Back

ⓘ Նշխար




Նշխար
                                     

ⓘ Նշխար

Նշխար, սուրբ նշխար ս. Հաղորդութեան նիւթերէն մէկը, որ կ՛իրարկուի ս. Պատարագի ժամանակ։ Նշխարը փոքր, բոլորաձեւ, անթթխմոր հացն է, բաղարջ, վրան՝ խաչելութեան կամ տնօրինական մէկ այլ խորհուրդի պատկեր, իսկ երկու կողմերուն մակագրութիւն՝ Հիսուս Քրիստոս։

                                     

1. Պատրաստման եղանակը

Նշխարը կը թխուի երկաթէ թիթեղի վրայ, առանց այրելու եւ առանց տապակելու, սովորաբար կ՛ունենայ 6-10 սմ տրամագիծ, 5-7 մմ հաստութիւն։ Տաղավար տօներուն կը պատրաստուին աւելի մեծ Նշխարներ՝ հաղորդուողներու բազմութեանը բաւարարելու համար։

Նշխարի, որպէս սուրբ հացի կիրառման համար հիմք կը հանդիսացնեն Հիսուսի խոսքերը, թե Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինը Մատթ. 26.26։

Առաքելական կանոններու համաձայն ս. Պատարագի հացը՝ նշխարը, կը պատրաստուի նոյն օրը եւ թարմ վիճակին մէջ կը բարձրանայ ս. Սեղան, իսկ այն նշխարները, որոնք կը տրուին տնօրհնեքի, հոգեհանգիստի եւ կամ սբ. Պատարագի ժամանակ հիմնականին մէջ քահանայական դասին, կրնան նախապէս ալ պատրաստուած ըլլալ։ Նշխարը կը պատրաստուի եւ կը բաժնուի պատարագիչ քահանայի ձեռքով։

                                     

2. Նշանակութիւնը

Ագաթանգեղոսը նշխարը կը հիշատակէ "Եկեղեցւոյ օրհնեալ հաց" ձեւով։ Նշխար բառացիորեն կը նշանակէ կտորտանք։ Ինչպէս ընդհանրական, այնպէս ալ անոր անբաժանելի մաս կազմող Հայ եկեղեցին Ն. կը դիտէ որպէս Քրիստոսի մարմինի խորհրդանշանը, քանի որ սբ. Պատարագի խորհուրդի կատարման ժամանակ այդ կը տեղափոխուի Հիսուս Քրիստոսի մարմինին, ինչպէս կը նշուի հայոց Խորհրդատետր Պատարագամատոյցի մէջ. "Որով զհացս օրհնեալ մարմին ճշմարտապէս արասցես Տեառն մերոյ եւ Փրկիչին Հիսուսի Քրիստոսի" ։ Եկեղեցական հայրերէն նշխարի փոխակերպման մասին հիշատակութիւն ունեն Խոսրով Անձևացին 10-րդ դար, Ներսես Լամբրոնացին 12-րդ դար, Գրիգոր Տաթևացին 14-րդ դար եւ ուրիշներ։

                                     

3. Գրականութիւն

  • Կարապետյան Ա., Հոգևոր բարեպաշտական արարողություններ, Էջմիածին, 1998
  • Ներսես Լամբրոնացի, Խորհրդածութիւնք ի կարգս եկեղեցւոյ եւ մեկնութիւն խորհրդոյ Պատարագին, Վենետիկ, 1847
  • Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց, Երուսաղեմ, 1993, էջ 684