Back

ⓘ Շոգենաւ




Շոգենաւ
                                     

ⓘ Շոգենաւ

Շոգենաւ, շոգեմեքենայով կամ շոգեթուրպինով շարժման մէջ դրուող ինքնավար նաւ։ Առաջին շոգենաւը նախագծած է ֆրանսիացի ֆիզիկոս Տենի Պապէնը 1690 թուականին, սակայն շոգենաւերու կառուցումը և փորձարկումը սկսած է աւելի ուշ՝ Ջ․ Ուատտի շոգեմեքենայի ստեղծման հետ։ 1807 թուականին Ռ․ Ֆուլթոնը կառուցեց "Քլերմոնթ" գետային շոգենաւը, որ իր առաջին ուղերթը կատարած է Կուձոն գետով՝ Նիւ Եորքէն մինչև Օլպանի ։ Ռուսաստանի մէջ առաջին շոգենաւը "Ելիզավետա" նաւն էր, որ կը նաւարկէր Բեթերսպուրկէն Գրոնշթատ։ Ատլանտեան ովկիանոսն առաջինը անցաւ "Սավաննա" ամերիկեան շոգենաւը, որ թէև հանդերձաւորուած էր շոգեմեքենայով և կողային թիանիւներով, ճամբուն մեծ մասը անցած՝ բաց առագաստներով։ 1838-ին անգլիական, "Սիրիուս" անիւաւոր շոգենաւը, Ատլանտեան օվկիանոսն անցած է առանց առագաստներու։ XIX դ․ 40-ական թթ․ թիապտուտակներու կիրառումը, զգալիօրէն բարձրացուց շոգենաւի լողունակութիւնը։ XX դ․ սկիզբին, պտուտակային շոգենաւերու զարգացմամբ, առագաստանաւերը գրեթէ լիովին դուրս մղուեցան։ Արդի շոգենաւերը հիմնականօրէն հանդերձաւորուած են շոգեթուրպիններով։

                                     
  • Թիթանիք, կամ անգլ. Թայթանիք անգլերէն Titanic անգլիական անդրատլանտեան շոգենաւ Օլիմփիք Olympic - class ocean liners դասի երկրորդ նաւը Կառուցուեր է
  • Play media Գերմանիայի տեխնոլոգիական թանգարան անգլ. German Museum of Technology գիտութեան եւ տեխնիկայի թանգարան Պերլինի մէջ, Գերմանիա, ուր կը ցուցադրուի

Users also searched:

...
...
...