Back

ⓘ Նիքէղ




Նիքէղ
                                     

ⓘ Նիքէղ

Նիքեղը յայտնաբերած 1751, անջատած եւ անուանած է շուէտացի քիմիագէտ Աքսել Ֆրէտրիք Քրոնսթետթը շուէտ.՝ Axel Fredrik Cronstedt, 1722-1765։

Անուանումը ծագած է NiAs միներալի "Պղինձի չար ոգի" գերմաներէն՝ Kupfernickel բնորոշումէն,։ 17 րդ դարէն յայտնի այդ միներալը արտաքին տէսքի պատճառաւ շփոթութեան մէջ կը գցեր պղնձահանք փնտռող լեռնագործները:

Նիքէղի հարուստ հանքավայրերու Նոր Քալետոնիա, Քանատա եւ պողպատն "ազնւացնելու" յատկութեան յայտնաբերումը ուն վերջ բերաւ նիքէղի արտադրութեան ընդլայնմանը։ Մինչ այդ նիքէղը կօգտագործուէր միայն ոսկերչութեան մեջ՝ արծաթանման համաձուլուածքների ձեւով։

                                     

1. Բնագիտական Յատկութիւններ

Նիքէղը ճերմակ արծաթափայլ, կռելի մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 1453 °C, եռմանը՝ 2730 °C, խտութիւնը՝ 8900 քկ/մ 3 ։ Երկաթամակնիսական է։ Միջին աշխուժութեան քիմիական տարր է։ Քիմիական յատկութիւններով կը նմանի երկաթին եւ կոբաղտին, մասամբ՝ նա պղնձին ու ազնիւ մետաղներուն։

                                     

2. Քիմիական Յատկութիւններ

Տարրերու պարբերական համակարգի 4 րդ պարբերութեան 8-րդ խումբի տարր, d տարր է, հիւլէի ելեքտրոնային թաղանթներու կառուցուածքն է 3s 2 3p 6 3d 8 4s 2, К եւ Լ թաղանթները լրացուած են։

Բնական նիքէղը բաղկացած է 58 Ni 67, 76 %, 60 Ni 26.16%, 61 Ni 1.25%, 62 Ni 3.66%ե 64 Ni 1.16% կայուն իզոթոփներէն։ Ատացուած են 56, 59, 63, 65 եւ 66 զանգուածի թիւերով արհեստական ռատիոաշխոյժ իզոթոփներ, որոնցմէ առաւել երկարակեաց են 59 Ni կիսատրոհման պարբերութիւնը 8 10 4 տարի է եւ 63 Ni T 1/2 =91.6 տարի։