Back

ⓘ Գուրգէն Մարգարեան




                                     

ⓘ Գուրգէն Մարգարեան

Գուրգէն Արտուշ Մարգարեան, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն - 19 Փետրուար 2004, Պուտափեշտ, Հունգարիա), հայ զինուորական։ Սպանուած է Ազրպէյճանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թուականի Փետրուարի 19-ին Բուդապեշտում: Թաղված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։

                                     

1. Կրթություն

Մարգարյանը ծնվել է Երեւանում: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բակալավրի աստիճան ստանալուց հետո զորակոչվում է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժեր: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո շարունակում է ծառայությունը զինված ուժերում և դառնում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության սպա։

                                     

2. Սպանություն

2004 թվականի հունվարի 11-ից Գուրգեն Մարգարյանը մասնակցում էր ՆԱՏՕ-ի "Գործընկերություն հանուն խաղաղության" անգլիալեզու ուսումնական դասընթացներին։ Փետրուարի 19-ին սպանվեց Ազրպէյճանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից, որը քնած ժամանակ կացնի 16 հարված է հասցրել դեմքին՝ դրանով իսկ համարյա անջատելով գլուխը մարմնից:

Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվող Քութի Բալաշը հետո պատմել է. "Երեկոյան ինքը թեյել է, գնացել քնելու, Գուրգենը շարունակել է պարապել, ապա 21:30-ի սահմաններում գնացել է հայաստանցի մեկ այլ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակը: Թե երբ է վերադարձել, հունգարացին չի զգացել, միայն առավոտյան կողմ զգացել է, որ ինչ որ մեկը վառել է լույսը: Մտածել է՝ Գուրգենն է, հետո լսելով խլացված ձայներ` շրջվել է, ու տեսել Ազրպէյճանցուն՝ Ռամիլ Սաֆարովին, մեծ կացինը ձեռքին կանգնած Մարգարյանի անկողնու մոտ։

"Այդ ժամանակ ես հասկացա, ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել: Չորս բոլորը արյուն էր։ Ես սկսեցի գոռալ, որ Ազրպէյճանցին դադարեցնի իր գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ չի վնասի: Նրա դեմքի արտահայտությունը ուրախ էր, կարծես թե կարևոր գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ" - պատմել է հունգարացին":

Սպանությունից անմիջապես հետո Ազրպէյճանցին գնում է մյուս հայ սպայի սենյակը՝ ցանկանալով նրան նույնպես սպանել։ Միջանցքում նա հանդիպել է աղմուկի վրա դուրս եկած ուզբեկ սպային, Ազրպէյճանցին նրան առաջարկել է միասին գնալ և սպանել երկրորդ հայ սպային։ Ուզբեկը փորձել է հանգստացնել մարդասպանին, բայց նրան չի հաջողվել հանդարտեցնել։

Ռամիլը արյունոտ կացինը ձեռքին մոտեցել է Մակուչյանի սենյակին, սակայն դուռը փակ է եղել։ Չկարողանալով կոտրել դուռը, նա սկսել է բարձր ձայնով վանկարկել Մակուչյանի անունը։ Կիսաքնած Մակուչյանը մոտեցել է դռանը, որպեսզի բացեր դուռը, բայց իր սենյակում ապրող Լիտվայի ներկայացուցիչը, ով երեկոյան փակել էր սենյակի դուռը, երկրորդ անգամ է փրկում հայ սպայի կյանքը։:

                                     

3. Սաֆարովի դատավարություն

Ռամիլ Սաֆարովի դատավարությունն անցավ Հունգարիայում։ Դատարանում Սաֆարովի պաշտպանությունը նրա գործողությունների խթան էր համարում Սաֆարովի վրա ղարաբաղյան պատերազմի իրադարձությունների հետքերը։ Դատարանի կողմից անցկացված բժշկական փորձաքննությունը նրան մեղսունակ ճանաչեց։ Դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության՝ առաջին 30 տարում առանց համաներման իրավունքի։ Դատավորն իր որոշումը բացատրեց Սաֆարովի կատարած հանցագործության առավել դաժանությամբ և նրանով, որ Սաֆարովն այդպես էլ չգիտակցեց իր գործողությունները: 2012 թվականի օգոստոսի 31-ին Սաֆարովի հանձնվեց Ազրպէյճանին՝ հետագա պատիժն այնտեղ կրելու համար, և նույն օրն էլ ներում շնորհվեց Իլհամ Ալիևի կողմից, բնակարան նվեր ստացավ և կոչումը բարձրացվեց մինչ մայոր՝ ութ տարվա աշխատավարձի վճարումով, որոնք նա անցկացրել էր անազատության մեջ։ Տվյալ որոշումը հանգեցրեց Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման:

                                     

4. Հիշատակ

Մարգարյանի սպանության կապակցությամբ իրենց ցավակցությունները հայտնեցին օտարերկրյա պետություններ և քաղաքական գործիչներ։ Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կ. Տոկաեևի հայտարարության մեջ ասվում է.

Երեւանի մէջ Գուրգէն Մարգարեանի անունը կրող դպրոց եւ հասարակական կազմակերպութիւն կայ: Անոր անուան պուրակին մէջ տեղադրուած է յուշարձան: