Back

ⓘ Shape of You




                                     

ⓘ Shape of You

"Shape of you", անգլիացի երգիչ եւ երգահան Էտ Շիրընի երգը՝ հրապարակուած 6 Յունուար 2017-ին իր երրորդ աշխատանոցական ալպոմին մէջ:

Փոփ ժանրի երգը գրած են Էտ Շիրընը եւ Սթիվ Մաքը, իսկ լրացումները՝ Ճոնի Մաքտեյտը, Քենտի Պարուսը, Թամիքա Քոթլը եւ Քեւըն Պրինկզը:

Երգը 30 տարբեր երկիրներու երգացանկերու մէջ կը զբաղեցնէ առաջին հորիզոնականը, ներառեալ "US Billboard Hot 100" -ը, Աւստրալիան եւ Քանատան: Ան 14 ոչ յաջորդական շաբաթներ շարունակ կը զբաղեցնէ առաջին հորիզոնականը UK Singles երգացանկին մէջ, 12 ոչ յաջորդական շաբաթներ՝ Billboard Hot 100 -ին մէջ եւ 16 ոչ յաջորդական շաբաթներ՝ Canadian Hot 100 -ին մէջ, ուր կը սահմանէ մրցանիշ:

                                     

1. Տեղեկութիւններ երգի մասին

4 Յունուար 2017-ին Էտ Շիրըն կը հրապարակէ 6 երկվայրկեաննոց տեսանիւթ, որուն մէջ կը ներկայացնէ նոր տեսահոլովակը՝ "ակումբը լաւագոյն տեղը չէ սիրելի գտնելու համար" բառերով, որ երգին առաջին տողն էր: Յունուար 6-ին BBC Radio 1-ի Breakfast Show հաղորդման ժամանակ երգիչը յայտնեց, որ "Shape of you" երգը սկզբնապէս մտածուած եւ ստեղծուած է երգչուհի Ռիհաննայի համար եւ ան երգին ուղղակի աւելացրեր է տարբեր մանրամաստութիւններ: Սակայն անկէ ետք ան որոշեց ինքը երգել երգը: Շիրընը երգը չէր գրած յատուկ իր նոր ալպոմին համար, սակայն յետոյ որոշեց, որ "բավական զուարճալի է":

Ան շարունակեց. "Այդ առաջին երգն էր, որ աւարտեց եւ ես չկրցայ ընտրել 2-ը միասին, այդ պատճառով այդ երգը գնաց ալպոմ: Ես շատ ուրախ եմ երգը գրելու, շատ զուարճալի է"

                                     

2. Երգագրութիւն

"Shape of you" -ն փոփ, դենսհոլ ժանրի երգ է: Երգին մէջ Շիրընը կը պատմէ պատմութիւն մը, որ իր հետ պատահած է ակումբին մէջ. "ակումբը լաւագոյն տեղը չէ սիրելի գտնելու համար, անոր պատճառով ալ ես բար կերթամ/ Ես ու իմ ընկերներս կը նստինք սեղանին մօտ, կը խմենք շատ արագ եւ կը խօսինք շատ դանդաղ": Ան կերգէ. "Առ ու սկսէ զրուցել միայն իմ հետս եւ վստահէ զիս, ես կու տամ այդ հնարաւորութիւնը": NT News-ի փոխանցմամբ երգը կը պատմէ սիրո պատմութիւն մը, որուն մէջ Շիրընը աղջկայ մը կը հանդիպիգինետան մէջ, ուր ինք եւ աղջիկը կը խմեն: Երգը գրուած է C♯ մինոր ձայնանիշով եւ ունի 96 հարուած ար վարկեան: Կազմուած է 4 չափով եւ հիմնական հետեւեալ աքորտներով՝ C♯m–F♯m–A–B i–iv–VI–VII, իսկ Շիրընը ձայնը կը լսուի G♯3-էն G♯5-ի միջեւ:

Երգին բառերուն չափը կը համեմատուի TLC խումբին "No Scrubs" երգին հետ, յատկապէս 1-ին տան "Տղա, շատ չի խօսինք/Բռնուիր մէջքիս եւ հենուիր վրաս" հատուածը: Այդ պատճառով "No Scrubs" -ի հեղինակներ Քենտի Պարուսը, Թամիքա Քոթլը եւ Քեւըն Պրինկզը համարուեցան "Shape of you" -ի համահեղինակները:

                                     

3. Զբաղեցուցած հորիզոնականներ

Երգը 30 երկիրներու մէջ կը զբաղեցէ առաջին հորիզոնականը եւ կը ստանայ տարբեր հաւաստագրեր: "Shape of you" երգի դեկնածուն երգացանկերու մէջ տեղ ունեցած է Յունուար 13-ին՝ UK Singles Chart -ին մէջ եւ առաջին շաբաթուան մէջ դիտուեր է շուրջ 227.000 անգամ: Այդ ընթացքին Շիրընը ներկայացուց մէկ այլ երգ՝ "Castle on the Hill" -ը "Ամրոց բլուրի վրայ", որով ան UK chart-ի պատմութեան մէջ դարձաւ միակ արուեստագէտը, որ միաժամանակ 2 երգով զբաղեցուց բարձր հորիզոնականներ: Սկովտիական երգերու երգացանկերու մէջ երգի դեկնածուն կայացեր է "Castle on the Hill" -էն յետոյ: Երգը արծաթէ հաւաստագիր կը ստանայ հրապարակման առաջին շաբաթուան մէջ՝ 200.000 դիտման համար, իսկ ոսկէ հաւաստագիր՝ 2-րդ շաբաթուան մէջ՝ դիտուելով 400.000 անգամ: Երգը կըլլայ առաջին հորիզոնականին մէջ իր հրապարակման 2-րդ շաբաթուան մէջ՝ 139.000 դիտումով: 13 շաբաթ շարունակ մնացած է UK Singles Chart-ի առաջին հորիզոնականին մէջ, իսկ Հէրրի Սթայլզի "Sign Of The Times" երգի հրապարակումէն ետք կը զբաղեցնէ աւելի ցած հորիզոնականներ: 2017 թուականի Ապրիլին երգը կը վաճառուի 1.811.910 անգամ եւ կը տարածուի 120.810.200 անգամ:

