Back

ⓘ Նարինջով աղցան




Նարինջով աղցան
                                     

ⓘ Նարինջով աղցան

Նարինջով աղցան, կամ Սիցիլիական աղցան` նարինջով, սիցիլիական խոհանոցի աւանդական ուտեստ: Կը մատուցուի որպէս նախաճաշ, խաւարտ կամ աղանդներ:

                                     

1. Բաղադրամասեր

Սիցիլիական նարինջով աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետեւեալ բաղադրամասերը. 2 նարինջ, 1 կարմիր կամ սպիտակ սոխ, սամիթ, 1 թէյի դգալ թարմ ռոզմարին կամ ռոզմարինի չիր, 4 ճաշի դգալ ձիթապտուղի իւղ, 100կ. ձիթապտուղ, 1 ճաշի դգալ սպիտակ գինիի քացախ, քանի մը անանուխի տերեւիկ սեւ պղպեղ ըստ ճաշակի:

                                     

2. Պատրաստել

Բարակ կտրտած սոխը որոշ ժամանակ կը թրջուի սառ ջուրի մէջ, որպէսզի կծու համը անհետանայ: Այնուհետեւ մանր կտրտել սամիթը: Այդ ամէնը նարինջի կտորներու, ձիթապտուղի եւ մանրացրած խնձորի ռոզմարին հետ լեցնել ափսէի մէջ: Այնուհետեւ աւելցնել այլ նարինջէ քամած հիւթ եւ այդ ամէնը խառնել ձէթի եւ քացախի հետ: Աւելցնել աղ, սեւ պղպեղ եւ անանուխի տերեւիկներ:

                                     

3. Տարբերակներ

Եթէ աղանդեր կը պատրաստենք. ապա աղի փոխարէն կ՛աւելցնենք շաքարաւազ: Այդ պարագային աղցանը կը հիւրասիրեն թէյով: Որպէս խաւարտ աղցանը կը մատուցուի մսեղէնի կամ ձկնեղէնի հետ: Նարինջով աղցան կայ նաեւ սպանական խոհանոցին մէջ, բայց այդ պարագային կ՛օգտագործեն այլ բաղադրամասեր:

                                     

4. Աղբիւրներ

  • Edward Behr, James MacGuire. The Art of Eating. - Berkeley: University of California Press, 2011. - С. 102. - 279 с. - ISBN 978-0-520-27029-9
  • Jeremy MacVeigh. Jeremy MacVeigh: International Cuisine. - Stamford: Cengage Learning, 2008. - С. 88. - 557 с. - ISBN 978-1-4180-4965-2