Back

ⓘ Ռուբէն Յովսէփեան




Ռուբէն Յովսէփեան
                                     

ⓘ Ռուբէն Յովսէփեան

Ռուբէն Յովսէփեան, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն - 27 Հոկտեմբեր 2016), հայ գրող-արձակագիր, շարժապատկերագիր, հրապարակախօս, թարգմանիչ, խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ:

                                     

1. Կենսագրութիւն

Ծնած է 1939 Մա­յիս 5-ին` Երե­ւան: 1956-ին աւարտած է Հոկտեմբերեան այժմ` Արմաւիր քաղաքի թիւ 1 միջնակարգ դպրոցը: 1956-1957-ին աշխատած է Հոկտեմբերեանի հաստոցաշինական գործարանին մէջ:

1962 թուականին աւարտած է Երեւանի պետական համալսարանի երկրաբանական բաժանմունքը: 1965-66-ին եղած է "Աւանգարդ" թերթի արուեստի եւ գրականութեան բաժինի վարիչ: 1966-69-ին եղած է "Գրական թերթ" -ի շրջիկ թղթակից:

1970-74-ին եղած է "Սովետական գրականութիւն" ամսագիրի արձակի բաժինի վարիչ: 1974-75-ին հետեւած է Մոսկուայի բարձրագոյն բեմագրական դասընթացներուն: 1975-76-ին աշխատած է Հայաստանի խորհրդային հանրապետութեան նախարարներու խորհուրդի հեռուստատեսութեան եւ ռատիոհաղորդումներու պետական կոմիտէին մէջ` իբրեւ երիտասարդական հաղորդումներու գլխաւոր խմբագիր: 1976-79-ին աշխատած է "Եթերում է Երեւանը" թերթի խմբագրութեան մէջ:

1980-1981-ին աշխատած է "Սովետական գրականութիւն" ամսագիրին մէջ` իբրեւ գեղարուեստական գրականութեան բաժինի վարիչ: 1981-1982-ին եղած է "Սովետական գրող" հրատարակչութեան գեղարուեստական գրականութեան ժամանակակից արձակ եւ բանաստեղծութիւն խմբագրութեան վարիչը: 1982-1987 թուականներուն եղած է "Սովետական գրող" այժմ` "Նայիրի" հրատարակչութեան գլխաւոր խմբագիր, 1988-1989 թուականներուն գրողներու միութեան քարտուղար, 1989 թուականէն մինչեւ մահը "Նորք" ամսագիրի գլխաւոր խմբագիր:

                                     

2. Հասարակական – Քաղաքական Գործիչ

1990 թուականին անդամագրուած է Հայ յեղափոխական դաշնակցութեան: Նոյն թուականին ընտրուած է Հ.Յ.Դ. Հայաստանի կեդրոնական կոմիտէի անդամ, եղած է Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչը 1990-1992: 1992 թուականին, Հ.Յ.Դ. 25-րդ Ընդհանուր ժողովին կողմէ ընտրուած եւ մինչեւ 1995 թուականը եղած է Հ.Յ.Դ Բիւրոյի անդամ:

1998-2006 թուականներուն եղած է Համազգային կրթական եւ մշակութային միութեան Կեդրոնական վարչութեան անդամ: 2000-2007 թուականներուն եղած է Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի 2-րդ եւ 3-րդ գումարման պատգամաւոր: Իբրեւ պատգամաւոր մաս կազմած է Ազգային ժողովի Հ.Յ.Դ.խմբակցութեան:

2007-2011 թուականներուն եղած է Հ.Յ.Դ. Բիւրոյի "Դրօշակ" պաշտօնաթերթի աւագ խմբագիր:

                                     

3. Գոր­ծե­ր եւ Ժո­ղո­վա­ծու­նե­ր

Անոր պատմուածքներն ու վիպակները կը յատկանշուին արծարծուող թեմաներու արդիականութեամբ՝ "Որոնումներ", 1965, "Երկու Վիպակ: Ճիչ: Հայոց Թաղ", 1970, "Հնձան", 1972 համանուն կինոնկար, 1973, "Ամենատաք Երկիրը", 1977 համանուն կինոնկար, 1983, "Երկար, Հրաշալի Օր", 1980, "Ճայերը", 1980, "Ես Ձեր Յիշողութիւնն եմ", 2003, "Ծիրանի Ծառերի Տակ", 2007, "Նռները", "Որդան Կարմիր" 2016:

Յովսէփեան թարգմանած է Լեւ Թոլսթոյի ստեղծագործութիւններէն, Կապրիէլ Կարսիա Մարքեզի "Հարիւր Տարուայ Մենութիւնը", ապա նաեւ՝ "Նահապետի Աշունը":

Ռուբէն Յովսէփեանի բեմագրութիւններուն հիման վրայ նկարահանուած են նաեւ "Ապրիլ" 1973, "Խնձորի Այգին" 1985 ըստ Ստեփան Զօրեանի համանուն ստեղծագործութեան, "Վարդապետի Լռութիւնը" բեմագրութիւնը գրուած է համատեղ շարժապատկերները

2009 թուականին անոր գրած թատերախաղի հիման վրայ "Համազգային" թատրոնին մէջ բեմադրուած է "Կարմեն կամ չինական պարիսպ" ներկայացումը:

                                     

4. Պարգեւներ

  • 2009 թուականին Հայաստանի նախագահին կողմէ պարգեւատրուած է Մովսէս Խորենացիի մետալով։
  • 2014 թուականին Հայաստանի նախագահին կողմէ արժանացած է Հայաստանի մշակոյթի վաստակաւոր գործիչի կոչումին։
  • 1980 թուականին արժանացած է Հայաստանի գրողներու միութեան Դերենիկ Դեմիրճեանի անուան մրցանակին։
  • 2016 թուականին Արցախի նախագահին կողմէ պարգեւատրուած է "Մխիթար Գոշ" մետալով։