Back

ⓘ Փիոթըր Չայքովսքի




Փիոթըր Չայքովսքի
                                     

ⓘ Փիոթըր Չայքովսքի

Փիոտր Իլյիչ Չայքովսքի, ռուս մեծ երաժշտահան, գեղարուեստական ղեկավար, մանկավարժ, երաժշտական քննադատ։ Հեղինակ է աւելի քան 80 ստեղծագործութիւններու, որոնցմէ՝ 7 սիմֆոնիայի, 10 օփերայի եւ 3 պալէի։ Նախնական կրթութիւնը ստացած է Սենթ Փեթերսպուրկի իրաւագիտութեան ուսումնարանին մէջ՝ որուն զուգահեռ խորութեամբ ուսումնասիրելով երաժշտութիւն։

                                     

1. Կենսագրութիւն

1850–1859 թուականներուն սորված է Փեթերսպուրկի իրաւագիտութեան ուսումնարանին մէջ, 1865 թուականին՝ աւարտած քոնսերւաթորիան Անտոն Ռուպինշտէյնի դասարան: 1866–1878 թուականներուն եղած է Մոսկուայի քոնսերւաթորիայի փրոֆեսոր աշակերտներէն է Սերգէյ Տանիեւը:

1868 թուականէն հանդէս եկած է նաեւ որպէս երաժշտական քննադատ, 1887 թուականէն՝ գեղարուեստական ղեկավար։

1892 թուականին Չայքովսքին ընտրուած է Ֆրանսայի Գեղեցիկ արուեստներու ակադեմիայի թղթակից անդամ, 1893 թուականին՝ արժանացած Քեմպրիճի համալսարանի տոքթորի պատուաւոր աստիճանի։

Չայքովսքիի երաժշտութիւնը իր հարուստ մեղեդայնութեամբ, սերտ կապով ժողովրդական երաժշտութեան եւ կենցաղային սիրոյ հետ, մտքի խորութեամբ, անկեղծ յուզմունքով մեծ տարածում ստացած եւ խոր հետք թողած է ռուսական երաժշտութեան պատմութեան մէջ։ Անոր աւանդոյթներու հիման վրայ աճած է երաժիշտներու ստուար խումբ մը։

                                     

2. Առնչութիւններ Հայերու Հետ

1886–1890 թուականներուն Չայքովսքին այցելած է Թիֆլիս, հայ երաժիշտներէն մտերիմ յարաբերութիւններ ստեղծուած են Կենարիոս Ղորղանեանի հետ։ Թիֆլիսի՝ հայկական եկեղեցւոյ մէջ, մեծ հետաքրքրութեամբ լսած է ժամերգութիւնը.

                                     

3. Ստեղծագործութիւններ

Չայքովսքին սերտ կապուած էր 19րդ դարու ռուսական առաջաւոր մշակոյթի հետ։ Իբրեւ արուեստագետ ձեւաւորուելով 1860-ական թուականներու տեմոկրատական գաղափարներու ազդեցութեամբ՝ իր երկերուն մէջ մեծ խորութեամբ, ճշմարտացիօրէն արտացոլած է կեանքը իր բազմազան դրսեւորումներով, ստեղծած է նաեւ ժողովրդական կենցաղի գունագեղ տեսարաններ, բնութեան բանաստեղծական նկարագրեր։ Ըլլալով հոգեբան երաժշտահան՝ իրապաշտական մեծ ուժով բացայայտած է մարդու ներաշխարհը՝ նուրբ քնարական զեղումներէն մինչեւ ողբերգական ապրումներ։

Չայքովսքիի ստեղծագործութեան առանցքային թեման անհատի բախումն է անողոք իրականութեան հետ։ Գրած է 10 օփերա, 3 պալեթ, 7 սիմֆոնիա ինչպէս՝ "Մանֆրետը", նախերգանքներ, սիուիտներ եւ այլ գործեր սիմֆոնիկ նուագախումբի համար, քանթատ, քամերային գործիքային համոյթներ, մօտ 100 սիրային, երգեր, զուգերգեր, խմբերգեր, դաշնամուրի 100-էն աւելի, ջութակի, թաւջութակի կտորներ։

                                     

3.1. Ստեղծագործութիւններ Սիմֆոնիկ Երկեր

Չայքովսքին 19րդ դարու 2-րդ կէսի մեծագոյն սիմֆոնիստներէն է։ Ան զարգացուցած է քնարական–կատակերգական սիմֆոնիայի ժանրը: Սիմֆոնիկ լաւագոյն երկերն են՝ 6-րդ "Պաթետիկական" սիմֆոնիան 1893, "Ռոմէօ եւ Ճուլիեթ" նախերգանք–ֆանտազիան, "Ֆրանչեսկա տա Ռիմինի" նախերգանքը 1876, դաշնամուրի 1-ին 1875 եւ ջութակի 1878 համերգները։

Չայքովսքին դիմած է պատմական, կենցաղային, ֆանտաստիկ, քնարական, խոր հոգեբանական վիճակնեու, ստեղծած տարբեր ժանրերու օփերաներ՝ պատմահոգեբանական, կոմիկական–ֆանտաստիկ, քնարական, երաժշտական հոգեբանական թատերգութիւն։ Ձգտելով ստեղծել "մտերմիկ, բայց ուժեղ թատերգութիւն" ՝ Չայքովսքին ընտրած է սուր թատերգակական բախումներով սիուժեներ, հիմնուած կեանքի ճշմարիտ պատկերման, հակասութիւններու բացայայտման վրայ։ Օփերաներու հերոսը ուժեղ կուռքերու, բարդ հոգեկան աշխարհի տէր անձնաւորութիւն է՝ ընդունակ խորապէս վերապրելու տարբեր յոյզեր ու զգացմունքներ։

