Back

ⓘ Յակոբ Պարոնեանի Անուան Պետական Երաժշտական Կատակերգութեան Թատրոն




Յակոբ Պարոնեանի Անուան Պետական Երաժշտական Կատակերգութեան Թատրոն
                                     

ⓘ Յակոբ Պարոնեանի Անուան Պետական Երաժշտական Կատակերգութեան Թատրոն

40.1772°N 44.5108°E  / 40.1772; 44.5108

Յակոբ Պարոնեանի Անուան Պետական Երաժշտական Կատակերգութեան Թատրոն, հիմնադրուած է 23 Դեկտեմբեր 1941-ին, Երեւանի մէջ։

                                     

1. Պատմութիւն

Երեւանի Երաժշտական Կատակերգութեան Պետական Թատրոնը հիմնադրուած է 23 Դեկտեմբեր 1941-ին, Վ. Վալենտինովի "Հրեայ քրմուհի" կարճ բեմադրութեամբ։ Թատրոնին պաշտօնական բացումը տեղի ունեցած է 22 Յունիս 1942-ին, Ռուտոլֆ Նելսոնի "Թագաւորը զուարճանում է" բեմադրութեամբ։ Թատրոնի հիմնադրման եւ հետագայ գործունէութեան աշխատանքին մէջ մեծ աւանդ ունին Շարա Տալեանը, Արամ Տէր-Յովհաննիսեանը, Աղասի Այվազեանը, Թադէոս Սարեանը եւ Հայկ Դանզասը։

Երաժշտական կատակերգութեան թատրոնը ստեղծագործական վերելք ապրած է 1940-ական թուականներու կէսերուն, բեմադրիչ Վ․ Աճեմեանի ղեկավարութեամբ։ Այդ շրջանի ուշագրաւ բեմադրութիւններէն են Ի․ Դունաեւսկիի "Ազատաշունչ հողմը" եւ Տիգրան Չուխաճեանի "Լեբլեբիջի" "Կարինէ" բեմադրութիւնները։

1950-1960-ական թուականներուն թատրոնի խաղացանկը հարստացած է հայկական, ռուսական եւ արտասահմանեան հեղինակներու ստեղծագործութիւններով։

1962-ին թատրոնը անուանուած է հայ մեծ երգիծաբան Յակոբ Պարոնեանի անունով։

Թատրոնի առաջին տնօրէնը եղած է Զաւէն Վարդանեան։

                                     

2. Հիմնադիրներ

Թատրոնի հիմնադիրները եղած Հայաստանի Հանրապետութեան հետեւեալ ժողովրդական արտիստները.

  • Շարա Տալեան
  • Արամ Տէր-Հովհաննիսեան
  • Թադէոս Սարեան
  • Արտեմի Այվազեան
  • Հայկ եւ Իզապէլ Դանզասներ
  • Արամ Սամուէլեան
  • Էդուարդ Համբարձումեան
  • Վարդուհի Շահսուվարեան
                                     

3. Խաղացանկ

  • Գ․ Չալիկեանի, Ս․ Ջրբաշեանի "Երազիկ"
  • Ի․ Կալմանի "Սիլվա"
  • Ուիլիըմ Շէյքսփիրի "Կամակոր կնոջ սանձահարումը"
  • Տիգրան Չուխաճեանի "Լեբլեբիջի" "Կարինէ"
  • Ա․ Այվազեանի "Սէր աստղերի տակ"
  • Ֆ․ Լոուի "Իմ չքնաղ լեդին"
  • Լոպէ տէ Վեգկայի "Այլոց համար յիմար, իրեն համար խելօք"
  • Ուիլիըմ Շէյքսփիրի "Ոչնչից մեծ աղմուկ"
  • Լոպէ տէ Վեկգայի "Պարերի ուսուցիչը"
  • Ի․ Դունաեվսկի "Ազատաշունչ հողմը"
  • Ու․ Հաջիբեկովի "Արշին Մալալան"
  • Եոհան Շտրաուսի "Գնչուների բարոնը"
  • Ա․ Պապայեանի "Արտասահմանեան փեսացուն"
  • Ա․ Այվազեանի "Ուշ լինի, նուշ լինի"
  • Գաբրիէլ Սունդուկեանի "Բաղնիսի բոխչա"
  • Դ․ Մոդունիոյի "Սեւ վիշապը"
  • Դերենիկ Դեմիրճեանի "Քաջ Նազար"
  • Յակոբ Պարոնեանի "Ատամնաբոյժն արեւելեան"
  • Գ․ Տէր-Գրիգորեանի "Ախ, ներուէր, ներուէր"
                                     

4. Թատերախումբ

  • Ա․ Սամուէլեան
  • Ա․ Անդրեասեան
  • Մայիս Ղարագյոզեան
  • Ի․ Մկրտչեան
  • Կարպ Խաչվանքեան
  • Ս․ Սարեան
  • Մելինէ Համամջեան
  • Ս․ Գրիգորեան
  • Իզապելլա Դանզաս
  • Հ․ Բադալեան

Ներկայ դերասաններ

Թատրոնի ներկայի գեղարուեստական ղեկավարը ՀՀ ժողովրդական արտիստ Երուանդ Ղազանչեանն է, տնօրէնը՝ Կարօ Շահպազեանը։

Թատերախումբի կազմին մաս կը կազմեն.

  • Զաւէն Աբրահամեան
  • Քաջազուն Գիուրջեան
  • Բորիս Պեպանեան
  • Մարիամ Ղազարեան