Back

ⓘ Մաքլըմոր




Մաքլըմոր
                                     

ⓘ Մաքլըմոր

Պէն Հակկերդի, Սիէթըլ, Ուաշինկթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), աւելի յայտնի է Մաքլըմոր կեղծանուամբ, աւելի շուտ յայտնի է Փրոֆէսոր Մաքլըմոր, ամերիկեան ռափեր եւ երաժիշտ։

Մեներգչային ասպարէզը սկսած է 2000 թուականին։ Մայիս 2013-ին թողարկեց Երիզ մը, երեք պզտիկ-ալպոմ եւ երկու ալպոմ առանց մեծ ձայնագրման աշխատանոցներու օգնութեան։ Անոր "Thrift Shop" տեսահոլովակը դարձաւ շատ յայտնի Եութիւպ-ի մէջ գերազանցելով 700 մլն. դիտումը։ ԱՄՆ-ի մէջ այդ երգը գրաւեց առաջին տեղը Billboard Hot 100 ամէնշաբաթեայ յաջողութիւններուն մէջ, վաճառելով աւելի քան 7 միլիոն կրկնօրինակ։ Այդպիսի բան դեռ տեղի չէր ունեցած դեռ 1994 թուականէն։

                                     

1. Կենսագրութիւն

Պէնը ծնած եւ մեծցած է Սիաթլի մէջ։ Հենց այդտեղ ալ ան ստացաւ իր կրթութիւնը, որ անոր օգնեց ոտքի կանգնի։

Թէեւ ան չէր ծնած երաժիշտներու ընտանիքին մէջ անոր ծնողները միշտ օգնած են անոր այն հարցին մէջ, որ ան ուզած է դառնալ երաժիշտ։ Ան վեց տարեկանին հասկցաւ, թէ ինչ է Հիփ-Հոփը՝ լսելով Digital Underground։ Արդէն տասնչորս տարեկանին ան սկսաւ գրել իր ստեղծագործութիւնները։ Այդ տարիքին ընկերները սկսան անոր կոչել Möcklimore։

                                     

2. Ասպարեզ

2002 թուականին արդէն Professor Macklemore կեղծանուամբ թողարկեց իր առաջին՝ Open Your Eyes պզտիկ-ալպոմը։ Աւելի ուշ, տիտղոսը կորցրած փրոֆեսորը, կը թողարկէ իր լիարժէք աշխատակական The Language of My World ալպոմը։

2005-2008 թուականներուն ան չթարմացրեց իր երաժշտական ասպարեզ թմրանիւթերու չարաշահման պատճառով։ 2008 թուականի հոկտեմբերէն վերադառնալով՝ կսկսի աշխատիլ Ռայան Լիւիսի հետ։ Աւելի ուշ կը թողարկեն երկու պզտիկ-ալպոմ։

2012 թուականի Յուլիսին Հակկերտին եւ Լիւիսը կը հայտարարեն իրենց առաջին լիարժէք ալպոմի՝ Heist-ի մասին, որու թողարկումը տեղի ունեցաւ 2012 թուականի Հոկտեմբեր 9-ին։ Ալպոմի թողարկմանը յաջորդելու էր համաշխարհային մրցաշրջանը։ Heist-ը գրաւեց առաջին տեղը iTunes-ի մէջ։

                                     

3. Սկավառակագրութիւն

աշխտակական ալպոմներ

  • The Heist Ռայան Լիւիսի հետ 2012
  • The Language of My World 2005
  • This Unruly Mess Ive Made Ռայան Լիւիսի հետ 2016
Երիզներ
  • The Unplanned Mixtape 2009
                                     

4. Տեսացանկ

  • "Cant Hold Us" 2013
  • "Same Love" 2012
  • "Wings" 2011
  • "And We Danced" 2011
  • "My Oh My" 2011
  • "Gold Rush" 2013
  • "Irish Celebration" 2011
  • "Thrift Shop" 2012
  • "White Walls" 2013
  • "The Town" 2009
  • "Otherside Remix" 2011
  • "Victory Lap" 2012
                                     

5. Մրցանակներ

2013 թուական
  • "Teen Choice Awards" ։ "Լաւագոյն հիփ-հոփ Արուեստագետ", "Լաւագոյն հիփ-հոփ տրէկ" "Cant Hold Us" երգը.
  • "YouTube Music Awards" ։ "Տարուայ ճեղքուածք" Ռայան Լիւիսի հետ.
  • "American Music Awards" ։ "Լաւագոյն հիփ-հոփ կատարող", "Լաւագոյն կատարելը հիփ-հոփ ոճի մէջ" "The Heist" ալպոմը.
  • "BET Awards" ։ "Լաւագոյն խումբ" Ռայան Լիւիսի հետ.
  • "MTV Europe Music Awards" ։ "Լաւագոյն նոր արուեստագետ" Ռայան Լիւիսի հետ.
  • "Billboard Music Awards" ։ "Ռափ- տարուայ երգ" "Thrift Shop" երգը.
  • "MTV Video Music Awards" ։ "Լաւագոյն հիփ-հոփ տեսանիւթ" տեսանիւթ "Cant Hold Us", "լաւագոյն տեսանիւթ սոցիալական ուղերձով" տեսանիւթ "Same Love", "Լաւագոյն գործողային աշխատանք" "Cant Hold Us" տեսանիւթ.
  • "Much Music Video Awards" ։ "Միջազգային տարուայ տեսանիւթ" "Thrift Shop" տեսանիւթ.
2014 թվական
  • "Peoples Choice Awards" ։ "Լաւագոյն կատարող հիփ-հոփ ոճի մէջ" Ռայան Լիւիսի հետ.
  • "Grammy Awards" ։ "Լաւագոյն նոր կատարող" Ռայան Լիւիսի հետ, "Լաւագոյն ձայնային ռափ-կատարող", "Լաւագոյն ռափ-երգ" "Thrift Shop" երգը, "Լաւագոյն ռափ ալպոմ" "The Heist" ալպոմ.
  • "Billboard Music Awards" ։ "Լաւագոյն հիբ-հոբ երգ" "Cant Hold Us" երգը.


                                     
  • Նիենիերի Եայա Թուրէ Gnégnéri Yaya Touré իւուըրցի ֆութպոլիստ 19 Յունիս Մաքլըմոր Macklemore ամերիկացի ռափեր եւ երաժիշտ 30 Յունիս Անժելա Սարաֆեան Angela

Users also searched:

...
...
...