Back

ⓘ Մոնմարթրի Գերեզմանատուն




Մոնմարթրի Գերեզմանատուն
                                     

ⓘ Մոնմարթրի Գերեզմանատուն

Մոնմարթրի Գերեզմանատուն ՝ 19 րդ դարուն հիմնուած գերեզմանատուն մը Փարիզին մէջ։ Պաշտօնպէս յայտնի է որպէս՝ "Հիւսիսային գերեզմանատուն", մեծութեամբ երրորդն է Փէր Լաշէզ եւ Մոնփարնասի Գերեզմանատուներէն ետք:

                                     

1. Պատմութիւն

Մոնմարթրի Գերեզմանատունը բացուած է 1825 թուականի Յունուար 1-ին: Սկզբնապէս յայտնի էր որպէս la Cimetière des Grandes Carrières Մեծ Հանքերու գերեզմանատուն Անունը կը ցուցամեր գերեզմանատունի իւրայատուկ տեղը՝ կիփսի հանքը: Ֆրանսական յեղափոխութեան ատենը անիկա օգտագործուած էր զանգուածային թաղումներու համար: Անիկա կառուցուած էր փողոցի մակարդակէն ցածր ձգուած կիփսի հանքին տեղը: Անոր օգտագործուող միակ մուտքը կառուցուած է Avenue Rachel-ին կողմէն: Գերեզմանատունը յարգի է զբօսաշրջիկներուն համար եւ կը հանդիսանայ վերջին հանգրուանը Մոնմարթրի տարածքին ապրած եւ ստեղծագործած բազմաթիւ արուեստագէտներուն համար:

                                     

2. Նշանաւոր Թաղուածներ

  • Ատոլֆ Սաքս Adolphe Sax, 1814–1894 ՝ նուագարաններու վարպետ
  • Անտրէ-Մարի Ամփեր ֆրանսերէն՝ André-Marie Ampère, 1775–1836 բնագէտ, որուն անունով է ամփեր ելեկտրականութեան միաւորը
  • Լէոն Ֆուքոյ Léon Foucault, 1819–1868 ՝ գիտնական
  • Ժան-Պաթիսթ Կրեոզ Jean-Baptiste Greuze, 1725–1805 ՝ նկարիչ
  • Շարլ Ֆուրիէ Charles Fourier, 1772–1837 ՝ ուտոպիական ընկերվար utopian socialist
  • Էմիլ Զոլա Émile Zola, 1840–1902 ՝ գրող տեղափոխուած է Փանթէոն 1908-ին
  • Էտկար Տեկա Edgar Degas, 1834–1917 ՝ նկարիչ, քանդակագործ
  • Էտմոն տը Կոնքուր Edmond de Goncourt, 1822–1896 ՝ գրող, հիմնած է Կոնքուրի մրցանակը
  • Ֆրանսուա Քլոտ Ամուր ֆրանսերէն՝ François Claude Amour, 1739-1800 ՝ ռազմական գործիչ
  • Ատոլֆ Ատամ Adolphe Adam, 1803–1856 ՝ երաժշտահան
  • Նատիա Պուլանժէ ֆրանսերէն՝ Nadia Boulanger, 1887–1979 ՝ երաժշտահան
  • Ժաք Օֆենպախ Jacques Offenbach, 1819–1880 ՝ գերմանական ծագումով ֆրանսացի երաժշտագէտ
  • Օկիւսթ տը Մոնֆերան Auguste de Montferrand, 1786–1858 ՝ ճարտարապետ
  • Հեքթոր Պերլիոզ ֆրանսերէն՝ Hector Berlioz, 1803–1869 ՝ երաժշտահան
  • Վացլաւ Պրոժիք Václav Brožík, 1851–1901 ՝ չեխ նկարիչ
  • Ալեքսանտր Տիւմա որդի Alexandre Dumas, 1824–1895 ՝ վիպասան, թատերագիր
  • Քլոտ Սիմոն Claude Simon, 1813–2003 ՝ վիպագիր
  • Լիլի Պուլանժէ ֆրանսերէն՝ Lili Boulanger, 1893–1918 ՝ երաժշտահան
  • Ժան-Լէոն Ժերոմ Jean-Léon Gérôme, 1824–1904 ՝ նկարիչ
  • Թէոփիլ Կոթիէ Theophile Gautier, 1811–1872 ՝ բանաստեղծ, վիպագիր
  • Սթենտալ Stendhal, 1783–1842 ՝ վիպագիր
  • Տալիտա Dalida, 1933–1987 ՝ իտալա-ֆրանսացի երգչուհի, դերասանուհի
  • Շարլ-Վալանթէն Ալքան ֆրանսերէն՝ Charles-Valentin Alkan, 1813–1888 ՝ երաժշտահան
  • Հայնրիխ Հայնէ Heinrich Heine, 1797–1856 ՝ գերմանացի բանաստեղծ
  • Կիւսթաւ Մորոյ Gustave Moreau, 1826–1898 ՝ նկարիչ