Back

ⓘ Շիշլիի Հայկական Գերեզմանատուն




Շիշլիի Հայկական Գերեզմանատուն
                                     

ⓘ Շիշլիի Հայկական Գերեզմանատուն

Շիշլիի Հայկական Գերեզմանատունը գերեզմանատուն մըն է Իսթանպուլի Շիշլիի թաղամասին մէջ, որ տրամադրուած է Թուրքիոյ հայ համայնքին։ Սկսած է գործել 1865 թուականէն։ Կը կառավարուէր Թուրքիոյ հայկական համայնքին կողմէ: 1893 թուականին Օսմանեան կայսրութեան հրամանագրով գերեզմանի մուտքի մոտ կառուցուեցաւ դիւանատան ու քահանաներու համար կառոյցներ։ Մաղաքիայ Օրմանեան պատրիարքի ծրագրով եւ Միհրան Խալիֆայի օգնութեամբ 1903 թուականին վերակառուցուեցան դարպասները։ Գերեզմանատունը կ՜ընդգրկէ մեծ թիւով նշանաւոր անձանց յուշարձաններ եւ դամբարաններ:

Գերեզմանատունը 1930 թուականին անցուած թրքական օրենքով փոխանցուեցաւ Իսթանպուլի քաղաքապետարանին։ 1936 թվականին Թուրքիան օրէնք անցուց, որով կը բռնագրաւուին ազգային փոքրամասնութիւններու պատկանող եկեղեցապատկան գոյքերը: 2011 թուականին որոշուեցաւ անօրինական վերցուած գոյքը հետզհետէ վերադարձնել իրական տէրերուն։ 2011 թուականին Պեյօղլուի "Երեք խորան" հայկական հիմնադրամը դիմեց Թուրքիոյ հիմնադրամներու վարչութիւն դարձած տարածքը ետ վերադարձնելու խնդրանք, որը դրական որոշում կայացրեց եւ 2015 թվականին սեփականութեան իրաւունքը փոխանցուեցաւ Պեյօղլուի "Երեք խորան" հայկական հիմնադրամին 80 տարի ժամկէտով։ Գերեզմանատունը ունի մօտ 41.950 քմ մակերես եւ մօտաւորապէս 700 միլիոն թրքական լիրայի արժէք:

                                     

1. Նշանաւոր Հանգուցեալներ

  • Ուտի Հրանդ - երաժիշտ
  • Եղիա Տեմիրճիպաշեան - գրագէտ
  • Կարպիս Զաքարեան - կռփամարտիկ
  • Մարի Կերեգմեզեան - քանդակագործ
  • Սիրվարդ Գարամանուկեան - երգահան, երաժիշտ
  • Նուպար Թերզեան - դերասան
  • Յակոբ Մարթայեան - լեզուաբան
  • Յովհաննէս Արßարունի - Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարք
  • Զապէլ Ասատուր - գրագիտուհի
  • Արման Մանուկեան - դասախօս
  • Մաթիլտ Մանուկեան - գործարարուհի
  • Երուանդ Ոսկան - քանդակագործ
  • Մարիամ Շահինեան - լուսանկարիչ
  • Յարութիւն Հանէսեան - երաժիշտ
  • Թոթօ Գարաճա - դերասանուհի
  • Սեւակ Պալըքճը - թրքական բանակի զինուոր
  • Օննօ Թունչ - երաժիշտ, երգահան
  • Զաւէն Պիպէռեան - գրագէտ
  • Յակոբ Մնձուրի - գրագէտ
  • Ստեփան Բաբելեան - երաժիշտ
  • Զահրատ - գրագէտ
  • Մաղաքիա Օրմանեան - Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարք
  • Կարպիս Իսթանպուլօղլու - ֆութպոլիստ