Back

ⓘ Նապաստակ




Նապաստակ
                                     

ⓘ Նապաստակ

Նապաստակներ, կաթնասուն կենդանիներ։ ՀՀ տարածքին կը հանդիպինք՝ 1 տեսակին, գորշ կամ եւրոպական նապաստակներու։ Տարածուած են դաշտերու, թփուտներու, տափաստաններու եւ այլ վայրերու մէջ։

                                     

1. Կենսաբանական Նկարագիր

Մարմինի երկարութիւնը՝ 50-60 ս․մ․ է, կը կշռեն՝ 4-5, երբեմն՝ մինչեւ 7 ք․կ․։ Ականջները երկար են, պոչը՝ կարճ։ Կըլլան մոխրագոյն կամ սպիտակ։

Մթնշաղին, մասամբ՝ գիշերը, արագաւազ են։ Կը սնին բոյսերով։ Թէ՛ գորշ, թէ՛ սպիտակ նապաստակները կունենան 3–6 ձագ, որոնք կը ծնին բաց աչքերով, աղուամազով ծածկուած, շարժելու ունակ եւ քանի մը օր անց պատրաստ՝ ինքնուրոյն սնուէլու։ Նապաստակի կաթը շատ սննդարար է՝ 6 անգամ աւելի իւղոտ, քան կովու կաթը, այնպէս որ 1 անգամ կերակրուելէ ետք, 3–է 4 օր կուշտ կը պահէ ձագերու պարագային։ Կապրին 10-12 տարի։ Միսը համեղ է։ Երբեմն կը վնասեն պտղատու այգիներն ու նորատունկ ծառերը։ Նապաստակները ուտելիք կը հանդիսանան գիշատիչներուն համար, որոնք են՝ գայլերը, աղուէսները, առիւծները, օձերը, կզաքիսները, նաեւ՝ բուերը, արծիւներն ու բազէները:

                                     

2. Ճագարներու Եւ Նապաստակներու Տարբերութիւնները

Նապաստակները ճագարներու համեմատ ունին աւելի մեծ չափսեր աւելի ծանր են: Նապաստակներու մորթին աւելի հաստ է եւ մազերը աւելի երկար են։ Ճագարներու ձագերը կը ծնուին անմազ, կոյր, խուլ եւ առաջին 10-15 օրերու ընթացքին նոր կենդանին կը նմանի է իր իրական տեսքին, իսկ նապաստակներու ձագերը կը ծնուին լայն բացած աչքերով եւ արդեն քանի մը րոպեներու ընթացքին կրնան արագ վազիլ։

Նապաստակներու ականջները աւելի լայն են եւ աւելի երկար։ Նրանք կապրեն բնութեան մեջ եւ վայրենի են, իսկ ճագարները սովորած են մարդու ներկայութեանը եւ կը գտնուին անոր հսկողութեան տակ։

Վերարտադրութիւնը

Նապաստակները կը բազմանան տարին մեկէն երեք անգամ եւ սովորաբար կը ծնին 3-7 ձագեր։ Հղիութիւնը կը տեւէ 30-50 օր։

                                     

3. Տեսակները

  • Pentalagus ցեղ
  • Ամամիի ճագար Pentalagus furnessi
  • Պուշմենեան ճագար Bunolagus monticularis
  • Bunolagus ցեղ
  • Անամիթեան զօլաւոր ճագար Nesolagus timminsi
  • Սումաթրայի զօլաւոր ճագար Nesolagus netscheri
  • Nesolagus ցեղ
  • Հրաբխային ճագար Romerolagus diazi
  • Romerolagus ցեղ
  • Փիկմի ճագար Brachylagus idahoensis
  • Brachylagus ցեղ
  • Ջուրի ճագար Sylvilagus aquaticus
  • Tapeti ենթացեղ
  • Կերերոյի ճագար Sylvilagus insonus
  • Ճահճային ճագար Sylvilagus palustris
  • Վենեզուելական ճագար Sylvilagus varynaensis
  • Փանամայի ճագար Sylvilagus dicei
  • Sylvilagus ցեղ
  • Պրազիլական ճագար Sylvilagus brasiliensis
  • Մանզանոյի ճագար Sylvilagus cognatus
  • Անապատի ճագար Sylvilagus audubonii
  • Արեւելեան ճագար Sylvilagus floridanus
  • Sylvilagus ենթացեղ
  • Ամրակազմ ճագար Sylvilagus robustus
  • Սարերու ճագար Sylvilagus nuttallii
  • Նոր անգլիական ճագար Sylvilagus transitionalis
  • Թրես Մարիայի ճագար Sylvilagus graysoni
  • Մեքսիքական ճագար Sylvilagus cunicularis
  • Ափալաչներու ճագար Sylvilagus obscurus
  • Սան Խոսեի ճագար Sylvilagus mansuetus
  • Microlagus ենթացեղ
  • Մացառներու ճագար Sylvilagus bachmani


                                     
  • վայրի ոչխար, աղուէս, վագրակատու, շնագայլ, բորենի, աւազամուկ, ճագարամուկ, նապաստակ եւ այլն Ամէն տեղ տարածուած են սողունները Ահագգարի մնացորդային ջրաւազաններուն
  • տեղամասեր Կենդանիներէն կան որմզդեղը, գորշ արջ, գայլ, աղուէս, լուսան, սկիւռ, նապաստակ կզաքիս, ոզնի, բեւեռաղուէս, լեմինգ Շատ են ջրլող թռչունները Գետերն ու
  • մարդու տնտեսական գործունէութեան հետեւանքով եւ համեմատաբար աղքատ է Կան նապաստակ վարազ, շնագայլ, կապիկ, բորենի, յովազ, լուսան եւ այլն, լեռնային գետերուն
  • տարբեր շրջաններուն մէջ կը հանդիպին գայլ, աղուէս, լուսան, կզաքիս, գորշուկ, նապաստակ եւ այլն: Մեծ է նաեւ օձերու տեսակներու բազմազանութիւնը: Կոտայքի մարզի տարբեր
  • պաշարը համալրած են որսորդութեամբ. որսացեր են եղնիկ, գազել, վայրի խոզ, նապաստակ եւ այլն: Ain Ghazal - ի բնակիչները իրենց հանգուցեալներէն ոմանց թաղած են տուներու

Users also searched:

դեկորատիվ նապաստակ, ճագարի մասին, նապաստակի վաճառք, սպիտակ նապաստակ,

...
...
...