Back

ⓘ Տմիթրի Ուզնաձէ




Տմիթրի Ուզնաձէ
                                     

ⓘ Տմիթրի Ուզնաձէ

Տիմիթրի Նիկոլայի Ուզնաձէ - 12 Հոկտեմբեր 1950, Թպիլիսի), վրացի խորհրդային հոգեբան եւ փիլիսոփայ։ Մշակած է դիրքորոշման ընդհանուր հոգեբանական տեսութիւնը։

                                     

1. Կենսագրութիւն

Տիմիթրի Ուզնաձէ ծնած է 1886 թուականին Դեկտեմբեր 20-ին Սաքարա գիւղին մէջ։ 1905 թուականի յեղափոխութեանը մասնակցելու պատճառով հեռացուած է դպրոցէն։ Նոյն թուականին մեկնած է Զուիյցարիա, ապա Գերմանիա։ Կրթութիւնը ստացած է Լայպցիկի 1909 ու Խարկվի մէջ 1913: Հայրենիք վերադառնալէն ետք՝ 1915-1917 թուականներուն, զբաղուած է մանկաւարժական գործունեութեամբ: Թիբիլիսիի պետական համալսարանի հիմնադիրներէն մէկն է ու այդ համալսարանի պարոն է 1918: Այնտեղ ստեղծած է հոգեբանութեան բաժին։ Վրաստանի Գիտութիւններու ակադէմիայի հոգեբանութեան տնօրէնն է եւ Վրաստանի ԳԱ ակադէմիկոս 1941: 1946 թուականին ստացած է Վրաստանի գիտութիւններու վաստակաւոր գործչի տիտղոսը:

Տիմիթրի Ուզնաձէ մահացած է 1950 թուականի Հոկտեմբեր 12-ին Թիբիլիսի մէջ։ Թաղուած է Թիբիլիսիի պետական համալսարանի բակին մէջ:

                                     

2. Աշխատութիւններ

Տիմիթրի Ուզնաձէ հեղինակած է "Դիրքորոշման հոգեբանութեան հիմնական դրոյթները" 1961 եւ "Դիրքորոշման հոգեբանութեան փորձարարական հիմունքներ" 1966 ախատութիւնները, որոնք կը ներկայացուին ու կը հիմնաւորուին դիրքորոշման՝ որպէս սուբյեկտի ու օբյեկտի միջեւ եղած սահմանի հասկացութիւնը։ Ի յայտ գալով սուբյեկտի պահանջմունքի ու անոր բաւարարման օբյեկտիւ իրաւիճակի հակադրութեան պայմաններուն՝ դիրքորոշումը, ըստ Ուզնաձէի, սուբյեկտի ամբողջական, չտարբերակուած վիճակ է, որ կը նախորդէ իրականութիւնը։

                                     

3. Երկեր

  • Դիրքորոշման հոգեբանութեան փորձարարական հիմունքներ, 1949
  • Die metaphysische Weltanschauung W. Ssolowiows mit orientierendem Überblick seiner Erkenntnistheorie, Halle/Saale, 1909.
  • Ընդհանուր հոգեբանութիւն, 1940 վերահրատարակվել է 2004 թուականին
  • Психологические исследования. - М., 1966.
                                     

4. Արտաքին յղումներ

  • Контрастная иллюзия по Узнадзе и расширение ее на 3 и более объектов ռուս.
  • Դմիտրի Ուզնաձե 1886 - 1950 Մատենագրություն, "Մեցնիերեբա" հրատարակչություն, Թբիլիսի, 1984 Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի կայքում
  • Узнадзе Дмитрий Николаевич - статья из Большой советской энциклопедии 3-е издание
                                     
  • Կիւրեղեան Léon Gurekian ծն.1871, Կ.Պոլիս հայազգի ճարտարապետ 12 Հոկտեմբեր Տմիթրի Ուզնաձէ დიმიტრი უზნაძე ծն.1886 վրացի խորհրդային հոգեբան եւ փիլիսոփայ 29 Հոկտեմբեր