Back

ⓘ Օսմիոն




Օսմիոն
                                     

ⓘ Օսմիոն

Ոսմիոն ՝ քիմիական տարր է, որուն նշանն է Os, կարգահամարը՝ 76, ատոմական զանգուածը՝ 190.2։ Արծաթափայլ կապտավուն մետաղ է։

                                     

1. Պատմութիւն

Ոսմիոնը յայտնաբերած են իրիտիւմին հետ միաժամանակ Լոնտոն տեղ 1803 թուականին անգլիացի քիմիագէտներ Սմիթսըն Թենանթը անգլերէն՝ Smithson Tennant եւ Ուիլիըմ Ուոլասթընը անգլերէն՝ William Hyde Wollaston՝ արքայաջուրին մէջ բնածին սպիտակ ոսկին լուծելէն հետո մնացած սեւ փոշիին մէջ։

Յայտնաբերուած նոր տարրը փաստագրուած եղած է Թենանթի Լոնտոնի թագաւորական հասարակութեան նամակին մէջ, Յունիս 21-ին, 1804 թուական:

                                     

2. Անուանում

Անուանումն ստացած է քառօքսիտի՝ OsO 4 սուր հոտի պատճառաւ՝ հին յուն․՝ ὀσμή ՝ "հոտ" բառէն։ Պատճառը ոսմիոնի ցնդող OsO 4 օքսիտի՝ օզոնի սուր հոտ հիշեցնող հոտն է։

                                     

3. Քիմիական Յատկութիւններ

Տարրերի պարբերական համակարգի VI պարբերութեան, VIII խումբի քիմիական տարր է, d -տարր է, կը պատկանի պղատինային մետաղներու շարքին։ Աթոմի արտաքին ելեքտրոնային թաղանթներու կառուցուածքն է 5s 2 5p 6 5d 6 6s 2 ։ К, L, M եւ N թաղանթները լրացուած են։