Billboard Hot 100 -ին մէջ երգը կը զբաղեցն է առաջին հորիզոնականը եւ կունենայ 20 միլիոն դիտում առաջին շաբաթէն: Միացեալ Նահանգներուն մէջ երգը կը դառնայ ամէնաշատ լսուողը: Շիրընը նաեւ կը դառնայ առաջին արուեստագէտը Hot 100 երգացանկի պատմութեան մէջ, որուն 2 երգերը նոյն շաբաթուան մէջ գտնուեր են տասնեակին մէջ:

"Shape of You"-ն 12 ոչ անընդմէջ շաբաթներու ընթացքին գտնուեր է Hot 100 երգերու մէջ: 4 շաբաթ առաջին հորիզոնականին մէջ գտնուելէն յետոյ երգը գտնուեր է նաեւ Mainstream Top 40 երգացանկին մէջ, ուր այդ կը դառնայ Շիրընի երկրորդ առաջին հորիզոնական զբաղեցնող երգը "Thinking Out Loud" -էն յետոյ: 6 մայիս 2017-ին Hot 100-ին մէջ երգը զիջեց իր դիրքերը եւ զբաղեցուց 2-րդ հորիզոնականը՝ Քենտրիք Լամարի "Humble" երգէն ետք: ԱՄՆ-ուն մէջ Billboard ի Dance/Mix Show Airplay երգացանկին մէջ "Shape of You" -ն դարձաւ Շիրընի առաջին երգը Dance/EDM երգացանկին մէջ իր՝ երրորդ տասնեակին մէջ եւ վեցերորդ ընդհանուր երգացանկի մէջ յայտնուած երգը Dance/Mix Show Airplay-ին մէջ: Հետագային 18 Մարտ 2017-ին երգը ընդգրկուեցաւ Dance Club Songs ցանկին մէջ: Այդ առաջին անգամն էր, որ Շիրընը կը յայտնուէր ցանկին մէջ որպէս մենակատար, ինչպէս նաեւ 2-րդ անգամը, որկը յայտնուէր ցանկին մէջ: Առաջին անգամ ան ընդգրկուեցաւ աղիւսակին մէջ Rudimental-ի "Lay It All on Me" երգի ժամանակ, որ 2016-ին զբաղեցուց 38-րդ հորիզոնականը:

6 Ապրիլ 2017-ի դրութեամբ "Shape of You" -ն կը դառնայ ԱՄՆ-ու մէջ ամէնավաճառուած երգը՝ 1.7 միլիոն անգամ եւ կը դառնայ միակը, որուն վաճառքը կը հասնի միլիոնի:

Ֆրանսիայում դեբյուտից հետո ստացել է Փլաթինէ հավաստագիր: Աւստրալիոյ մէջ երգը 15 շաբաթ շարունակ կը զբաղեցնէ առաջին հորիզոնականը՝ անցնելով Քուլիոյի "Gangstas Paradise" երգի 22 տարուան մրցանիշը:



                                     

4. Բառերով հոլովակ

"Shape of You" -ի տեսահոլովակը բառերով առաջին անգամ կը հրապարակուի Շիրընի "YouTube" -ի ալիքին մէջ: Հոլովակը ստեղծած է Ճեյսոն Քոինկը: 24 Մայիս 2017-ի դրութեամբ բառերով տեսահոլովակը "YouTube" -ի վրայ դիտվուած է շուրջ 630 միլիոն անգամ:

                                     

5. Տեսահոլովակ

30 Յունուար 20017-ին տեղի ունեցաւ երգի պաշտօնական տեսահոլովակի նախադիտումը Շիրընի "YouTube" պաշտօնական ալիքին մէջ: Այնտեղ նկարահանուած են ամերիկացի նորաձեւութեան տիպար եւ պարուհի Ճեյնի Փեկուսքին եւ արհեստավարժ սումո Յամամոտոյամա Ռյուտան ավելի հայտնի է որպես Յամա: Տեսահոլովակի արտադրողն է Ճեյսոն Քոինկը: 2017 թվականի մայիսի 8-ին, պրեմիերայից 98 հետո, երգը դարձել է յութուբի այն երգերից, որոնք կարճ ժամանակում ստացել են մեկ միլիարդ եւ ավելի դիտում: Մայիս 30-ի դրութեամբ "Youtube" -ի մէջ երգը ունի 1.272.446.525 դիտող, եւ այն կայքի 34-րդ ամենադիտուած հոլովակն է: