Back

ⓘ Մեքսիքայի Հայերը




                                     

ⓘ Մեքսիքայի Հայերը

Մեքսիքայի Հայերը, ազգային փոքրամասնութիւն Մեքսիքայի Միացեալ Նահանգներուն մէջ։

Դիւանագիտական յարաբերութիւններ Հայաստանի Հանրապետութեան և Մեքսիքայի Միացեալ Նահագներու միջեւ հաստատուած են 1991 թուականին։

Մեքսիկայի հայ գաղութը կազմավորվել է 1920-ական թուականներէն ետք՝ ԱՄՆ երթալ ցանկացող գաղթականներէն, որոնք հիմնականին խարբերդցիներ էին։ 1946 թուականին Մեքսիկայում բնակուած է 350 հայ՝ կենդրոնացած Մեքսիքոյի մէջ, մասամբ ալ Պուեբլա քաղաքին մէջ։ Հայերի զգալի մասը զբաղուած է կոշկակարութեամբ։ Գործած են ՀԲԸՄ Մեքսիքոյի մասնաճիւղը, ՀՀԴ տեղական կազմակերպութիւնը, եկեղեցասէր կանանց միութիւնը, "Արա" ֆուտպոլի խումբը։

1994 թուականին Մեքսիքոյի մէջ բնակուած է շուրջ 40 հայ ընտանիք, 2003 թուականին հայերու թիւը երկրի մէջ հասած է 400-ի։ Ներկայիս Մեքսիկայի մէջ կը բնակուի 500 հայ, սակայն համայնքը դեռևս կազմաւորուած չէ. չունի հաւաքատեղի կամ ազգային որևէ կազմակերպութիւն։ Հայերը կենդրոնացած են հիմնականին Մեխքսիքոյի 300 և Պուեբլայի մէջ 200։ Մեքսիքայի նշանավոր հայերէն են գործարարներ Ս. Պալունեանը և Շ. Քրդիկեանը, ճարտարագետ Ջ. Նշանեանը, ֆիզիկոս Շ. Հաճեանը, աստղագետ տոգթոր Պարիս Փիշմիշը և այլք։ Մեքսիքոյի մէջ ապրած ու ստեղծագործած է բանաստեղծ և թատերագիր Մկրտիչ Հաճեանը 1915-85 թթ.։ 2000 թվուականին Մեքսիկայի կառավարութեան կազմին մէջ ընդգրկուած է հայազգի Խոսե Սարուխանը Սարուխանեան, ով ստանձնած է սոցիալական արդարութեան յանձնախումբի նախագահի պաշտօնը։