութեամբ Արիս Սեւակի, 2009-ին անգլերէնի թարգմանած ու հրատարակած է իր մեծ հօր եղբօր՝ Գրիգորիս եպս. Պալաքեանի "Հայ Գողգոթա" խորագրով ծաւալուն երկհատոր յուշագրութիւնը։

Փիթըր Պալաքեանի "Օզոն Ճուրնըլ" հատորը 2016-ին արժանացած է "Փուլիցըր" հեղինակաւոր մրցանակին՝ բանաստեղծութեան ճիւղին մէջ։

                                     
  • թարգմանիչ 08 Յունիս Պոնի Թայլըր Bonnie Tyler բրիտանացի երգչուհի 13 Յունիս Փիթըր Պալաքեան Peter Balakian ամերիկահայ գրող, բանաստեղծ 03 Հոկտեմբեր Սպարտակ Ղարաբաղցեան
  • Ki - moon 2006 - էն մինչեւ 2017 - ը ՄԱԿ - ի ութերորդ գլխաւոր քարտուղար 1951 Փիթըր Պալաքեան Peter Balakian ամերիկահայ գրող, բանաստեղծ 1956 Եուրի Վարդանեան ծանրաբարձ
  • Ճէյմս Պաղեան անգլերէն James Philipp Bagian ամերիկացի աստղանաւորդ Փիթըր Պալաքեան անգլերէն Peter Balakian ամերիկացի գրագէտ Պալեան ընտանիք օսմանեան