Back

ⓘ Ուեզլի Շուլթզ




Ուեզլի Շուլթզ
                                     

ⓘ Ուեզլի Շուլթզ

Ուեզլի Շուլթզ), ան գլխաւոր երգիչն ու կիթառահարն է Ամերիկեան The Lumineers խումբին, որ կը բաղկանայ 3 անդամներէ՝ Ուեզլի Շուլթզ, Ճերեմայա Ֆրէյթս եւ Նէյլա Փեքարեք:

                                     

1. Կեանք եւ գործընթացք

Ուեզլին ծնած եւ մեծցած է Նիւ Ճըրսիի, Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ: Շուլթզին ամէնէն մտերիմ բարեկամը եղած է Ճոշ Ֆրէյթսը, որ մահացած է թմրամոլութեան պատճառաւ 2002 թուականին, 19 տարեկանին: Ճոշին մահէն ետք, Ուեզլին կապուեցաւ անոր փոքր եղբօր հետ՝ Ճերեմայա Ֆրէյթսին որ թմբակահար մըն է: Անոնք սկսան միասին նուագել ու իրենց ցաւերը արտայայտել երաժշտութեան միջոցաւ, երգեր գրելով եւ կարճ համերգներ կատարելով Նիւ Եորքի շուրջ: Երկու ընկերները շրջապտոյտեր կատարեցին "Ուեզլի Ճերամայա" խմբակի անունով, եւ հրատարակեցին իրենց առաջին ալպոմը որ կը պարունակէ The Lumineers խումբին նշանաւոր երգերը, օրինակ՝ "Flowers In Your Hand" եւ "Darlene":

Ժամանակ մը ետք, իրենց խումբին կը միանայ դասական ջութակահարը՝ Նէյլա Փեքարեքը ու կըլլայ 3-րդ անդամը The Lumineers խումբին:

2012 թուականին, 3 անդամներէ բաղկացած խումբը կը հրատարակէ իր առաջին ալպոմը, զայն կոչելով The Lumineers: Այս ալպոմին երգերէն են՝ "Ho Hey", "Stubborn Love" եւ "Submarines":

                                     
  • դերասանուհի, երգչուհի, գործարար եւ նորաձեւութեան տիպար 30 Դեկտեմբեր Ուեզլի Շուլթզ Wesley Schultz ամերիկացի երգիչ եւ կիթառահար Տե ս նաեւ Ստորոգութիւն: 1982