Back

ⓘ Քրիս Մարթին




Քրիս Մարթին
                                     

ⓘ Քրիս Մարթին

Համալսարանի ուսումի տարիներուն Քրիս Մարթինը ծանօթացած է Ճոնի Պաքլէնտի, Ուիլ Չեմփիոնի եւ Կի Պերիմանի ։ 1996 թուականին անոնք հիմնեցին Coldplay ռոք խումբը։ 2000 թուականին անոնց առաջին Parachutes ձայնասկավառակի թողարկումով խումբը նուաճած է համաշխարհային ճանաչում։ Այդ օրէն սկսեալ անոնք թողարկած են հինգ ձայնասկավառակ. A Rush of Blood to the Head, X&Y, Viva la Vida or Death and All His Friends, Mylo Xyloto եւ Ghost Stories։

Մենակատարի կարիերա

Որպես միայնակ կատարող Մարթինը երգեր գրած է տարբեր երգիչներու համար, ներարեալ՝ Embrace "Gravity" եւ Jamelia "See It in a Boys Eyes"։ Աւելին՝ Մարթինը համագործակցած է Ron Sexsmith-ի, Faultline-ի, The Streets-ի, եւ Իըն Մաքկալոհի հետ։ 2004 թուականի վերջաւորութեան, ան նաեւ կատարած է Band Aid 20 խումբի "Do They Know Its Christmas?" սինկլի ձայնական հատուածը։ 2005 թուականին Մարթինը աշխատած է Նելլի Ֆուրթատոյի հետ անոր Loose ձայնասկավառակի "All Good Things Come to an End" երգի վրայ։ 2002 թուականի անոնց համատեղ ելոյթէն հետո տարաձայնութիւններ կային, որ անոնք կը հանդիպէին։ Ֆուրտադոն կը ծիծաղէր այդ իրավիճակին վրայ. "Այո՛, ան իմ ընկերս է, բայց դեռ չի գիտեր ինքը" ։

2006 թուականի ամառը յայտնի դարձաւ Մարթինի՝ հիփ-հոփով հետաքրքրուած ըլլալու մասին, երբ սկսաւ աշխատիլ ռափըր Jay-Z-ի հետ իր Kingdom Come ձայանսկավառակի վրայ։ Քրիս մի քանի աքորտներ գրեց ապագա "Beach Chair" երգի համար եւ անոնք ուղարկեց Jay-Z-ին։ Անոնք կատարեցին այդ երգը 2006 թուականի սեպտեմբեր 26-ին Royal Albert Hall-ի մէջ Jay-Z-ի Եւրոպական շրջագայութեան շրջանակներու ժամանակ։ 2007 թուականին Մարթինը յայտնուեցաւ Swizz Beatz-ի One Man Band Man ձայնասկավառակի առաջին "Part of the Plan" սինգլին մէջ։ Մարթին նաեւ աշխատակցած էր Քանյէ Ուէսթի հետ, որու հետ յանպատրաստից կը կատարէ 2006 թուականին Abbey Road Studios-ի մէջ տեղի ունեցած համերգներէն մէկուն ժամանակ։ Անոնք միասին ձայանգրած են "Homecoming" երգը։

                                     

1. Ազդեցութիւն

Քրիս Մարթինի երաժշտական ճաշակին վրայ մեծ ազդեցութիււն ունեցած է նորվեգական a-ha փոփ խումբը։ Մարթինը կըսէ, որ երբ ինքը 12 տարեկան էր, "Hunting High and Low" երգը անընդհատ մտքէն կերգեր։ Իսկ այժմ a-ha-ն կը շարունակէ կարեւոր նշանակութիւն ունենալ իր կեանքին մէջ։ U2-ն եւս մեծ ազդեցութիււն է ունեցած է Մարթինի վրայ, թէ երաժշտական ճաշակի, թէ քաղաքական երեւոյթներու կազմութեան վրայ, այդ մասին գրած է Rolling Stone-ի "Բոլոր ժամանակներու 100 մեծագոյն կատարողներ" -ի ցանկին. "Ես ամէն հանգստեան օր տոմս չեմ գներ Իռլանդիա մեկնելու համար եւ չեմ կանգնիր քնացքի դիմաց, սակայն U2-ն միակ խումբն է, որու բոլոր ստեղծագործութիւնները ես անգիր գիտեմ: The Unforgettable Fire ձայնասկավառակի առաջին "A Sort of Homecoming" երգը ես գիտեմ սկիզբէն մինչեւ վերջ. այն գեղեցիկ ներշինչող է: Անոր առաջին երգերէն մեկն է, որ ես նուագած եմ երեխայիս համար, երբ ան դեռ չէր ծնած" ։ Մարթինը կը սիրէ տարբեր տեսակի երաժշտութիւն։ Անոր սիրելի երաժիշտներու ցանկում են բրիտանական Take That փոփ խումբը եւ երգչուհի Քայլի Մինոուգը։

                                     

2. Ֆիլմոկրաֆի

Անձնական կեանք

2003 թուականի դեկտեմբերի 5-ին Քրիս Մարթին կամուսնանայ ամերիկացի դերասանուհի Գվինեթ Փելթրոուի հետ։ 2004 թուականի մայիս 14-ին զոյգն ունեցաւ դուստր Ափըլ Պլայթ Ալիսոնին անգլերէն՝ Apple Blythe Alison, 2006 թուականի ապրիլ 8-ին՝ որդի Մոզես Պրուս Անթոնիին անգլերէն՝ Moses Bruce Anthony։ 2014 թուականին զույգը կորոշէ բաժնուիլ։