                                     

3.2. Ստեղծագործութիւններ Օփերաներ

Չայքովսքի օփերաներուն բնորոշ են ընդհանրացման բարձր մակարդակն ու սիմֆոնիկ զարգացումը։ Անոնց մէջ երգային մասը առաջնային նշանակութիւն ունի, միեւնոյն ժամանակ նուագախումբը աշխուժ դեր կը խաղայ կերպարներու ստեղծման, թատերգական իրադրութիւններու, հերոսներու հոգեվիճակներու բացայայտման, կենցաղի պատկերման գործին մէջ։

Հասուն շրջանը սկսած է "Եւկենի Օնեկին" օփերայով ըստ Ա. Փուշքինի, 1877–78, գլուխգործոցն է "Փիքովայա տամա" -ն ըստ Փուշքինի, 1890, մեծ յաջողութիւն ունին "Օռլեանի կոյսը" 1879, "Մազեպա" ն 1883, "Չարոտեյքա" ն 1887, "Չերեւիչկի" ն 1885, "Իօլանտա" ն 1891:

                                     

3.3. Ստեղծագործութիւններ Պալեթներ

Չայքովսքին պալեթային երաժշտութեան մեծ բարեփոխիչ է։ Կիրառելով երաժշտութեան սիմֆոնիկ զարգացման սկզբունքները՝ խորացուցած է պալեթի հոգեբանական բովանդակութիւնը, ստեղծել վառ կերպարներ։ Անոր պալեթներու երաժշտութիւնը ձեռք բերած է առաջնակարգ գեղարուեստական նշանակութիւն։

"Կարապի լիճը" 1876, "Քնած գեղեցկուհին" 1889 եւ "Շչելկունչիկ" 1892 պալեթները նոր դարաշրջան են ժանրի պատմութեան մէջ։

                                     

3.4. Ստեղծագործութիւններ Այլ Ստեղծագործութիւններ

Չայքովսքիի երեք լարային կուարտետները, դաշնամուրային եռեակը եւ սեքստետը ռուսական դասական քամերային գործիքային երաժշտութեան լաւագոյն օրինակներ են։ Մեծ տարածում ունին սիրայինները, որոնց բնորոշ է կերպարներու հարստութիւնը, զգացմունքներու արտայայտման անմիջականութիւնը։

Արգասաբեր էր Չայքովսքիի գործունէութիւնը քննադատութեան ասպարէզին եւ կատարողական արուեստին մէջ։ Ան մեծապէս նպաստած է ազգային երաժշտութեան տարածման Ռուսիոյ եւ արտասահմանի մէջ։

                                     

4. Հիմնական Ստեղծագործութիւններ

Օփերաներ

  • Իօլանտա 1891
  • Չերեւիչկի 1885
  • Եւկենի Օնեկին 1878
  • Օռլեանի կոյս 1879
  • Կախարդուհին 1887
  • Մազեպա 1883
  • Փիքովայա տամա 1891

Պալեթներ

  • Շչելկունչիկ 1892
  • Կարապի լիճը 1877
  • Քնած գեղեցկուհին 1889
                                     

5. Յիշատակ

Չայքովսքիի անունով կո կոչուին Մոսկուայի եւ Քիեւի քոնսերւաթորիաները, Փերմի օփերայի եւ պալեթի թատրոնը, Երեւանի երաժշտական տասնամեակը եւ այլն։ Երեւանի մէջ իր անունով անուանակոչուած է փողոցներէն մէկը:

1958 թուականէն Մոսկուայի մէջ տեղի կունենայ Չայքովսքիի անուան միջազգային մրցոյթ։

                                     

6. Գրականութիւն

  • Туманина Н., Чайковский. Путь к мастерству, М., 1962
  • Корганов В. Д., Чайковский на Кавказе, Е., 1940
  • Орлова Е., Петр Ильич Чайковский, М., 1980
  • Николаева Н., Симфонии П. И. Чайковского, М., 1958
  • Ларош Г. А., Избранные статьи, в. 2, Л., 1975
  • Житомирский Д., Балеты Чайковского, М., 1957
  • Должанский А., Симфоническая музыка Чайковского, Д., 1981
  • Протопопов Вл., Туманина Н., Оперное творчество Чайковского, М., 1957
  • Туманина Н., Чайковский. Великий мастер, М., 1968
  • Асафьев Б. В., Избранные труды, т. 2, М., 1954
  • Մելիք–Վրթանեսեան Կ., Փիոթըր Ւլյիչ Չայքովսքի, Ե., 1940
                                     
  • Carlos Melconian արժանթինցի տնտեսագէտ 6 Նոյեմբերի մահացածներ 1893. Փիոթըր Չայքովսքի Петр Ильич Чайковский, ծն.1840 ռուս երաժշտահան 1961. Հրաչեայ Ներսիսեան
  • թատրոնի մէջ: Իսկ Վիեննայի եւ Շուէտի օփերաներու մէջ, հանդէս եկած է Փիոթըր Չայքովսքի Չարոդեյկայի եւ Ջակոմո Պուչինիի Մատամ Պադըրֆլայի դերակատարումներով:

Users also searched:

...
...
...