Back

ⓘ Շեր




Շեր
                                     

ⓘ Շեր

Շեր, 20 Մայիս 1946, Էլ-Սենթրո, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), Հայ-ամերիկեան յայտնի փոփ-երգչուհի, երգերու հեղինակ, դերասանուհի եւ երաժշտական արտադրող, ծագումով Հայ։ Յաճախ կը կոչուի՝ "Փոփի Աստուածուհի": Շահած է մէկ Օսքար, մէկ Կրամմի, մէկ Էմմի մրցանակ, երեք Ոսկէ Կլոպուս եւ զանազան ուրիշ մրցանակներ։ Շերը սահմանած է նոր չափանիշ՝ դառնալով առաջին երգչուհին, որուն երգերը վեց տասնամեակ շարունակ գլխաւորած են:

                                     

1. Կենսագրութիւն

Շերիլին Սարգիսեանը ծնած է 1946 20 Մայիս թուականին, Էլ Սենթրո քաղաքին մէջ, Քալիֆորնիա։ Հայրը՝ Ճոն Փոլ Սարգիսեանը, ամերիկահայ բեռնատարի վարորդ էր։ Մայրը՝ Ճորճիա Հոլթ դերասանուհի էր, որ Ամերիկեան արմատներուն կողքին, ունէր նաեւ Անգլիական եւ Ֆրանսական ծագում։ Շերի ծնողները ամուսնալուծուած են, երբ ան շատ փոքր էր։ Ունի մէկ քոյր։ Շերը իր հայրիկին տեսած է միայն, երբ ան 11 տարեկան էր։

                                     

2. Շերը Հայաստանի մէջ

Շերը Հայաստան կանցնի 1993 թուականին Ապրիլ 28-ին։ Ան իր հետ կը տանի 2.5 միլիոն տոլար, որպէս մարդասիրական օգնութիւն՝ բժշկական սարքերու եւ սնունդի համար։ Ան նաեւ այցելեց մանկական հիւանդանոցներ։ Տեսնելով հիւանդ երեխաներուն՝ Շերը ծանր տպաւորութիւններու պատճառով հրաժարուեցաւ նախագահի եւ Ամէնայն հայոց կաթողիկոսին հետ հանդիպիլ։

                                     

3. Ալպոմներ

  • Living Proof 2001
  • Half-Breed 1973
  • Take Me Home 1979
  • Prisoner 1979
  • The Sonny Side of Cher 1966
  • Gypsys, Tramps & Thieves 1971
  • Cher 1987
  • Heart of Stone 1989
  • 3614 Jackson Highway 1969
  • Black Rose 1980
  • Closer to the Truth 2013
  • All I Really Want to Do 1965
  • Dark Lady 1974
  • Foxy Lady 1972
  • With Love 1967
  • Backstage 1968
  • I’d Rather Believe in You 1976
  • Love Hurts 1991
  • Paralyze 1982
  • Cher 1966
  • Bittersweet White Light 1973
  • Believe 1998
  • Cherished 1977
  • It’s a Man’s World 1995